պացիենտներ
Արցախում քննարկվում են կորոնավիրուսի դեմ պայքարի խստացման միջոցներ
Հունիսի 11-ին Արցախի Հանրապետությունում ընդլայնված խորհրդակցություն է հրավիրվել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ։ Խորհրդակցության գլխավոր հարցը եղել է նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների խստացման մասին։ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են պետական նախարար, հանրապետության պարետ Գրիգորի Մարտիրոսյանը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արայիկ Բաղրյանը, ԱԺ պատգամավորներ, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը,…
Թթվածնի 28 խտացուցիչները հասան Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել։ «Թթվածնի 28 խտացուցիչները հասան Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց»,- ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/harshamyan/posts/10157940329849713
Գումարային ունենք 500 ծանր և ծայրահեղ ծանր հիվանդներ. նախարար
Այսօր` հունիսի 11-ի, կառավարության հերթական նիստի ժաման առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր տեղեկատվություն հայտնեց ՀՀ-ում կորոնավիրուսի պադեմիայով պայմանավորված իրավիճակի մասին: «Երեկ ունեցել ենք մահճակալային ֆոնդի հարաբերականորեն կայուն ծանրաբեռնվածություն, գումարային ունեցել ենք մոտ 500 ծանր և ծայրահեղ ծանր հիվանդներ, սակայն կարող եմ փաստել, որ հիմնական մեծ կենտրոններում ազատ տեղեր եղել են այդպիսի պացիենտներին տեղավորելու համար: Հաջորդ…
Հակահամաճարակային կանոնների պահպանման դրական դինամիկա է նկատվում․ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ կորոնավիրուսի հետ կապված շահարկումները շատ են: «Հայաստանում դաշտը կարելի է բաժանել երկու մասի: Մարդիկ, ովքեր շահագրգռված են, որ կորոնավիրուսի վարակը հնարավորինս տարածվի ու վատ ընթացք ստանա, դրանք հայտնի քաղաքական շրջանակներն են, բայց ես ուզում եմ ասել, որ այդ շրջանակները կորոնավիրուսի համավարակի…
Այսօրվանից կգործի կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում գրառում է կտարել։ Նախարարը գրառման մեջ հայտնել է, որ այսօրվանից կսկսի գործել կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ (ընդունման, ախտորոշման և տեղափոխման) կենտրոն՝ Այրվածքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա։ «Մինչ այս պահը նման գործառույթ իրականացնում էր միայն Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը։ Նոր կենտրոնը այս պահին ունի 65 մահճակալ…
Ունենք 418 ծանր վիճակում գտնվող և 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հունիսի 4-ին պարետատան նիստից հետո ճեպազրույցում նշել է, որ այս պահին ունենք 418 ծանր վիճակում գտնվող քաղաքացի և 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի. Դժբախտաբար ունենք նաև մահ՝ 33 տարեկան քաղաքացի, որն ունեցել է քրոնիկական հիվանդություններ, բարդացած անամնեզն է եղել մահվան պատճառը: «Մենք պետք է արձանագրենք, որ ոչ մեկը՝ անկախ տարիքից,…
Նախարարը հանդիպել է մի շարք ԲԿ-ների վերակենդանացման բաժանմունքների ղեկավարներին
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է հանրապետության մի շարք բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքների ղեկավարներին։ Հանդիպման սկզբում նախարարը ասել է, որ կորոնավիրուսային հիվանդության բուժման մեթոդները պետք է նույնականացնել և կիրառել միանման մոտեցումներ, իհարկե, հաշվի առնելով հիվանդի բժշկական պատմությունը։ «Ուզում եմ նաև լսել, թե ինչ պետք է անել այլ կերպ, քան հիմա արվում է»,- նշել է Արսեն…
Հայաստանում ծանր վիճակում գտնվում է 358 և ծայրահեղ ծանր վիճակում՝ 58 պացիենտ
Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հանրապետության կորոնավիրուսային վերակենդանացման բաժանմունքներն աշխատում են խիստ ծանրաբեռնված ռեժիմով: «Ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների թիվը բավականին շատ է: Երեկվա դրությամբ՝ Հայաստանում ծանր վիճակում գտնվում է 358 ծանր, ծայրահեղ ծանր վիճակում՝ 58 պացիենտ, իսկ 15 մարդ միացված է թոքերի արհեստական շնչառական համակարգին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:…
186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղված է 154-ը, ազատ է ընդամենը 26-ը. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր Facebook-ի էջում՝ տեղեկացնելով, որ կորոնավիրուսային հիվանդության բուժման համար ծավալված 186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղված է 154-ը, ազատ է ընդամենը 26-ը: «Ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ»,- գրել է նախարարը: https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1233826946803568
Կորոնավիրուսից մահացած պացիենտները եղել են 65, 68 և 78 տարեկան. ԱՆ
ՀՀ առողջապահության նախարարությունից նոր տեղեկություն են հայտնում` ՀՀ-ում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակի և մահվան դեպքերի վերաբերյալ: Նախարարությունը մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում է, որ պացիենտները եղել են 78 (տղամարդ), 65 (տղամարդ), 68 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Հայտնենք, որ նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ,…
ԵՄ-ն կարող է առաջիկայում նախնական թույլտվություն տալ ռեմդեսիվիրի օգտագործման համար
Դեղամիջոցների եվրոպական գործակալության (ԴԵԳ) ղեկավար Գվիդո Ռասին ասել է, որ ամերիկյան Gilead կողմից կորոնավիրուսով վարակված հիվանդների բուժման համար ռեմդեսիվիրի օգտագործման նախնական թույլտվությունը կարող է տրվել առաջիկա օրերին։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Նշենք, որ ԴԵԳ-ն արդեն երաշխավորել է ռեմդեսիվիրի օգտագործումը բացառիկ հանգամանքներում, ինչը թույլ է տալիս նշանակել դեղամիջոցը հիվանդներին նախքան վերջնական հաստատում ստանալը:…
Գրիգոր Լուսավորիչ ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում այս պահին ազատ տեղ չկա
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Նախարարը հայտնել է, որ ունենք 45 ծանր և ծայրահեղ ծանր պացիենտ։ Նրա խոսքով՝ ևս 70 ծանր և ծայրահեղ ծանր պացիենտներ կան ԲԿ–ի այլ բաժիններում։ Արսեն Թորոսյանը բժիշկների հետ շրջել է ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում, հետաքրքրվեց, թե պացինտեների մոտ հիմնականում խրոնիկական ո՞ր հիվանդություններն են գերակշռում,…
Արսեն Թորոսյանը ցուց է տվել պացիենտների ախտահարված թոքերի նկարներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` այսօր Գրիգոր Լուսավորիչ ԲԿ–ի ախտորոշիչ բաժանմունքիում ուղիղ եթերով ցույց է տվել կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների թոքերի նկարներ: «Անցնում են КТ հետազոտություն, որպեսզի նաև թոքերի ախտահարման օբյեկտիվ պատկերը տեսնենք։ Այս հետազոտության համար նաև այլ հիվանդանոցներից են պացինտներ բերում։ Եվս մեկ համակարգչային տոմոգրաֆ տեղադրվում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում, որպեսզի այնտեղ ընդունված պացիենտները միանգամից…
Արսեն Թորոսյանը շրջում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի բաժանմունքներով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ախտորոշիչ բաժանմունքում է: Նա տեղեկանում է պացիենտների վիճակի մասին: Մինչ այդ նա այցելել էր վերակենդանացման բաժանմունք: https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/591551788152654/?v=591551788152654
Արսեն Թորոսյանը Արարատի մարզպետի հետ այցելել է Արտաշատի բժշկական կենտրոն
Արտաշատի Բժշկական կենտրոնը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, փոխնախարար Արտյոմ Սմբատյանն այսօր այցելեցին Արտաշատի բժշկական կենտրոն՝ հերթական անգամ ծանոթանալու կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված պացիենտների՝ այստեղ իրականացվող բժշկական օգնության կազմակերպման պայմաններին և ընթացքին: «Կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը և COVID-19-ի կլինիկական աշխատանքների գծով համակարգող Լիլիթ…















