Ոստիկանություն
Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ Դեկտեմբերի 10-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում բժշկական կենտրոններից մեկից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջային մակերեսի ձախ կեսի ծակած-կտրած վերքով» բուժօգնության է տեղափոխվել 23-ամյա մի քաղաքացի։Հիվանդանօց մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ տուժածը տեղափոխվել էր Ազատավան գյուղի Աբովյան փողոցում գտնվող մթերային խանութի դիմացից։ Հաջողվեց պարզել նաև տաքսու վարորդի ինքնությունը,…
Երեք մարդ սպանվել է, 12-ը՝ վիրավորվել Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի Սուրբ Ծննդյան շուկայի մոտ զինված հարձակման հետևանքով: Ոստիկանությունը դեռ փնտրում է զինված կասկածյալին, հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաներան։ Զինված հարձակում իրականացրած անձը հայտնի է ոստիկանությանը, նա դատվածություն է ունեցել։ Անվտանգության մարմինները հայտնել են, որ նրա անունը կասկածյալ ծայրահեղականների ցանկում է: «Ստրասբուրգում հասարակական անվտանգության…
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության պետի նախկին տեղակալ Լեւոն Երանոսյանը պաշտոնական պարտականությունները դադարեցնելուց (18.05.2018) հետո 2018 թվականի հունիսի 20-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը, փոխանցում է armtimes.com֊ը։ Որպես անշարժ գույք Երանոսյանը հայտարարագրել է 1 բնակարան եւ 1 առանձնատուն։ Ըստ հայտարարագրի՝ Երանոսյանը չունի ավտոմեքենա։ Պարզվում է, որ ոստիկանության…
Դեկտեմբերի 11-ին, առավոտյան 08։20-ի սահմաններում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Մարատ Մկրտչյանը, Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի «Անի» կաթնամթերքի գործարանի դիմաց իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 43-ամյա Տաթևիկ Մանուկյանին։ Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնել վրաերթի ենթարկվածին, տեղափոխել հիվանդանոց, սակայն կինը տեղում…
Նյու Յորքի Սթեյթեն-Այլենդ թաղամասում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով ոստիկան է վիրավորվել, իսկ հանցագործը սպանվել է: Փոխանցում է aysor.am-ը։ Քաղաքի ոստիկանությունից նշել են, որ իրենց աշխատակիցը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Կատարվում է քննություն:
ԱԺ արտահերթ ընտրությունների օրը՝ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 8-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է ընդհանուր 26 հաղորդում, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։ Դրանցից 7-ը՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող, իսկ 19-ը՝ ստուգման ենթակա այլ տեղեկություններ են։ Հանցագործության մասին 7 հաղորդումներով նախապատրաստվում են նյութեր: Առերևույթ հանցագործության հատկանիշներ չպարունակող 19 տեղեկություններից 1-ը ստուգմամբ չի…
Երևանի քաղաքային երթուղիները սպասարկող 4 ավտոբուսով Վանաձոր են տեղափոխվել ոստիկանական խմբեր, այս մասին հայտնել է panarmenian.net-ը։ Ոստիկաններն ասել են, որ Երևանից հավելյալ ոստիկանական ուժեր են բերվել՝ ընտրությունները վերահսկելու համար, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Այս լուրը հաստատել է նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը։ Ղազարյանն ասել է, որ սա նորմալ, իրավաչափ պատշաճ վերահսկողություն ապահովելու համար ձեռնարկված միջոցառում է և որևէ…
Ազգային Ժողովը սեպտեմբերին ընդունել է քրեական օրենսգրքի փոփոխությունները, որոնց արդյունքում խստացվել են պատիժները ընտրական հանցագործությունների համար։ Ոստիկանությունից տեղեկացնում են, որ նախատեսվել են հետևյալ պատիժները՝ – Ընտրակաշառք ստանալու կամ անգամ պահանջելու համար՝ 500.000-ից 700.000 դրամ տուգանք կամ 1-ից 3 տարի ազատազրկում:– Ընտրակաշառք տալու կամ անգամ առաջարկելու համար՝ 2.500.000-ից 3.000.000 դրամ կամ 2-ից 6 տարի ազատազրկում:– Մեկից…
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում քննիչ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 7-ին, Երևանում տեղի ունեցած գողության փաստով։ Ժամը 08։20-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ՝ 47-ամյա Գուրգեն Մուրադյանը և հայտնել, որ առավոտյան գալով աշխատանքի վայր՝ Կասյան փողոցի 3-րդ հասցեում գործող Հայաստանի գրողների միության պոլիկլինիկա,…
Politik.am-ը գրում է. ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից «News.am» լրատվամիջոցի գրասենյակ այցելելու, ոստիկանության՝ լրատվական գործակալության ղեկավարությանն ուղղված նամակների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը սկսել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ, տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։ ՀՀ ոստիկանությունից կպահանջվեն պարզաբանումներ՝ այդ թվում հիմք ընդունելով «News.am» լրատվական գործակալության հայտարարություններում նշված հանգամանքները: Քննարկման ընթացակարգի այս փուլում ՄԻՊ-ն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ լրատվամիջոցների…
Ոստիկանության կայքը երեկ հայտարարություն է տարածել. «Նյուզ. ամ» կայքի խմբագիր Արմենիկա Կիվիրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ոստիկանությունը եկել է Նյուզ.ամ-ի խմբագրություն…»: Նշվածի կապակցությամբ պարզաբանում ենք, որ այսօր ոստիկանության ՔՀԳՎ-ի աշխատակիցը միայնակ այցելել է Նյուզ-ի խմբագրություն` ՀՀ գլխավոր դատախազությունից փոխանցված տեղեկության հիման վրա պատրաստված գրությունը հանձնելու: Խմբագրությունում նա օրենքով սահմանված կարգով ներկայացել է, գլխավոր խմբագրին…
Ինչպես հաղորդում է galatv.am-ը ՝ Ոստիկանության Հրազդանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների շրջանակում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին ոստիկանության Հրազդանի բաժին է հրավիրվել նույն քաղաքի մի բնակիչ և հաղորդում տվել, որ դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով մասնակցող թեկնածուներից…
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրապական մի շարք երկրիների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել են ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից: Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ…
CNN հեռուստաալիքից հայտնել են, որ ոստիկանությունն իր նյույորքյան բաժանմունքում ռումբ չի հայտնաբերել, որի գրասենյակի աշխատակիցներն ավելի վաղ տարհանվել էին ականապատման մասին տեղեկություն ստանալուց հետո:
«Մենք» դաշինքի պատգամավորության թեկնածու Թեհմինա Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայտարարություն ! ! ! Քիչ առաջ (ոչ աշխատանքային ժամի) «Իմ Քայլը» դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Պապիկյանը ոստիկանների և մի խումբ անհայտ անձանց հետ ներխուժել է «ՄԵՆՔ» դաշինքի կենտրոնական գրասենյակ և փորձել հաշիվներ մաքրել: Վերջիններս անհարգալից վերաբերմունք…