պարետատուն
Տնտեսվարող սուբյեկտների կողմից պարետատանը հարյուրավոր նամակներ են ուղարկվել՝ բացառություն կատարելու դիմումով
Տնտեսվարող սուբյեկտների գործունեության նկատմամբ կիրառվող սահմանափակումների մեղմացման վերաբերյալ Պարտետատունը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի միջոցով հայտարարություն է տարածել. «2020 թվականի ապրիլի 22-ի պարետի N 51 որոշմամբ սահմանվել էին կոնկրետ ուղղություններ, որոնց դեպքում հնարավոր էր դիտարկել սահմանափակումներից բացառություն անելու հարցը՝ հիմք ընդունելով տնտեսվարողների կողմից ներկայացված դիմում-հայտերը՝ համավարակի պայմաններում գործունեության կազմակերպման հստակ նկարագրությամբ և անվտանգության կանոնների պահպանման կոնկրետ…
Գեղարքունիքի մարզում վարակի գրանցված 149 դեպքերից 39 Դդմաշենում են գրանցվել
Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում կա վարակի գրանցված 39 դեպք, իսկ ամբողջ մարզում՝ 149: Այս տեղեկությունը հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Նա իր ֆեյսբուքի էջում գրել է՝ «Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ․ Հաշվի առնելով, որ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության բռնկման նոր օջախ՝ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի 6 մայիսի, 2020 N 66 որոշման…
Արցախում կորոնավիրուսից մահացածների թաղման հատուկ կարգ է սահմանվել
Արցախի պարետը նոր որոշում է ստորագրել, որով սահմանվում է կորոնավիրուսից մահացած անձի հուղարկավորության կարգի առանձնահատկությունները: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով Արցախի նախագահի ապրիլի 12-ի «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» հրամանագրի 2-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերի՝ որոշում եմ՝ Սահմանել արտակարգ իրավիճակի ժամանակահատվածում կորոնավիրուսային հիվանդության հաստատված ախտորոշմամբ անձանց մահվան դեպքում դիակների տեղափոխման եւ հուղարկավորության կանոնները: Արցախի…
Գործունեությունը կվերսկսեն Վանաձորի Գլորիա և Սարտոն կարի ֆաբրիկաները․ մարզպետ
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Մարզպետը հայտնել է, որ Վանաձորի «Գլորիա» և «Սարտոն» կարի ֆաբրիկաները կարող են վերսկսել իրենց գործունեությունը։ «Ի ուրախություն Վանաձորի կարի ֆաբրիկաների աշխատակիցների. Վաղվանից «Գլորիա» և «Սարտոն» կարի ֆաբրիկաները կարող են վերսկսել իրենց գործունեությունը’ պարետի ցուցումները հստակ պահպանելու պայմանով»,- ասված է գրառման մեջ։ Հիշեցնենք, որ մինչ այս մարզպետը դիմել…
Գլորիա կարի ֆաբրիկայի վերագործարկման հարցով դիմում է ուղարկվել պարետատուն
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Մարզպետը հահտնում է, որ դիմել է պարետատուն «Գլորիա» կարի ֆաբրիկայի վերագործարկման հարցով։ «Գլորիա» կարի ֆաբրիկայի հարգելի աշխատակիցներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեկ բազմաթիվ հարցեր եք հնչեցրել՝ կապված ֆաբրիկայի աշխատանքների վերագործարկման հետ, տեղեկացնում եմ. -շուրջ 2600 բնակչի աշխատանքով ապահովող ընկերության վերագործարկման հարցը մշտապես գտնվել ու այսօր…
Բակո Սահակյանը պարետատան անդամների հետ խորհրդակցություն է անցկացրել
Արցախի նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծված պարետատան անդամների հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն և քննարկել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումները: Նախագահ Սահակյանը հանձնարարականներ է տվել համապատասխան մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ…
Տեքստիլի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունները պետք է դիմեն պարետատուն վերաբացվելու համար
Այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ տեքստիլի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունները իրենք են դիմել պարետատուն՝ առաջարկելով, որ իրենք որոշեն՝ ցանկանո՞ւմ են այս պայմաններում վերաբացվել, թե՞ ոչ։ «Միաժամանակ նշեմ, որ տեքստիլ արտադրողները հանդիպում են ունեցել Էկոնոմիկայի նախարարությունում եւ առաջարկվել է, որ կանոնների պահպանմամբ աշխատեն միայն այն արտադրամասերը, որոնք…
Պարետատան կոչը՝ ՀՀ վերադառնալ ցանկացող քաղաքացիներին
