ուղևորներ
Երևանի հասարակական տրանսպորտը աշխատում է հատուկ ռեժիմով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երևանի քաղաքապետարանը Facebook-ի էջում տեսանյութ է հարապարակել։ Տեսանյութումասվում է, որ մայիսի 18-ից Երևանի հանրային տրանսպորտը վերսկսեց աշխատանքը, սակայն հատուկ ռեժիմով: Պարետի որոշմամբ, տրանսպորտի աշխատանքի համար այսօրվանից գործում են հատուկ կանոններ: Նպատակը՝ նվազեցնել վարակի ռիսկը: «Ամբողջությամբ իրավիճակը վերահսկվում է:Մեր ընկերության բոլոր ավտոբուսները դուրս են եկել երթուղիներ: Վերգետնյա քաղաքային տրանսպորտում անհրաժեշտ բոլոր միջոցառումները մեր կողմից իրականացվել են, տեղադրվել…
Ryanair ավիաընկերությանը կորոնավիրուսի պատճառով պետք է 2 տարի վերականգնման համար
Ryanair ավիաընկերությունը պատրաստվում է կրճատել մինչև 3 000 աշխատատեղ և իրականացնել շուրջ 1 տոկոս թռիչք հունիսին այն նախազգուշացումից հետո, որ կորոնավիրուսի պանդեմիայից հետո վերականգնման համար կպահանջվի առնվազն երկու տարի։ Մինչ օրս խոշորագույն եվրոպական ավիաընկերությունը առաջատարն է եղել ուղևորների թվով։ Ընկերությունը հայտնել է, որ վերակառուցման իր ծրագիրը մեկնարկելու է հուլիսին և կարող է հանգեցնել օդաչուների և…
ԱՀ քաղաքացի բեռնափոխադրող վարորդների ինքնամեկուսացման պահանջը հանվում է
«Արցախի տեղեկատվական հարթակը» Facebook-ի էջում գրառում է կատարել։ «Արցախի Հանրապետության պարետի նոր որոշմամբ, Արցախի քաղաքացի հանդիսացող՝ բեռնափոխադրող վարորդների և նրանց ուղեկիցների վրա տարածվող ինքնամեկուսացման պահանջը հանվում է»։ https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/131315815175874
ՃՈ-ն զգուշացնում է վարորդներին սահմանված քանակից ավելի ուղևորներ չտեղափոխել
Մարտի 18-ին Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի հետախուզման հատուկ խմբի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Ճանապարհային ոստիկանները ավտոբուսների ու երթուղային տաքսիների վարորդներին զգուշացրին չխախտել ուղևորափոխադրումների կանոնները, այսինքն՝ նախատեսվածից ավելի ուղևորներ չտեղափոխել։ Ծառայության ընթացքում հայտնաբերվեցին նաև այլ խախտումներ, ավտոբուսի մի վարորդ էլ չուներ վարորդական իրավունքի վկայական։ Ավտոբուսը տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Կոչ ենք անում…
Եգիպտոսում մնացած հայ զբոսաշրջիկները այսօր կվերադառնան Հայաստան
Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ի Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող ուղևորներն այսօր՝ հուլիսի 26-ին՝ Եգիպտոսի ժամով 15․00 (Երևանի ժամանակով 17.00-ին), Հուրգադա-Երևան թիվ UJ 5600 չվերթով կմեկնեն Հայաստան: «Ուղևորներին խնդրում ենք ժամանել օդանավակայան թռիչքից 2-3 ժամ շուտ։ ՀՀ դեսպանության թեժ գիծ՝ +201207050580»,-ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ…
Ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները մարել են տրոյելբուսի հրդեհն ու տարհանել ուղևորներին․ Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Բազմիցս են զինվորականները ապացուցել, որ նաև փրկարարներ են: Այսօր վաղ առավոտյան կայծակի հարվածից Չարբախում այրվել է 15 համարի տրոլեյբուսը: Մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները հասցրել են ուղևորներին տարհանել և հրդեհը մարել: Երեք օր առաջ էլ Վ.Սարգսյանի անվան ՌՀ-ի սաները և բուժ…
