ուղևորներ

  • 24 ժամով կասեցվել է ևս 10 տրանսպորտային միջոցի գործունեություն (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    24 ժամով կասեցվել է ևս 10 տրանսպորտային միջոցի գործունեություն (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ սեպտեմբերի 7-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում պարբերաբար գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնելու հիմքով՝ ՀՀ պարետի որոշման հիման վրա 24 ժամով կասեցվել են Երևանի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող N 26, N 58, N 63 համարի երթուղիները…

  • Կասեցվել է 8 տրանսպորտային միջոցի գործունեություն (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Կասեցվել է 8 տրանսպորտային միջոցի գործունեություն (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ՔՏՀԱՏՄ-ի կողմից 24 ժամով կասեցվել է 8 տրանսպորտային միջոցի գործունեություն: Այս մասին հայտնում է հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ Կասեցվել են թիվ 3, 5, 15, 20, 47 երթուղներից 8 ավտոբուսների երթևեկությունը: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/312858276833384

  • Վերահսկողություն է իրականացվել հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ

    Վերահսկողություն է իրականացվել հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ

    ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ շրջիկ խմբերով, ինչպես նաև կանգառի կետերում շարունակել են վերահսկողություն իրականացնել Երևանի Կենտրոն վարչական շրջան մուտք գործող և դուրս եկող հանրային տրանսպոտի գործունեության նկատմամբ: Վերահսկողության արդյունքում տեսչական մարմնի մասնագետների կողմից տաքսի ավտոմեքենաներով փոխադրման համակարգում, կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/777735003062429

  • Երևանում կրկին հայտնաբերվել են գերբեռնված ավտոբուսներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Երևանում կրկին հայտնաբերվել են գերբեռնված ավտոբուսներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Օգոստոսի 24-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հերթական մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթներն են իրականացրել Երևանի Նոր Նորք և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում՝ ՀՀ պարետի որոշմամբ հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ Նոր Նորքի 1-ին զանգվածում և Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Երևանի կենտրոնական «Կիլիկիա» ավտոկայանի հարակից տարածքում, Տեսչական…

  • Արմենիա Էյրվեյզը սկսում է թռիչքները Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ

    Արմենիա Էյրվեյզը սկսում է թռիչքները Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ

    «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության մամուլի ծառայությունը հայտնում է, որ օգոստոսի 25-ից «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը սկսում է իր թռիչքները Երևան– Թեհրան–Երևան ուղղությամբ: «Ուղևորների փոխադրումը կկատարվի համաձայն պարետատան ցուցումների»,– ասված է հաղորդագրության մեջ։ https://www.facebook.com/armeniaairways/posts/695703664622036

  • Լուցկում ավտոբուս գրաված ահաբեկիչը բաց է թողել պատանդներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Լուցկում ավտոբուս գրաված ահաբեկիչը բաց է թողել պատանդներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ZIK հեռուստաալիքը հայտնում է, որ ուկրաինական Լուցկ քաղաքում տղամարդը, ով գրավել էր ավտոբուսը, բաց է թողել պատանդներին, ինչից հետո տեղում պայթյուն է որոտացել։ Հեռարձակման ժամանակ երևացել է՝ ինչպես են մարդիկ դուրս գալիս գրավված ավտոբուսից, այնուհետև տեղի է ունենեցել պայթյուն։ Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայի Լուցկ քաղաքի կենտրոնում տղամարդը պատանդ էր վերցրել ավտոբուսի մոտ 20 ուղևորի։ Նա զինված…

  • Երևանի մետրոյի գնացքները կաշխատեն 8,5-9 րոպեն մեկ. Հայտարարություն

    Երևանի մետրոյի գնացքները կաշխատեն 8,5-9 րոպեն մեկ. Հայտարարություն

    Երևանի մետրոպոլիտենը գրառում է կատարել Facebook-ում: Մետրոպոլիտենից հայտնում են, որերթևեկության գրաֆիկում որոշակի փոփոխություններ են եղել: «Հարգելի՛ ուղևորներ, Հաշվի առնելով արտակարգ դրության ընթացքում Երևանի մետրոպոլիտենի սակավ ուղևորահոսքը՝ մետրոպոլիտենի Էլ․ հավաքակայանում իրականացվում են գնացքների արտահերթ տեխնիկական սպասարկում՝ ТО2 – ТО3 ծավալներով: Այսօրվանից երթևեկության գրաֆիկում կլինեն որոշակի փոփոխություններ։ Մինչև տեխնիկական սպասարկման ավարտը գնացքների միչև երթևեկության միջակայքը կկազմի 8,5-9…

