Պեսկով

  • Պուտինը և Բայդենը գործնական զրույց են ունեցել

    Պուտինը և Բայդենը գործնական զրույց են ունեցել

    ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ամերիկացի գործընկեր Ջո Բայդենը գործնական զրույց են ունեցել։ «Հավանաբար, դուք էլ եք գլխի ընկնում, որ երկու երկրների ղեկավարների միջև զրույցը բավականին երկար է տևել և գործնական բնույթ է կրել»,- նշել է Պեսկովը։ Երեքշաբթի երկու երկրների առաջնորդները Վաշինգտոնի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել։…

  • Կրեմլում մտավախություն կա՝ Ուկրաինայում կարող է վերսկսվել քաղաքացիական պատերազմ

    Կրեմլում մտավախություն կա՝ Ուկրաինայում կարող է վերսկսվել քաղաքացիական պատերազմ

    Այսօր ՌԴ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ քաղաքացիական պատերազմի վերսկսումն ու լայնաֆորմատ ռազմական գործողությունները Ուկրաինայում կարող են անվտանգային սպառնալիք դառնալ Ռուսաստանի համար: «Կրեմլում մտավախություն կա, որ Ուկրաինայում կարող է վերսկսվել քաղաքացիական պատերազմ: Եվ եթե մեր սահմաններին մոտ վերսկսվի քաղաքացիական պատերազմ, լայնաֆորմատ ռազմական գործողություններ, ապա դրանք կարող են սպառնալիք ներկայացնել Ռուսաստանի Դաշնության անվտանգության…

  • Միգրանտների թիվը Ռուսաստանում նվազել է․ Պեսկով

    Միգրանտների թիվը Ռուսաստանում նվազել է․ Պեսկով

    ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է՝ միգրանտների թիվը Ռուսաստանում վերջին մեկ տարվա ընթացքում զգալիորեն նվազել է, և այժմ նրանք նույնիսկ բավարար չեն հավակնոտ ծրագրերի իրականացման համար: Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Կրեմլն արձանագրում է ռուսաստանցիների աճող դժգոհությունը միգրանտներից և արդյո՞ք պոտենցիալ սպառնալիք են համարում դա երկրի անվտանգության համար, Պեսկովը ասել է. «Ճիշտն ասած, ես ծանոթ…

  • Ռուսաստանը սպառնալիք չի ներկայացնում աշխարհի որևէ երկրի համար. Պեսկով

    Ռուսաստանը սպառնալիք չի ներկայացնում աշխարհի որևէ երկրի համար. Պեսկով

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել է, որ Ռուսաստանը սպառնալիք չի ներկայացնում աշխարհի որևէ երկրի, այդ թվում Ուկրաինայի համար հավելելով, որ Ռուսաստանը շատ ուշադիր է իր անվտանգության նկատմամբ: «Ռուսական տարածքում ռուսական բանակը տեղաշարժվում է այն ուղղությամբ, որով հարմար է գտնում՝ ապահովելով երկրի անվտանգությունը»,-նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Ռոստովում զորքերի տեղաշարժի մասին հաղորդագրությունները:…

  • Պեսկովը հերքել է արցախյան պատերազմի ժամանակ Իսկանդերի օգտագործման լուրը

    Պեսկովը հերքել է արցախյան պատերազմի ժամանակ Իսկանդերի օգտագործման լուրը

    ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել է՝ «Իսկանդեր» հրթիռային համակարգերը չեն օգտագործվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում, Կրեմլում տեղեկություններ չկան այն մասին, թե որտեղից կարող էր հայտնվել այս համալիրի հրթիռը, որի բեկորները, իբր, Շուշիի տարածքում հայտնաբերել են ադրբեջանցի զինծառայողները: «Որքանով ես հասկանում եմ, սա նոր տեղեկատվություն է: Ես չգիտեմ` արդյոք զինված ուժերի միջոցով զեկուցե՞լ են…

  • Թուրքիան Ռուսաստանի շատ կարևոր և ռազմավարական գործընկերն է․ Պեսկով (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Թուրքիան Ռուսաստանի շատ կարևոր և ռազմավարական գործընկերն է․ Պեսկով (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Թուրքիան Ռուսաստանի շատ կարևոր և ռազմավարական գործընկերն է, ընդգծում է Պեսկովը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ընդգծել է, որ չնայած, օրինակ, Ղրիմի հարցում տարաձայնություններին՝ Մոսկվան ու Անկարան շարունակում են սերտ համագործակցությունը տարածաշրջանային բոլոր հարցերի շուրջ, այդ թվում՝ Ադրբեջանում զինադադարի պայմանների պահպանման և պարտավորությունների կատարման մոնիթորինգի կենտրոնի շրջանակներում, շատ ակտիվ փոխգործակցություն է ընթանում Սիրիայի շուրջ։…

