ոլորտ
Դատական իշխանության ոլորտում բացահայտվել է կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք. (տեսանյութ)
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի աշխատակիցները, հետևողականորեն դրսևորելով հանրային ծառայության տարբեր բնագավառներում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի գործելաոճ, իրականացված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջացառումների արդյունքում բացահայտել են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի դատական ակտ կայացնելու դեպքեր, որոնց հիման վրա ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթով ձեռք է բերվել ապացույցների բավարար համակցություն…
Արդարադատության նախարարն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է դատաիրավական և այլ բարեփոխումներ
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը բարձր է գնահատել ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությունը և ընդգծել, որ արդարադատության բարեփոխումների օրակարգում Միացյալ Նահանգները Հայաստանի առանցքային գործընկերներից է։ Դեսպան Թրեյսին Նախարարության հետ համագործակցությունը որակել է գերազանց, զրույցի ընթացքում կարևորել է նաև պարեկային ծառայության գործունեությունը…
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջիկա 5 տարում կստեղծվի 16 000 աշխատատեղ․ Փաշինյան
Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում իրականացվելիք բարեփոխումներին։ «Մեզ համար առանձնահատուկ նպատակ և թիրախ է, որ մենք կարողանանք առավելագույնս խթանել բարձր աշխատավարձային սեգմենտի աշխատատեղերը: Այս առումով շատ կարևոր ենք համարում արագացնել այն դինամիկան, որն ունենք բարձր տեխնոլոգիաների ոլորտում»,- կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով կառավարության առաջիկա…
ՊՆ նախարարը հանձնարարել է էապես բարձրացնել քաղաքացիների սպասարկման որակը
Օգոստոսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՊՆ նախարար Արշակ Կարապետյանն անցկացրել է խորհրդակցություն մի շարք ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Արշակ Կարապետյանն ուշադրություն է հրավիրել հանգամանքի վրա, որ քաղաքացիների շրջանում առկա են լուրջ դժգոհություններ, մասնավորապես՝ կապված պաշտպանության նախարարությանն առնչվող իրավական և սոցիալական բնույթի փաստաթղթերի տրամադրման գործընթացի հետ։ Պաշտպանության նախարարը խիստ հանձնարարական է տվել վերակազմակերպել աշխատանքները,…
Ռոմանոս Պետրոսյանը ՇՄՆ աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին
Հուլիսի 26-ին Շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ Ռոմանոս Պետրոսյանը գերատեսչության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: «Այսօր Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը գերատեսչության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Ներկայացնելով Գայանե Գաբրիելյանին, նախարարի…
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացքը
Հուլիսի 23-ին ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացքը։ «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող զարգացման ծրագրերի ընթացքը: Խորհրդակցության սկզբում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Խոսքը գյուղացիական տնտեսություններին ֆինանսական աջակցություն ցուցաբերելուն միտված ծրագրերի մասին է,…
Արցախում ՏՏ ոլորտի զարգացման երկարաժամկետ պլանավորման հետ կապված հարցեր են քննարկվել
Հուլիսի 6-ին ԱՀ Ազգային ժողովում կազմակերպվեց քննարկում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման թեմայով: Նախաձեռնությունը Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն էր: Քննարկմանը ներկա էր նախարար Հայկ Խանումյանը: Արցախի հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված 2021 թվականի պետական աջակցության ծրագիրը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Սմբատ Պետրոսյանը: Նա նախ անդրադարձավ 6-12 ամսվա կտրվածքով կարճաժամկետ…
Նախագահն ու Հայկ Չոբանյանը քննարկել են գիտատեխնիկական ու տեխնոլոգիական ոլորտները
Նախագահ Արմեն Սարգսյանն ու բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը քննարկել են գիտատեխնիկական ու տեխնոլոգիական ոլորտների զարգացման ներուժը ու հեռանկարները: Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Չոբանյանը Սարգսյանին է ներկայացրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող ընթացիկ և նախատեսվող ծրագրերը: Քննարկվել են նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում միջազգային և տեղական ընկերությունների հետ համատեղ նախագծերի իրականացման հնարավորություններն…
Հայաստանում ՏՏ մասնագետների պակաս կա. Հայկ Չոբանյան
Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների պակաս կա: Այսօր Գյումրիում հանրային ծառայությունnերի միասնական գրասենյակի բացման ժամանակ լրագրողներին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը: Նա միասնական գրասենյակների ձևավորումը ևս երկրում բարձր տեխնոլոգիաների զարգացման և կիրառման արդյունքն է համարում: «Մեր ոլորտում ամենամեծ խնդիրը մասնագետների խնդիրն է և այստեղ ունենք 3 կարևոր ուղղություն, որոնցից առաջինը…
ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են հայ-թուրքմենական համագործակցության զարգացման նոր հեռանկարները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ Վահրամ Դումանյանը կարևորել է Հայաստանի և Թուրքմենստանի միջև առկա բարեկամական կապերը՝ համոզմունք հայտնելով, որ երկու երկրների հարաբերություններում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի…
ՊԵԿ-ը շարունակում է հարկ վճարողների հետ ոլորտային հանդիպումները
ՊԵԿ ներկայացուցիչները հանդիպել են հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող և ոչ պարենային ապրանքների արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների հետ: Տնտեսավարողների խմբերին են ներկայացվել նրանց գործունեության ոլորտների հիմնական ռիսկերը, որոնք վերաբերում են հարկային պլանավորման չարաշահման դեպքերին, գործոնեության տարածքների վարձակալության թերհայտարարագրմանը, իրացման շրջանառության թերհայտարարագրմանը, մասնավորապես, առանց հաշվարկային փաստաթղթերի ապրանքների մատակարարմանը։ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետ Արթուր…
ՊԵԿ-ը շարունակում է հարկ վճարողների հետ ոլորտային հանդիպումները
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են ոլորտային հանդիպումները հարկ վճարողների հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն համապատասխան ոլորտում առկա խնդիրները: Այսպես, փետրվարի 23-ին, ժամը 14.15-ին նախատեսվում է հանդիպում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների հետ: Փետրվարի 23-ին, ժամը 16.00-ին նախատեսվում է հանդիպում ոչ պարենային ապրանքների արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների հետ: Հանդիպումները կանցկացվեն կոմիտեի՝ ք. Երևան, Ահարոնյան…
Վարչապետի մոտ քննարկվել են տաքսոմոտորային փոխադրումների ոլորտում առկա խնդիրներն ու լուծումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տաքսոմոտորային փոխադրումների ոլորտում առկա վիճակը և առաջարկվող լուծումները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ոլորտում առկա անհավասար հնարավորություններին, լիցենզիայի տրամադրման գործընթացներին, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ հնարավոր քայլերին, կանոնավոր ուղևորափոխադրումների և տաքսի ծառայությունների կանոնակարգմանը: Այս համատեքստում, տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի շրջանակում…
Վարչապետին ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտի 2020թ. արդյունքները և 2021թ. ծրագրերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գյուղատնտեսական տարվա 2020թ. արձանագրված արդյունքների և 2021թ. նախատեսված ծրագրերի վերաբերյալ: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը զեկուցել է, որ համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2020թ. գյուղատնտեսության ոլորտում համախառն ներքին արդյունքի 1.4 տոկոս աճ է գրանցվել: 2.3 տոկոս աճ է գրանցվել բուսաբուծության, 0.6 տոկոս աճ՝ անասնաբուծության ճյուղերում: Մշակովի վարելահողերի…














