պարետատուն
Հորդորում ենք անվերապահ հետևել պարետատան ցուցումներին և տեղաշարժվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում․ ԱՀ ԱԻՊԾ
ԱՀ նախագահի ստորագրած հրամանագրի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում ազատ տեղաշարժվելու իրավունքի որոշակի սահմանափակումներ են մտցվել, ինչպես նաև սահմանվել է ԱՀ քաղաքացիների՝ հանրապետությունից դուրս գալու հատուկ ռեժիմ: Այդ մասին հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Ստեղծվել է պարետատուն, որի ղեկավարման համար պարետ է նշանակել ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը: Ռազմական դրության ընթացքում փողոցներում…
Քաղաքացիների նկատմամբ նշանակված տուգանքները պարետատան լուծարումից հետո չեն չեղարկվի
Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը հայտնում է, որ քաղաքացիների նկատմամբ նշանակված տուգանքները պարետատան լուծարումից հետո չեն չեղարկվի: Նրա խոսքով՝ օրենքի համաձայն՝ տուգանքները մեխանիկորեն շարունակում են գործել՝ չկորցնելով օրինական ուժը: Այդպիսով, տուգանքները կգործեն արդեն վարչապետի որոշման համաձայն: Այս մասին տեղեկանում ենք NEWs.am-ից:
24 ժամով արգելվել է Բեսթ Ռեզորթ Աղվերանի և Արթուրս Աղվերան Ռեզորթի կողմից անձանց ընդունելությունը
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից պարետի որոշմամբ այսօր 24 ժամով արգելվել է «Հոթել Աղվերան» («Բեսթ Ռեզորթ Աղվերան»), «Դրիմ Ռեսթ» («Արթուրս Աղվերան Ռեզորթ»), «ՄԳԵ Կավալեռ» (հանգստյան համալիր) , «Աշոտ Աբրահամյան» (հյուրատուն) և «Լիլիթ Կարախանյան» («Ջերմուկ Նաիրի») ընկերությունների կողմից անձանց ընդունելությունը: Նշված հասցեներում նախորդ օրերի դիտարկումների ընթացքում պարետի կողմից սահմանված մի շարք նորմերի խախտումներ էին…
Սեպտեմբերի 15-ից բուհերը կվերսկսեն դասապրոցեսը. նախարար
Որոշում է կայացվել վերսկսել դասապրոցեսը նաեւ բուհերում: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում էկատարել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Բուհերը նույնպես կբացեն դռները Հարգելի ուսանողներ և դասախոսներ, այսօր պարետատան հետ քննարկման արդյունքում որոշում է կայացվել վերսկսել դասապրոցեսը նաև բուհերում: Սեպտեմբերի 1-ին դասապրոցեսը կմեկնարկի միայն բակալավրի առաջին կուրսի ուսանողների համար: Դասերի մեկնարկի կարգի և դասացուցակների մասին…
Այսուհետ դիմակի կրումը որոշ վայրերում պարտադիր չէ. ՀՄՏԿ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը գրառում է կատարել Facebook-ում: Կենտրոնը հայտնում է, որ պարետատունը արտակարգ դրության որոշ սահմանափակումներ մեղմացրել է: «Այսուհետ դիմակի կրումը պարտադիր չէ անձնական օգտագործման մեքենաներում, գյուղական և քաղաքային բնակելի վայրերից դուրս՝ բացօթյա հանգստինպատակով նախատեսված վայրերում, հանգստյան գոտիներում և լողափներում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն խոսքը չի վերաբերում պատմամշակութային վայրեր այցելություններին, ուխտագնացություններին,…
Սովորողները կգնան դպրոց. Արայիկ Հարությունյան
Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում՝ առկա ուսուցմամբ և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ: Այս մասին գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Բուհերի և մի շարք այլ ուսումնական հաստատությունների մասով որոշումները կկայացվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: Պարետատունը, մեր մյուս գործընկերները և…
Արմենիա Էյրվեյզը սկսում է թռիչքները Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ
«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության մամուլի ծառայությունը հայտնում է, որ օգոստոսի 25-ից «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը սկսում է իր թռիչքները Երևան– Թեհրան–Երևան ուղղությամբ: «Ուղևորների փոխադրումը կկատարվի համաձայն պարետատան ցուցումների»,– ասված է հաղորդագրության մեջ։ https://www.facebook.com/armeniaairways/posts/695703664622036
Զանգ պարետատնից․ Իոաննիսյան
Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոսաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Զանգ պարետատնից. -Բարև ձեզ, մենք տեսնում ենք, որ դուք հեռախոսով խոսել եք Կորոնավիրուսով հիվանդի հետ։ -Այդպիսի մի դեպք ինձ հայտնի է, խոսքը ** համարի ** անձի մասի՞ն է։ -Մենք դա չենք տեսնում, ձեր անձնական տվյալները կտա՞ք։ -Բա հիմա ես…
