պաշտոնական այց
Նիկոլ Փաշինյանն ու Պուտինը պաշտոնական այցեր անելու հրավեր են արել միմյանց
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ տարի պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան։ Այս մասին վարչապետը հայտնել է Коммерсантъ թերթին տված հարցազրույցում։ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշել է, որ ինքը և Վլադիմիր Պուտինը հրավերներ են փոխանակել Երևանում։ «Պայմանավորվեցինք, որ սկզբում ես պաշտոնական այցով կգամ, հետո՝ ինքը։ Գուցե տարվա առաջին կեսին ես գամ, երկրորդ կեսին՝ Վլադիմիր Վլադիմիրովիչը»,-ասել է նա։
Մեկնարկել է Բուլղարիայի փոխվարչապետի պաշտոնական այցը Հայաստան
ՀՀ Արտաքին գործերի նախարարության Facebook-ի էջից տեղեկացնում են, որ մեկնարկել է Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ, ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևայի պաշտոնական այցը Հայաստան: Զոհրաբ Մնացականյանի և Եկատերինա Զախարիևայի համատեղ մամուլի ասուլիսը կկայանա հեկտեմբերի 28-ին՝ ժամը 12։10-ին: https://www.facebook.com/MFA.Armenia/photos/a.585841218108745/3704850802874422/?type=3
Հունաստանի նախագահը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այց կկատարի։ Այցը ծրագրված է 2019 թվականի նոյեմբերի 5-ից 6-ը։ Այս մասին հայտնում է էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հունաստանի ղեկավարի այցի վերաբերյալ համապատասխան որոշում է ստորագրել, որով մի շարք հանձնարարականներ է տվել պետական գերատեսչություններին ու դրանք ներկայացնող պաշտոնյաներին։
Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան
Երևան է ժամանել Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան: Նրան նախագահական նստավայրում դիմավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որտեղ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը: Այցի ընթացքում Գախարիան կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա տեղի կունենա երկու երկրների պատվիրակությունների հանդիպումը՝ ընդլայնված կազմով, ինչից հետո էլ վարչապետները կպատասխանեն լրագրողների հարցերին: Վարչապետը տեսանյութ է հրապարակել նրա այցից և կից գրել.…
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով ՀՀ-ում կլինի հոկտեմբերի 15-ին
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պաշտոնական այցով Հայաստան կժամանի հոկտեմբերի 15-ին: Այս մասին ինչպես փոխանցում է Sputnik Грузия-ն, տեղեկացրել է Վրաստանի պատգամավոր Էնզել Մկոյանը։ Դա վարչապետի պաշտոնում Գախարիայի առաջին այցը կլինի Հայաստան: Նա ստանձնել է Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը սեպտեբերի 8-ին: «Պարոն Գախարիան մեկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան հոկտեմբերի 15-ին: Պատվիրակության կազմում, ամենայն հավանականությամբ, կներառվեն արտաքին…
Հայաստանն ու Սերբիան տեխնոլոգիական ոլորտում համագործակցության մեծ ներուժ ունեն․ Արմեն Սարգսյան
Պաշտոնական այցով Սերբիայի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Բելգրադի Միհայլո Պուպինի անվան գիտահետազոտական ինստիտուտ, որը համարվում է տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի առաջատար գիտահետազոտական հաստատությունը և ամենախոշորն ու ամենահինը հարավարևելյան Եվրոպայի տարածքում։ Ինստիտուտի տնօրեն Սանյա Վրանյեշը նախագահին է ներկայացրել ինստիտուտի գործունեության ուղղությունները՝ տեղեկացնելով, որ դրանք ընդգրկում են հեռահաղորդակցության, անվտանգության և պաշտպանական,…
Սերբիայի պալատում տեղի է ունեցել ՀՀ նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
Սերբիայի պալատում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով այդ երկիր ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Սերբիայի պետական օրհներգերը, Հայաստանի նախագահն ընդունել է պատվո պահակախմբի ղեկավարի զեկույցը։ Այնուհետև տեղի է ունեցել նախագահներ Արմեն Սարգսյանի և Ալեքսանդար Վուչիչի առանձնազրույցը։ Սերբիայի նախագահը բարի գալուստ է մաղթել նախագահ…
Նախատեսվում է Զելենսկու պաշտոնական այցը ԱՄՆ
Նախատեսվում է Վլադիմիր Զելենսկու նոր պաշտոնական այցն ԱՄՆ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի օգնական Անդրեյ Երմակը ուկրաինական ТСН-ին տված հարցազրույցում: Ինչպես նշել է Երմակը, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի առաջնորդի միջև տեղի ունեցած զրույցի ընթացքում նախագահները քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ կապված նոր…
Սինգապուրի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ: Լի Սյեն Լունին այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը և գրառում է կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Վարչապետի ելույթը՝ Լոս Անջելեսի Գրանդ Փարքում հրավիրված հանրահավաքին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Հայաստանի վարչապետը գտնվում է Լոս Անջելես քաղաքում. Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Գրանդ Փարք վայրում մասնակցել է իր հրավիրած հանրահավաքին և հանդես եկել ելույթով։ Հանրահավաքը մեկնարկել է Հայաստանի և Ամերիկայի օրհներգերով, ուղերձով են հանդես եկել հայ համայնքի հոգևոր առաջնորդները։ Իր ելույթում Հայաստանի Հանրապետության վարչապետ…
ԱԳ նախարարը հանդիպել է Լիտվայի Էկոնոմիկայի և նորարարության նախարարի հետ
Լիտվա կատարած պաշտոնական այցի շրջանակներում սեպտեմբերի 16-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելեց Լիտվայի Էկոնոմիկայի և նորարարության նախարարություն, որտեղ փոխնախարար Գինտարաս Վիլդան և ոլորտային պատասխանատուները ներկայացրին բարձր տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման, նորարարության, ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտներում Լիտվայի ձեռքբերումները և դրանք՝ այլ երկրներ արտահանելու գործընթացների կարգավորման իրենց փորձը: Նախարար Մնացականյանը, ներկայացնելով ՏՏ, ՏՏ լուծումների, նորարարության, ստեղծարար կրության ոլորտում Հայաստանի…
Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Լիտվա
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Facebook-ի էջում տեղեկացրել է, որ մեկնարկել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը: «Մեկնարկեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Լիտվա: Առաջին հանդիպումը Լիտվայի ԱԳՆ-ում՝ նախարար Լինաս Լինկեվիչուսի հետ», – գրել է ԱԳՆ խոսնակը: https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10156161902902434
Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այց կկատարի Լիտվա
Սեպտեմբերի 16-ից 17-ը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով կլինի Լիտվայում: Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում են ԱԳ նախարարի հանդիպումները Լիտվայի վարչապետի, Սեյմի նախագահի, ԱԳ նախարարի և այլ պաշտոնյաների հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի Facebook-յան պաշտոնական էջից։
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Թալակվաձեն պաշտոնական այցով կժամանի Հայաստան. Մկոյան
Պաշտոնական այցով Հայաստան է մեկնելու Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն: Սա Թալակվաձեի առաջին պաշտոնական այցն է Հայաստան: Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը: Մկոյանի խոսքերով, Վրաստանի խորհրդարանի խոսնակի այցը պետք է տեղի ունենար սեպտեմբերին, սակայն այն հետաձգվեց Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հրաժարականից հետո երկրում զարգացած իրադարձությունների պատճառով: Հետաքրքրական է, որ այս տարի…














