ոչ-ոքի
Ֆիշեր մրցաշար․ Արոնյանը կրկին ոչ-ոքի է ավարտել պարտիան
Ընթանում է շախմատի «Ֆիշեր» առցանց մրցաշարը, որին մասնակցում է նաև Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը։ Նա երրորդ տուրում իր պարտիան ոչ-ոքի ավարտեց Ուեսլի Սոյի հետ։ Սա Արոնյանի արդեն երրորդ անընդմեջ ոչ-ոքին է։ Հայազգի շախմատիստը 1,5 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։ Մրցաշարի առաջատարներն են Մագնուս Կարլսենն ու Լենիեր Դոմինգեսը՝ 2,5-ական միավորով։
Ինքներս ենք մեղավոր այս արդյունքի համար․ Կլոպ
Անգլիայի Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրում «Լիվերպուլը» ոչ-ոքի՝ 1-1 խաղաց «Բարնլիի» հետ ու ընդհատեց 24 անընդմեջ տնային հաղթանակների շարքը։ Խաղից հետո «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է հանդիպումը։ «Մենք շատ լավ էինք խաղում, բայց «Բարնլիին» գոլ խփելու շանս տվեցինք, թեև մենք պետք է 3-4 գոլ խփած լինեինք։ Այսպիսի արդյունքը հիասթափություն է պատճառում։ Մենք պետք է…
Ազգերի լիգայի առցանց խաղարկությունում Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց
Այսօր կայացել են շախմատի Ազգերի լիգայի առցանց խաղարկությունում 5-րդ և 6-րդ տուրի պարտիաները: Հայկական շախմատի առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը հանդես է գալիս Եվրոպայի թիմում, երեք անընդմեջ հաղթանակներից հետո 6-րդ տուրում սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել ռուս Վլադիսլավ Արտեմևի հետ, իսկ Եվրոպայի թիմը 2.5-1.5 հաշվով առավելության է հասել Ռուսաստանի հավաքականի նկատմամբ: Ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը՝ առավելության…
Ինտերն ու Ռոման չկարողացան որոշել հաղթողին(Տեսանյութ)
Իտալիայի առաջնության 15-րդ տուրում « Ինտերը» ոչ- ոքի խաղաց «Ռոմայի» հետ (0-0): Այս մրցաշրջանում առաջին անգամ մարզիչ Անտոնիո Կոնտեի թիմը չկարողացավ գրավել մրցակցի դարպասը: Այս մրցաշրջանում «Ինտերը» անցկացրեց 20 հանդիպում. Վաստակեց 14 հաղթանակ, երեք անգամ ոչ ոքի և երեք անգամ պարտվեց:
Իսպանիայի առաջնություն. «Ատլետիկոն» «Վիլյառեալի» հետ ոչ-ոքի է խաղացել
Լա Լիգայի 16-րդ տուրի մեկնարկային խաղում «Վիլյառեալը» ոչ-ոքի խաղաց «Ատլետիկոյի» հետ (0: 0): Շաբաթ օրը «Ռեալը» կխաղա «Էսպանյոլի» հետ, իսկ « Բարսելոնան» կհանդիպի «Մայորկայի» հետ:
Grand Chess Tour․ Արոնյանն ու Կարլսենը իրենց մրցակիցների հետ խաղաղ դաշինք կնքեցին
Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքում երեկ մեկնարկեց Գրանդ Չեսս Տուր մրցաշարի եզրափակիչը, որին մասնակցում են Գրանդ Չեսս Տուրի բոլոր մրցաշարերի արդյունքներով 1-4-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները: Ընդհանուր հաշվարկում առաջին հորիզոնականը 67,5 միավորով զբաղեցրել է Մագնուս Կարլսենը, Դին Լիրենը 43,8 միավորով դարձել է երկրորդը, Լևոն Արոնյանը 37,5 միավորով գրավել է 3-րդ, իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը 36,8 միավորով՝ 4-րդ հորիզոնականը:…
Grand Swiss 2019․ Արոնյանը վերջին տուրից առաջ կորցրեց առաջատարի դիրքերը (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Մեն կղզում եզրագծին է մոտենում FIDE Chess.com Grand Swiss 2019 շախմատային մրցաշարը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը։ Երեկ կայացել են մրցման 10-րդ տուրի պարտիաները։ տուրից առաջ Արոնյանը 3 շախմատիստների՝ Կարուանայի, Անտոն Դավիդի և Նակամուրայի հետ 6,5 միավորով կիսում էր առաջին հորիզոնականը։ Նշված տուրում հայ շախմատիստին բաժին հասավ Նակամուրան, իսկ Կարուանային Անտոն Դավիդը։ Արոնյանը սևերով…
Ցավալի ոչ ոքի. Հայաստանն ու Լիխտենշտեյնը չկարողացան որոշել խաղի հաղթողին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Եվրո-2020-ի որակավորման փուլի 7-րդ տուրի շրջանակներում կայացավ Լիխտենշտեյն – Հայաստան դիմակայությունը։ Հանդիպումը տեղի ունեցավ «Ռեյնպարկ» մարզադաշտում։ Հանդիպման հաշիվը բացեց Տիգրան Բարսեղյանը ՝19-րդ րոպեին ձախ ոտքի շեշտակի հարվածով գրավելով տանտերերի դարպասը։ 72-րդ րոպեին տանտերերի կազմում ՝ Յանիկ Ֆրիկը հավասարեցրեց խաղի հաշիվը։ Չնայած մի շարք վտանգավոր պահերին Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել ու խաղն ավարտեց…