Ներկայումս քննարկվում են արտակարգ իրավիճակով կառավարման տարբերակները․ պարետ
Այսօր ճեպազրույցում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ պարետատունը մշակում է առաջիկայի համար համավարակի կառավարման պլան, որը ուղենշային է լինելու կառավարության գործողությունների համար: «Վերջին 5 ամիսները մեզ համար եղել են պայքարի, մեր սկզբունքների վերարժևորման, նաև դժվարությունների հաղթահարման, մեծ ու փոքր հաջողությունների ամիսներ: Համաճարակային իրավիճակը գնահատվում է միջին ծանրության, առողջապահական համակարգի համար իրավիճակը լիովին…
Մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան գրություն է ուղարկել պարետին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը հայտնում է որ ռեստորանային ոլորտի աշխատակիցների բարձրացրած հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո: «1. Նախ, անհրաժեշտ է նշել, որ ավելի վաղ՝ դեռ մայիսի 20-ին Կառավարության շենքի մոտ տեղի ունեցած՝ ռեստորանային ոլորտի ներկայացուցիչների բողոքի ակցիայի ընթացքում նրանց բարձրացրած խնդիրներն արձանագրվել են և Մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան…
Կխստացվեն միջոցները․ Արայիկ Հարությունյանը նոր հանձնարարականներ է տվել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հուլիսի 6-ին տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը, հայտնում են Արցախի նախագահի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման գործընթացի շրջանակներում վերջին մեկ ամսվա ընթացքում կատարած աշխատանքների համառոտ նկարագիրը ներկայացրել է պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Նախագահը լսել է նաև առողջապահության նախարարի պաշտոնակատար Արայիկ Բաղրյանի զեկույցը,…
Կորոնավիուսից մահացած գյումրեցի տատիկի դին կորել է և 2 օր է հարազատները չգիտեն, որտե՞ղ փնտրեն
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրառում է կատարել Facebook-ում: Զոհրաբյանը անդրադարձել է կորոնավիրուսից մահացած գյումրեցի տատիկի դեպքին: «Է՞ս չեք Ուրեմն, իմ ահազանգին, որ կորոնավիուսից մահացած գյումրեցի տատիկի դին կորել է և 2 օր է հարազատները չգիտեն, որտե՞ղ փնտրեն իրենց հարազատի դին, առողջապահության նախարարությունից մոտավորապես էսպիսի մի բան են պատասխանում` «դե հա, հասկացանք էլի, կորել-կորել ա,…
Վարչապետն ու նախարարը հորդորել են ծնողներին կուտակումներ չստեղծել քննական կենտրոնների մոտ
Վաղվանից Հայաստանում սկսվում են բուհերի ընդունելության քննությունները։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ճեպազրույցի ընթացքում դիմորդների ծնողներին և ուղեկցողներին խնդրեցին չհավաքվել, կուտակումներ չստեղծել քննական կենտրոնների մոտ։ Արայիկ Հարությունյանը նշել է, որ նախկինում քննարկվում էր ընդհանրապես քննություններ չանցկացնելու տարբերակը։ Բայց իրենք որոշել են այնուամենայնիվ անցկացնել քննությունները՝ պահելով կանոնները։ Նա հայտնել է,…
Հայտնի է, որ բժշկական կենտրոններն են միանալու կորոնավիրուսի դեմ պայքարին
Հայաստանում ապրիլ ամսվա ընթացքում 70 հազար աշխատատեղ է փակվել, ու կառավարությունը առերեսվելու էր այդ խնդրին: Այս մասին այսօրվա ճեպազրույցի հարցերից մեկին պատասխանելիս նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պետք է ասեինք՝ թող մարդիկ չմահանան կորոնավիրուսից, մահանան սովի՞ց»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետն ասաց, որ իրենց քաղաքականության արդյունքում մայիսին 50 հազար աշխատատեղ վերականգնվել է, բայց նույն այդ քաղաքականության հետևանքով աճեցին…
ԱԱՏՄ-ն շարունակում է ուժեղացված ստուգայցերը
ՀՀ Կառավարությունը հայտնում է, որ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված ստուգայցերով դիտարկել պարետի սահմանած անվտանգության նորմերի կատարումը։ Այսօր դրանք հերթական անգամ Էրեբունի վարչական շրջանում էին։ «Խոշորացույցի» տակ սպասարկման օբյեկտներն են, գրասենյակները, արտադրությունները, բժշկական հիմնարկները, գեղեցկության սրահները և այլն։ Ստուգայցերն անակնկալ են ամեն օր եւ ողջ երկրում։ Դիտարկումներն արվում են ստուգաթերթերով, ու կետ…