պարեկապահակետային ծառայողներ
Ավազակային հարձակում ոսկերչական խանութում. ավազակը վնասազերծվել է
Փետրվարի 27-ի առավոտյան Արթիկի Աբովյան փողոցում ոստիկանության պարեկապահակետային ծառայողները շրջայցի ժամանակ ոսկերչական խանութի դիմաց նկատեցին դանակը ձեռքին դիմակավոր մի տղամարդու. ավազակային հարձակում էր կատարվում: Դիմակավորն արդեն վնասել էր խանութի տիրոջ ձեռքը, չէր բացառվում` նույն կերպ վարվեր և ոստիկանների հետ, որոնցից մեկը կին էր: Սակայն իրավապահները գործեցին արագ ու պրոֆեսիոնալ: Ձեռնամարտի հնարքների կիրառմամբ կասկածյալին վնասազերծելուց հետո…