Լարված պայքար, մարտական ոչ-ոքի․ Գերմանիա-Արգենտինա (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, ընկերական հանդիպում անցկացրեցին Գերմանիայի և Արգենտինայի հավաքականները։ Մրցավեճը կայացավ «Սիգնալ-Իդունա-պարկ» մարզադաշտում։ Առաջին կեսը գերմանացիներիններ ու նրանք կարողացան հաջողությամբ ավարտել այն։ Նախ Սերժ Գնաբրի բացեց հաշիվը՝ 15-րդ րոպեին, իսկ հետո Կայ Հավերցն կրկնապատկեց այն՝ Գերմանիային պարգևելով 2 գնդակի առավելություն։ Մինչև խաղակեսի ավարտ այլ գոլեր չգրանցվեցին։ Արգենտինացիներն իրենց խոսքն ասացին 2-րդ կեսում։ Նախ Լուկաս…
Լա Լիգա․ Ռեալը վերադարձավ առաջին հորիզոնական․ կայացավ մադրիդյան դերբին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Իսպանիայի Լա Լիգայի 7-րդ տուրի շրջանակներում «Ատլետիկո» Մադրիդը սեփական հարկի տակ ընդունեց «Ռեալ» Մադրիդին։ Մրցավեճը կայացավ «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում։ Այս անգամ մադրիդյան դերբին այնքան էլ ուրախ չանցավ ֆուտբոլասերների համար։ Ճիշտ է, եղան մի քանի վտանգավոր պահեր, սակայն թիմերն այդպես էլ չկարողացան գրավել միմյանց դարպասը ողջ խաղի ընթացքում։ Այսպիսով՝ գրանցեց գոլազուրկ ոչ-ոքի։ Այս խաղից հետո «Ռեալը»…
Աշխարհի գավաթ․ Արոնյանն ու Լիեմը պայքարը տեղափոխեցին թայ-բրեք (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում շարունակվում է շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը։ Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, կայացան 4-րդ շրջանի պատասխան պարտիաները։ Արոնյանը սպիտակներով մրցեց Լե Քուանգ Լիեմի հետ։ Ինչպես նախորդ պարտիայում, այս անգամ նույնպես, առանց լուրջ պայքարի կողմերը համաձայնվեցին ոչ-ոքի 32-րդ քայլում։ Այսօր կկայանան լրացուցիչ պարտիաները, որի մասին արդյունքների մասին կտեղեկացնենք։ Նյութի հեղինակ՝…
Աշխարհի գավաթ․ Արոնյանը վիետնամցու հետ կիսեց միավորը (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում շարունակվում է շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունը, որում վստահորեն առաջ է ընթանում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը։ Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Արոնյանը 4-րդ շրջանի առաջին պարտիան է անցկացրել Վիետնամը ներկայացնող Լե Քուանգ Լյեմի հետ։ Հայ գրոսմայստերը սև խաղաքարերով էր։ Խաղն անցել է չափազանց հավասար պայքարում ու արագ տեղափոխվելով նավակային վերջնախաղ՝ ստիպել է կողմերին ոչ-ոքի…
Տոտենհեմին չհաջողվեց հաղթել Օլիպիակոսին, Բրյուգե-Գալաթասարայ հանդիպման հաշիվը այդպես էլ չբացվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Տոտենհեմ»-ն ու «Օլիմպիակոս»- ը մրցեցին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի շրջանակում։ Տոտենհեմը մինչև 30-րդ րոպեն հաղթում էր երկու գոլի առավելությամբ։ Գոլեր էին հեղինակել Հարի Քեյնն ու Լուկաս Մոուրան: Սակայն հանդիպման մյուս հատվածը հյուրերի օգտին գործեց. մինչև խաղի ավարտը «Օլիմպիակոս»- ը կարողացան հավասարեցնել հաշիվը և փրկվել պարտությունից: Հունական թիմից գոլի հեղինակ դարձան Դանիել Կաշտելը և…
Լիոնն ու Զենիթը հավասարը հավասարին հանդիպում անցկացրին (ՏԵՍԱՆՅՈՒԹ). ՉԼ
Չեմպիոնների լիգայի 2019/2020 մրցաշրջանի մեկնարկը տված է։ Խմբային փուլի G խմբում մեկնարկային խաղում կայացավ «Լիոն»-«Զենիթ» հանդիպումը։ Խաղի հաշիվը 41-րդ րոպեին բացեց Ազմունն առաջ մղելով ռուսներին, բայց ընդամենը 9 րոպե անց «Լիոնին» հաջողվեց հավասարեցնել հաշիվը․ 11-մետրանոցից գոլի հեղինակ դարձավ Դեպայը։ Խաղի մնացած հատվածում թիմերին ոչինչ անել չհաջողվեց։ Հանդիպուման արդյունքում, թիմերը մեկական միավոր վաստակեցին։