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի լայնածավալ տարածման առաջին իսկ նշաններից հետո հնարավոր բոլոր միջոցներով ՀՀ կառավարությունը, Պարետատունն աջակցել են ՀՀ քաղաքացիներին՝ հստակ քայլեր ձեռնարկելով վերջիններիս տեղում անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու և հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: Ներկայումս պարետատունն Արտաքին գործերի նախարարության և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով կապի մեջ է աշխարհի մոտ 50 երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ: Պետք է…
ՀՀ կառավարությունը և պարետատունն աջակցել են ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադառնալ․ պարետատուն
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Կենտրոնը հայտնում է, որ պարետատունը հայտարարություն է տարածել՝ ըստ որի աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի լայնածավալ տարածման առաջին իսկ նշաններից հետո հնարավոր բոլոր միջոցներով ՀՀ կառավարությունը, Պարետատունն աջակցել են ՀՀ քաղաքացիներին՝ հստակ քայլեր ձեռնարկելով վերջիններիս տեղում անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու և հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: «Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի…
Արտակարգ իրավիճակն Արցախում կշարունակվի մինչև մայիսի 12-ը
Արցախի հանրապետությունում հայտարաված արտակարգ իրավիճակը կշարունակվի մինչև 2020 թվականի մայիսի 12-ը՝ ժամը 22:00-ը։ Այս մասին նշվում է արտակարգ իրավիճակ հայտարարելու վերաբերյալ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրում։ «Հաշվի առնելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում նոր կորո-նավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ` վարակ) տարածման դեպքերը և այդ վարակը Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի` 2020 թվականի մարտի 11-ի հայտարարությամբ որպես պանդեմիա…
Էդիկ Նալբանդյան. ՀՀ քաղաքացիները չեն կարողանում վերադառնալ Հայաստան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Արդեն մի քանի օր է, ինչ Ռուսաստանի Դոմոդեդովո օդանավակայանում մեր համաքաղաքացիները սպասում են ՀՀ կառավարության որոշումներին։ Նրանք օրեր շարունակ, ինչ տեղեկացել են, որ Հայաստանն օգնում է իր քաղաքացիներին վերադառնալ երկիր, տեղափոխվել են օդանավակայան, հույսով, որ կկարողանան ինքնաթիռով գալ հայրենիք։ Մեզ հետ զրույցում այս մասին հայտնեցին Էդիկ Նալբանդյանը, Արմավիրի Մարզ և Ռաֆայել Բեկնազարյանը, ովքեր նույնպես գտնվում…
Մոսկվայից չարթերային թռիչքով Երևան կժամանեն 222 ՀՀ քաղաքացիներ. Պարետ
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը Facebook-ում գրառում է կատարել և հայտնել, որ ՌԴ-ից չարթերային թռիչքով ՀՀ կժամանեն 222 ՀՀ քաղաքացիներ: «Սիրելի՛ հայրենակիցներ, «Red Wings» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով այսօր Հայաստան են ժամանելու Ռուսաստանի Դաշնությունում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած Հայաստանի Հանրապետության 222 քաղաքացիներ: Մեր քաղաքացիները մեկուսացված կարգով կտեղափոխվեն Երևանում ու Ծաղկաձորում գտնվող հյուրանոցներ, որտեղ…
Պարետատունը Երևանում և մարզերում պահեստներ է առանձնացրել նվիրատվությունների համար
ՀՀ կառավարությունը Facebook-ի էջում գրառում է կատարել և տեսանյութ հրապարակել․ «Մենք իրար հետ կապված պետք է լինենք ոչ միայն օրենքներով և որոշակի պարտականություններով, այլ նաև հոգատարությամբ, որպեսզի իրար հետ այս դժվարին իրավիճակը հաղթահարենք»,- ասում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը։ Պարետատունը նվիրատվությունների համար Երևանում և մարզերում առանձնացրել է հատուկ պահեստներ՝…
Շնորհակալ եմ, որ հետևում ես պարետատան սահմանած կանոններին․ Պարետի նամակը փոքրիկ աղջկան
Սոնա անունով մի փոքրիկ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին նամակ է գրել՝ խնդրելով ճանապարհը բացել, որպեսզի իր հայրիկի հետ կարողանա գյուղ գնալ։ Պարետ Տիգրան Ավինյանը Facebook-ում լուսանկարէ հրապարակել, որում գրված է պատասխան նամակ Սոնային։ Ավինյանը շնորհակալություն է հայտնել աղջկան պարետատան կանոններին հետևելու համար։ «Բոլոր սահմանափակումները քո ընտանիքիդ, ընկերներիդ, մեր բոլորի առողջության հմաար են։ Այս ամենը ժամանակավոր…
Ոստիկանական ուժերին ավելացվելու են ԱԱԾ-ի, ՌՈ-ի, ԱԻՆ-ի ուժեր․ Տիգրան Ավինյան(ՏԵՍԱՆՅՈւԹ)
Այսօր ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։ «Ոստիկանական ուժերին ավելացվելու են Ազգային անվտանգության ծառայության, Ռազմական ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության ուժեր, որպեսզի մենք կարողանանք վերահսկողությունը ավելի արդյունավետ դարձնենք»-ասել է Տիգրան Ավինյանը։