Հայաստան է բերվել ԷՊ2Դ նոր էլեկտրագնացք. այն կաշխատի Երևան-Գյումրի-Երևան երթուղում
Հայաստան է բերվել ռուսական «Տրանսմաշխոլդինգ» ընկերության արտադրության ԷՊ2Դ նոր էլեկտրագնացքը, որը գնվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ներդրումային ծրագրի շրջանակներում: Համապատասխան տեխնիկական աշխատանքից հետո էլեկտրագնացքը սկսելու է սպասարկել ուղևորներին այս տարվա առաջին եռամսյակում: Այն աշխատելու է էքսպրեսի ձևաչափով Երևան-Գյումրի-Երևան երթուղում, որտեղ արդեն իսկ գործում է նմանատիպ նոր էլեկտրագնացքը: Երկրորդ գնացքի գործարկումը թույլ է տալու ավելացնել չվերթների…
Թուրքիան օդանավակայաններում անվտանգության համար գանձում կմտցնի
Թուրքիայի իշխանությունները որոշել են 2019թ.-ի հունվարի 1-ից երկրի օդանավակայաններում անվտանգության ապահովման համար նոր գանձում մտցնել, հաղորդում է TASS-ը: Գործակալության տվյալներով, Թուրքիան մտադիր է 1,5 եվրո, իսկ երկրի որոշ օդանավակայաններում 1 եվրո գանձում իրականացնել: Ինչպես նշվել է, զբոսաշրջային քաղաքների օդանավակայանները ենթակա չեն լինի ուղևորներից լրացուցիչ գանձումների: Ընդ որում դա վերաբերում է միայն օտարերկրյա զբոսաշրջիկներին: Ավելի վաղ…
Կանադայում օդանավը դուրս է եկել թռիչքուղղուց
Կանադայի Սասկաթուն քաղաքի օդանավակայանում ամերիկյան Delta ավիաընկերության ինքնաթիռը դուրս է եկել թռիչքավայրէջքային գոտու սահմաններից: Այս մասին հայտնում է CTV-ն: Հաղորդվում է, որ օդանավում եղել է 74 ուղևոր և անձնակազմի 4 անդամ: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ուժգին քամու և մերկասառույցի պատճառով: Ուղևորներն անվնաս լքել են օդանավի սրահը:
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. կա 6 վիրավոր
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Երևան-Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 140 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի Ծաղկավան գյուղի բնակիչներ՝ 26-ամյա Ալիկ Քոչարյանի վարած BMW մակնիշի 65 XX 600 համարանիշի և 39-ամյա Սասուն Աթաբեկյանի վարած ՈՒԱԶ 469 մակնիշի 34 NИ 003 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ…
Կազանում 81 ուղևորով օդանավն արտակարգ վայրէջք է կատարել
Ուղևորափոխադրող ինքնաթիռը, որի սրահում 81 մարդ էր գտնվում, այսօր արտակարգ վայրէջք է կատարել Կազանի օդանավակայանում՝ վառելիքի ցուցիչի հետ կապված խնդրի պատճառով, հայտնում է РИА Новости-ն: «Իկար» ավիաընկերության Embraer 190 օդանավը վայրէջք է կատարել տեղական ժամանակով 04:54-ին: Այն իրականացնում էր Օրսկ-Մոսկվա չվերթը: Արտակարգ վայրէջքի պատճառը վառելիքի ցուցիչի հետ կապված խնդիրն էր: Ուղևորներից բողոք չի ներկայացվել:
«Արմենիա» ավիաընկերությունը մասնակցում է «Սև ուրբաթ» համաշխարհային ակցիային. ավիատոմսերի գները կիջնեն
«Արմենիա» ավիաընկերությունը մասնակից է դառնում «Սև ուրբաթ» համաշխարհային ակցիային: Ինչպես տեղեկացրին «Արմենիա» ավիաընկերությունից, նոյեմբերի 23-ին, հատուկ իր ուղևորների համար և բացառապես ավիաընկերության գրասենյակից, կարող եք գնել ավիատոմսեր հետևյալ սակագներով։ Երևան-Թել Ավիվ-Երևան – 150 Եվրո Երևան-Լիոն-Երևան – 150 Եվրո Երևան-Վորոնեժ-Երևան – 100 Եվրո Երևան – Միներալնիյե Վոդի-Երևան – 100 Եվրո։ Ավիատոմսերի գները գործում են միայն երկկողմանի տոմս…














