ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգա

  • Անգլիական եզրափակիչ. «Տոտենհեմ»-ը Չեմպիոնների լիգայի եզրափակչում է

    Անգլիական եզրափակիչ. «Տոտենհեմ»-ը Չեմպիոնների լիգայի եզրափակչում է

    Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Այաքս»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Տոտենհեմ»-ին: Խաղն ավարտվեց հյուրերի անհավանական քամբեքով՝ 2:3 հաշվով: Խաղի հաշիվը 5-րդ րոպեին բացել է Դե Լիգտը: 30 րոպե անց տանտերերի առավելությունը կրկնապատկեց Զիեշը: Թվում էր, թե վերջ այլևս հնարավոր չէ եզրափակչի ուղեգիրը խլել հոլանդական թիմից, բայց… երկրորդ խաղակեսի մեկնարկում Մոուրան կրճատեց հաշվի տարբերությունը:…

  • Ընդարում Մեսսիի հետ. Mundo Deportivo

    Ընդարում Մեսսիի հետ. Mundo Deportivo

    «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին, ով դոպինգ թեսթ հանձնելու պատճառով խաղընկերներից առանձին էր հեռացել «Էնֆիլդ»-ից, «Լիվերպուլ»-ի օդանավակայանում ընդհարվել է սեփական թիմի երկրպագուների հետ: Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, օդանավակայանում հավաքված երկրպագուները անփառունակ կերպով Չեմպիոնների լիգայից դուրս մնալու համար բացատրություն են պահանջել արգենտինացուց, վերջինի նյարդերը տեղի են տվել, ու լեզվակռիվ է սկսվել: «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկրին հեռացրել է…

  • Մենք նորից պետք է թռչենք մեր գլխից բարձր. Էրիկ տեն Հագ

    Մենք նորից պետք է թռչենք մեր գլխից բարձր. Էրիկ տեն Հագ

    Հոլանդական «Այաքս»-ի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ցանկանում է, որ իր գլխավորած թիմը նորից «սեփական գլխից բարձր թռնի»: «Նախորդ խաղին մենք կարողացանք կարևորագույն գոլ խփել: Առաջիկա հանդիպումը կանցկացվի հրաշալի մարզադաշտում և աննկարագրելի մթնոլորտում: Անգլիական ցանկացած ակումբի հետ մրցելիս հանդիպման տեմպը միշտ էլ բարձր է լինելու: Մենք նորից պետք է թռչենք մեր գլխից բարձր»,- այս մասին…

  • Պարտության պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա. Վալվերդե

    Պարտության պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա. Վալվերդե

    «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպման ժամանակ «Լիվերպուլ»-ից կրած պարտության պատասխանատվությունը վերցրել է իր վրա: Վալվերդեի խոսքերով` բաց թողած առաջին երկու գոլերից հետո ամեն ինչ շրջվեց «Բարսելոնա»-ի դեմ: «Ես չգիտեմ, ինչ ասել, բայց ես ինձ վրա եմ վերցնում այս պարտության պատասխանատվությունը: Սա մեծ ցավ է հատկապես նրանց համար, ովքեր արդեն երկրորդ…

  • Այս հանդիպումը, իսկական ներկայացում էր. Յուրգեն Կլոպ

    Այս հանդիպումը, իսկական ներկայացում էր. Յուրգեն Կլոպ

    Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը լրագրողների հետ զրույցում պատմել է, թե ինչ մտքերով է կիսվել իր թիմի ֆուտբոլիստների հետ «Բարսելոնա»-ի դեմ Չեմպիոնների լիգայի պատասխան խաղից առաջ: «Այս հանդիպումը, իսկական ներկայացում էր: Ես խաղից առաջ տղաներին ասեցի, որ հաղթելն անհնար է, բայց ոչ ձեզ համար: Իմ կյանքում շատ հանդիպումներ են եղել, բայց նման խաղ չեմ…

  • Մենք պետք է այնպես խաղանք, ասես եզրափակչում ենք. Վալվերդե

    Մենք պետք է այնպես խաղանք, ասես եզրափակչում ենք. Վալվերդե

    Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի համար Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Լիվերպուլ»-ի դեմ խաղը եզրափակչի արժեք ունի: Այս մասին նա ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ «Մենք պետք է այնպես խաղանք, ասես եզրափակչում ենք: Դժվարին խաղ է սպասվում մեզ, քանի որ երկրպագուները լավ աջակցելու են «Լիվերպուլ»-ին: Մեր նպատակը խաղի վերահսկողությունը մեր ձեռքում պահելն է»,-ասել է Վալվերդեն:…

