fbpx
Հասարակություն

Գումարային ունենք 500 ծանր և ծայրահեղ ծանր հիվանդներ. նախարար

Այսօր` հունիսի 11-ի, կառավարության հերթական նիստի ժաման առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր տեղեկատվություն հայտնեց ՀՀ-ում կորոնավիրուսի պադեմիայով պայմանավորված իրավիճակի մասին:

«Երեկ ունեցել ենք մահճակալային ֆոնդի հարաբերականորեն կայուն ծանրաբեռնվածություն, գումարային ունեցել ենք մոտ 500 ծանր և ծայրահեղ ծանր հիվանդներ, սակայն կարող եմ փաստել, որ հիմնական մեծ կենտրոններում ազատ տեղեր եղել են այդպիսի պացիենտներին տեղավորելու համար:

Հաջորդ կարևոր ցուցնաիշը հոսպիտալացման կարիք ունեցող պացիենտների թիվն է. Առավոտյան ժամը 9-ի դրությամբ ունենք ընդամենը 32 հոգի, որոնք կարիք ունեն հոսպիտալացման, որոնցից միայն 4-ն է տանը, մնացած 28-ը այլ հիվանդանոցներում են, բայց պետք է տեղափոխվեն կորոնավիրուսային բաժանմունքներ»,-ասաց նախարարը:

Նա հավելեց, որ ընդհանուր գնահատականն այն է, որ իրավիճակը շարունակում է մնալ լարված, սակայն հզորությունների զարգացմանը զուգընթաց այդ լարվածությունը փոխհատուցվում է հնարավորությունների աճով:

«Սա չի նշանակում, որ չպետք է մեր զսպողական միջոցառումները շարունակենք և ուժեղացնենք»,-նշեց Արսեն Թորոսյանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