fbpx
ՏՏ

Հայաստանում ՏՏ մասնագետների պակաս կա. Հայկ Չոբանյան

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների պակաս կա: Այսօր Գյումրիում հանրային ծառայությունnերի միասնական գրասենյակի բացման ժամանակ լրագրողներին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը: Նա միասնական գրասենյակների ձևավորումը ևս երկրում բարձր տեխնոլոգիաների զարգացման և կիրառման արդյունքն է համարում:

«Մեր ոլորտում ամենամեծ խնդիրը մասնագետների խնդիրն է և այստեղ ունենք 3 կարևոր ուղղություն, որոնցից առաջինը կրթականն է։ Պետք է պատրաստել, վերապատրաստել շատ մասնագետների։ Այսօր ոլորտում ունենք ընդամենը 20 հազար մասնագետ, որը չնչին թիվ է այն կարիքներին, պահանջարկին, որոնք այսօր կան», -ասել է ՀայկՉոբանյանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