  • Բարդ իրավիճակում ենք, բայց փորձելու ենք անել ամեն ինչ. Կլոպ

    Բարդ իրավիճակում ենք, բայց փորձելու ենք անել ամեն ինչ. Կլոպ

    «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծում է, որ «Բարսելոնա»-ին` Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում հաղթելու համար, իր թիմը պետք է պարզապես անթերի գործի դաշտում: Այս մասին նա ասել է լրագրողների հետ հանդպման ժամանակ։ «Իհարկե, ոչ մեկ չէր ցանկանա հայտնվել այնպիսի իրավիճում, ինչպես մենք, երբ առաջին խաղում պարտվել են 3:0 հաշվով: Մենք պետք է խփենք 4…

  • Լիվերպուլն ընդդեմ Բարսելոնայի. վիճակագրություն պատասխան հանդիպմանն ընդառաջ

    Լիվերպուլն ընդդեմ Բարսելոնայի. վիճակագրություն պատասխան հանդիպմանն ընդառաջ

    Այսօր, մայիսի 7-ին կկայանա ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչների շրջանակներում առաջին պատասխան  հանդիպումը։ Լիվերպուլում տեղի համանուն ակումբը «Էնֆիլդ» մարզադաշտում կընդունի իսպանական «Բարսելոնա»-ին: Ակումբների առաջին դիմակայության ժամանակ «Նոու Կամպ» մարզադաշտում, Մեսիի դուբլի և Լուիս Սուարեսի գոլերի շնորհիվ «Բարսելոնա»-ն հաղթել էր 3:0 հաշվով: Ըստ վիճակագրության՝ այս թիմերն ընդհանուր առմամբ միմյանց դեմ մրցել են 9-ն անգամ, 3 հաղթանակ տոնել…

  • Սալահը կարող է չմասնակցել ՉԼ կիսաեզրափակչի պատասխան հանդիպմանը

    Սալահը կարող է չմասնակցել ՉԼ կիսաեզրափակչի պատասխան հանդիպմանը

    «Լիվերպուլ»-ի եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը հնարավոր է բաց թողնի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումը: Պատճառը՝ Անգլիայի առաջնության 37-րդ տուրի «Նյուքասլ»-ի դեմ խաղում ստացած վնասվածքն է, որի պատճառով նա կարող է չխաղալ 6 օր: Ակումբի բժիշկներն արդեն հետազոտել են հարձակվողին, սակայն ֆուտբոլիստը ևս մեկ հետազոտություն պետք է անցնի: Հիշեցնենք, որ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում,…

  • Ես չգիտեմ, թե ինչ է պատահել «Մ.Յու»-ին Ֆերգյուսոնի հեռանալուց հետո. Յանգ

    Ես չգիտեմ, թե ինչ է պատահել «Մ.Յու»-ին Ֆերգյուսոնի հեռանալուց հետո. Յանգ

    «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Էշլի Յանգը իր հիասթափությունն է հայտնել ԱՊԼ հերթական տուրում «Հադերսֆիլդի» հետ հանդիպումը ոչ-ոքի (1: 1) ավարտելու կապակցությամբ: Այս արդյունքը զրկեց «Մ.Յու.»-ին հաջորդ տարի Չեմպիոնների լիգային մասնակցելու հնարավորությունից: «Մենք գիտեինք, որ մենք օգնության կարիք ունենք նաև այլ թիմերից, բայց առաջին հերթին մենք պետք է ինքներս մեզ օգնեինք , բայց դա չարեցինք», – ասել…

  • Օրվա ամփոփումը՝ մեկ տեսաշարով /14.03.19/
  • ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի խաղացանկ

    ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի խաղացանկ

    Երեք շաբաթվա ընդմիջումից հետո նորից եկել է Չեմպիոնների Լիգան։ Այսօր կայանալու են խմբային փուլի նախավերջին 5-րդ տուրի առաջին 8 հանդիպումները, որոնք կարող եք դիտել հետևյալ հղումներով՝ Group E 21:55 – AEK – Ajax 23:59 – Bayern Munich – Benfica Group F 23:59 – Hoffenheim – Shakhtar Donetsk 23:59 – Lyon – Manchester City Group G…