Ոստիկանություն
Կան մարդիկ, ովքեր ճիշտ են հասկացել, որ իրավիճակ է փոխվել ու ճիշտ կանեն՝ օրենք չխախտեն, հակառակ դեպքում «կփռվեն ասֆալտին»։ Այս մասին դեկտեմբերի 20-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ոստիկանությունը հրաժարվե՞լ է «ասֆալտին փռելու» միջոցառումներից։ Լրագրողի դիտարկմանը, թե ինքը նկատել է, որ Գագիկ Ծառուկյանն ու Խաչատուր Սուքիասյանը…
Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողության նախապատրաստական աշխատանքների հետ կապված` դեկտեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 21-ը՝ միջոցառման ավարտը, կարգելվի երթևեկությունը Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, և Հանրապետության հրապարակի շատրվանների ու քարե գորգի միջև ընկած հատվածում։ Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողության հետ կապված` դեկտեմբերի 21-ից, ժամը 18.30-ից մինչև միջոցառման ավարտը կարգելվի երթևեկությունը…
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաքննություն է սկսվել երեկ՝ դեկտեմբերի 17-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր չափի գողության փաստով։ Ժամը 06։00-ին Ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևան քաղաքի Նորքի Այգիներ փողոցի բնակիչ՝ 42-ամյա Արտյոմ Մկրտչյանը, ով հայտնել է, որ նույն օրը, 05։40-ի սահմաններում տեխնիկական…
Դեկտեմբերի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները Ծիծեռնակաբերդի խճուղու հարակից անտառից, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, ժամը 17.00-ին, բերման են ենթարկել 1985 թ. ծնված Սմբատ Մ.-ին և 1979 թ. ծնված Հրաչյա Հ.-ին: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են՝ պարզվել է, որ նրանք նույն օրը, ժամը 16.30-ին, Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքից ապօրինի…
Ոստիկանության պաշտոնական կայքը գրում է. «Տոների մոտենալու հետ ավելի հաճախ են կազմակերպվում հրավառություններ։ Լռության ժամերին հրավառություն կազմակերպելը, թերևս, լռության ամենաաղմկոտ խախտումն է։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի» 180-րդ հոդվածը սահմանում է, որ գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) հրագործական արտադրատեսակներ օգտագործելը առաջացնում է տուգանքի նշանակում` 100.000 դրամի չափով: Վարչական տույժի նշանակման օրվանից հետո, մեկ տարվա…
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի հրաժարականը պահանջողների նախաձեռնած ակցիայի ընթացքում Էջմիածնում ընդհարում է տեղի ունեցել նրանց և քաղաքացիների միջև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները հավկիթներ են նետել ակցիայի մասնակիցների ավտոմեքենաների ուղղությամբ, այնուհետև տեղի է ունեցել հրմշտոց: Բողոքի ակցիայի մասնակիցները սկսել են մեքենաներով հեռանալ: Տեղում էին նաև ոստիկանները, նրանք պատ կազմեցին՝ հորդորելով ձեռնպահ մնալ…
Հնդկաստանում տաճարում արարողության ընթացքում բրինձ ուտելուց հետո մահացել է 11 մարդ, փոխանցում է BBC News-ը: Մոտ 70 մարդ հիվանդանոցում է հայտնվել, երբ Կարնատակա նահանգի հարավում արարողության ժամանակ տրված ուտելիքից համտեսել է: Գործակալությանը տեղական ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ տասնյակ տուժածներ կրիտիկական վիճակում են: Տեղի ունեցածի հետ կապված կալանավորվել է 2 մարդ: Առողջապահության գերատեսչության ներկայացուցչի կարծիքով՝…
Ալժիրի ոստիկանությունը բերման է ենթարկել Ստրասբուրգի կենտրոնում անցորդների վրա հարձակում կատարած Շերիֆ Շեկաթի եղբորը, հայտնել է Le Parisien թերթը: Նրա տվյալով՝ 34-ամյա Սամի Շեկաթը գտնվում է առանձնապես վտանգավոր հանցագործների ցուցակում, և ոստիկանությունը կասկածում է, որ նա կարող էր անմիջական մասնակցություն ունենալ հարձակման նախապատրաստմանը: Նշվում է, որ Սամին Ալժիր Էր մեկնել ողբերգական իրադարձություններից ոչ շատ առաջ:
Բուդապեշտում ցուցարարների ու ոստիկանության բախումներ են տեղի ունեցել խորհրդարանի շենքի առջև, հայտնել է B02 սերբական ռադիոկայանը: Նրա տվյալով՝ աշխատանքային օրենսդրության փոփոխությունների դեմ բողոքի ակցիային մասնակցել է մի քանի հազար մարդ: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել: Սկզբում ցուցարարները խաղաղ երթով անցել են քաղաքի կենտրոնով, բայց հետո մտել են խորհրդարանի մերձակա Լայոշ Կոշուտի հրապարակ և, անտեսելով հանգստություն…
Ոստիկանությունը ձերբակալել է «Թուրքիայի պետական երկաթգիծ» ընկերության երեք աշխատակիցներին՝ Անկարայում գնացքների վագոնների ռելսերից դուրս գալու գործի շրջանակում, փոխանցում է Anadolu-ն: Առկա տեղեկության համաձայն՝ նրանց աշխատանքներում ոչ ստույգ հաշվարկներ են ի հայտ եկել, որանք կարող են կապ ունենալ ողբերգության հետ: Անկարա-Քոնյե երթուղին սպասարկող գնացքը վթարվել է դեկտեմբերի 13-ի առավոտյան, վերջին տվյալների համաձայն՝ մահացել է 9 մարդ,…