  • Դուբայն այսօրվանից հյուրեր է ընդունում աշխարհի տարբեր կողմերից

    Դուբայն այսօրվանից հյուրեր է ընդունում աշխարհի տարբեր կողմերից

    AP լրատվական գործակալությունը հայտնում է, որ չնայած կորոնավիրուսի պանդեմիան դեռ շարունակվում է, Դուբայը այսօրվանից սկսել է հյուրեր ընդունել աշխարհի տարբեր կողմերից։ Դուբայի իշխանությունները վարակի տարածումը կանխելու համար ինքնաթիռով էմիրություն ժամանողներից պահանջելու են մինչև 3 օրում իրականացված կորոնավիրուսի հետազոտություն։ Այն ուղևորները, ովքեր չունեն այդպիսի հետազոտության հավաստագիր, ապա պետք է հենց օդանավակայանում թեստ հանձնեն։ Մինչ թեստի արդյունքների հայտնի…

  • Հունիսի 20-ից դեպի Երևան մի շարք չվերթներ կիրականացվեն․ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

    Հունիսի 20-ից դեպի Երևան մի շարք չվերթներ կիրականացվեն․ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

    Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ հունիսի 20-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 21:40): «Ս.թ. հունիսի 20-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 18:50, Երևանից մեկնում ժամը 19:45): Ս.թ. հունիսի 20-ին, 21-ին, 22-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):…

  • Լիոնից Երևան է եկել ավելի քան 70 ուղևոր

    Լիոնից Երևան է եկել ավելի քան 70 ուղևոր

    «Արմենիա» ավիաընկերությունը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է՝ իրակացվել է հատուկ չվերթ Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ՝ ապահովելով ավելի քան 70 ուղևորի անվտանգ փոխադրումը Լիոնից Երևան: «Չվերթի կազմակերպման ընթացքում ցուցաբերած մեծ աջակցության համար ընկերությունը հատուկ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայում ՀՀ դեսպանությանը և Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը», ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/aircompanyArmenia/posts/2566292610137885

  • Ոստիկանությունը արտակարգ ծառայություն է իրականացնում Երևանի մետրոպոլիտենում

    Ոստիկանությունը արտակարգ ծառայություն է իրականացնում Երևանի մետրոպոլիտենում

    ՀՀ ոստիկանության Facbook-ի ուղիղ եթերից տեղեկանում ենք, որ  ոստիկանության աշխատակիցները արտակարգ ծառայություն են իրականացնում Երևանի մետրոպոլիտենում։ «Մետրոյի գնացքների բոլոր վագոններում այս պահին ոստիկաններ կան, որոնք հետեւում են, որպեսզի բոլորը դիմակներ կրեն։ Բոլոր վագոններում տեղադրված են ախտահանիչ նյութեր։ Նկարահանումների ընթացքում կարգի խախտումներ չհայտնաբերվեցին»։ https://www.facebook.com/www.police.am/videos/2610320825908412/?v=2610320825908412

  • Վերահսկողություն է իրականացրել Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում

    Վերահսկողություն է իրականացրել Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում

    Հունիսի 2-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, համագործակցելով ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների հետ, ուժեղացված վերահսկողություն է իրականացրել Երևանի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում՝ հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ պարետի կողմից տրված ցուցումներին հետևելու և պահպանելու նպատակով։ Վերահսկողությունը նշված վարչական շրջաններում իրականացվել է ինչպես շրջիկ խմբերով, այնպես էլ կանգառի կետերում՝ ՏՄ մասնագետների և ոստիկանության…

  • Երկիր մուտք գործող բոլոր ուղևորները ստանում են անհատական պաշտպանության միջոցներ

    Երկիր մուտք գործող բոլոր ուղևորները ստանում են անհատական պաշտպանության միջոցներ

    ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից Facebook-ի գրառման միջոցով հայտնում են, որ սահմանային անցման բոլոր կետերում երկիր մուտք գործող բոլոր ուղևորները ստանում են անհատական պաշտպանության միջոցներ։ «Պարետի որոշման համաձայն` ՀՀ սահմանային անցման բոլոր կետերում երկիր մուտք գործող բոլոր ուղևորները ստանում են անհատական պաշտպանության միջոցներ` նոր դիմակներ և ձեռնոցներ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից։…

  • ԵՄ-ում ինքնաթիռի ուղևորների համար նոր կանոններ են սահմանվել

    ԵՄ-ում ինքնաթիռի ուղևորների համար նոր կանոններ են սահմանվել

    Корреспондент-ի փոխանցմամբ՝ Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության և Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը մայիսի 21-ին հայտարարություն է տարածել։ Հայտարարության մեջ նշվում է, որ ուղևորները  պետք է համոզված լինեն, որ սահմանափակ տարածության պայմաններում այլ մարդկանց հետ ինքնաթիռով ճանապարհորդելը նվազագույն ռիսկեր է պարունակում նրանց առողջության համար: Հաղորդագրության մեջ կան ավիաընկերությունների համար կանոններ, որոնք պետք է պահպանվեն կորոնավիրուսի…