Առողջապահություն
23:00 30/05/2020

Հայաստանում ծանր վիճակում գտնվում է 358 և ծայրահեղ ծանր վիճակում՝ 58 պացիենտ

Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հանրապետության կորոնավիրուսային վերակենդանացման բաժանմունքներն աշխատում են խիստ ծանրաբեռնված ռեժիմով:

«Ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների թիվը բավականին շատ է: Երեկվա դրությամբ՝ Հայաստանում ծանր վիճակում գտնվում է 358 ծանր, ծայրահեղ ծանր վիճակում՝ 58 պացիենտ, իսկ 15 մարդ միացված է թոքերի արհեստական շնչառական համակարգին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Երևանի թիվ 13 պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Դուրգարյանն էլ հայտնել է, որ ապրիլի 20-ից քաղաքապետարանի և առողջապահության նախարարության համատեղ ուժերով ստեղծվել են շրջիկ բրիգադներ, որոնք կատարել են նմուշառումներ տնային պայմաններում:

«Նմուշառման պատասխանը ստանալուց հետո արդեն կատարում ենք հիվանդի վիճակի գնահատում և ըստ նախարարի հրամանի՝ թեթև ձևերը հսկվում են մեր պոլիկլինիկայի տեղամասային թերաապևտների, մանկաբույժների կողմից: Եթե վիճակը գնահատվում է, ըստ նախարարի համապատասխան հրամանի տրված չափորոշիչների, այդ հիվանդները տեղափոխվում են հիվանդանոց: Դրանց մեջ են քրոնիկ հիվանդություններով ուղեկցվող հիվանդները, 60 տարեկանից բարձր հիվանդները, թոքաբորբով հիվանդները ու ծանր հիվանդները»,- ասել է Դուրգարյանը:

Նա նշել է, որ վերջին շրջանում նկատվում է ծանր դեպքերի աճ:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