  • Նիկոլ Փաշինյաննրը կողմնակից է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդմանը․ Պեսկով

    Նիկոլ Փաշինյաննրը կողմնակից է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդմանը․ Պեսկով

    ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ՝ այսօր ճեպազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, անհեթեթ է որակել այն հարցադրումը, թե Հայաստանի քաղաքական գործընթացների մասնակիցները կարիք ունեն իրենց քայլերը ՌԴ նախագահի հետ համաձայնեցնելու: «Ինքը՝ Ռոբերտ Սեդրակովիչը, Ռուսաստանի մեծ բարեկամ է և Հայաստանի շահի համոզված կողմնակից: Մենք, ընդհանուր առմամբ, գոհունակությամբ արձանագրում ենք, որ Հայաստանում քաղաքական գործիչների…

  • Քոչարյանը Ռուսաստանին բարեկամ քաղաքական գործիչ է. Պեսկով

    Քոչարյանը Ռուսաստանին բարեկամ քաղաքական գործիչ է. Պեսկով

    ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանի բարեկամ քաղաքական գործիչ է: Պեսկովը անհեթեթ է համարել այն միտքը, որ նա Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու ցանկության հետ կապված իր գործողությունները համաձայնեցնում է Մոսկվայի հետ: Ավելի վաղ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ պատրաստ է կրկին հավակնել երկրի…

  • Կրեմլին բավարարում է հայտարարությունը, որ Փաշինյանին սխալ են զեկուցել Իսկանդերի մասին

    Կրեմլին բավարարում է հայտարարությունը, որ Փաշինյանին սխալ են զեկուցել Իսկանդերի մասին

    ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կրեմլին բավարարում են Երևանից ստացված հայտարարություններն այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո եկել է այն եզրահանգման, որ իրեն սխալ են զելուցել «Իսկանդերի» մասին: Նշենք, որ անցյալ շաբաթ Փաշինյանը հայտարարել էր անցյալ աշնանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ընթացքում «Իսկանդեր»…

  • Չարտոնված ակցիաներին ոչ այնքան շատ քաղաքացիներ են մասնակցել․ Պեսկով

    Չարտոնված ակցիաներին ոչ այնքան շատ քաղաքացիներ են մասնակցել․ Պեսկով

    Ինտերֆաքս -ի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ հունվարի 23-ին Ռուսաստանի քաղաքներում տեղի ունեցած չարտոնված ակցիաներին ոչ այնքան շատ քաղաքացիներ են մասնակցել: Ըստ նրա՝ նման անօրինական միջոցառումներ են կազմակերպվում նրանց կողմից, ովքեր փորձում են իրավիճակը զարգացնել: Պեսկովը շեշտել է, որ շատ ռուսներ կողմ են քվեարկել Սահմանադրության փոփոխություններին: Միաժամանակ նա ասել է,…

  • Պուտինը ԵԱՏՄ-ում ինտեգրման գործընթացների վերաբերյալ խորհրդակցություն կանցկացնի

    Պուտինը ԵԱՏՄ-ում ինտեգրման գործընթացների վերաբերյալ խորհրդակցություն կանցկացնի

    ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի ԵԱՏՄ-ում ինտեգրման գործընթացների վերաբերյալ խորհրդակցություն կանցկացնի: «Տեղի կունենա խորհրդակցություն ԵվրԱզԷՍ-ի հարթակում՝ Եվրասիական տնտեսական տարածքում ինտեգրացիոն գործընթացների թեմայով: Այն տեղի կունենա տեսակոնֆերանսի միջոցով: Բնականաբար, կլինի Պուտինի ելույթը»,- ասել է Պեսկովը: Պեսկովը նշել է, որ Պուտինը խոսելու է կորոնավիրուսային համավարակի հետևանքների հաղթահարման մասին:…

  • Ռուսաստանը կարևոր դեր է խաղացել արյունահեղությունը դադարեցնելու գործում․ Պեսկով

    Ռուսաստանը կարևոր դեր է խաղացել արյունահեղությունը դադարեցնելու գործում․ Պեսկով

    «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը շեշտել է, որ Պուտինը շատ օրեր է անցկացրել հեռախոսը ձեռքին՝ փորձելով կարգավորել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում։ «Ռուսաստանը կարևոր դեր է խաղացել արյունահեղությունը դադարեցնելու գործում»,- ընդգծել է Պեսկովը։ Պեսկովը նշել է, որ ԼՂ հակամարտության դադարեցման հարցը լուծվել է միայն Բաքվի և Երևանի հետ լավ և կառուցողական հարաբերությունների պահպանման շնորհիվ՝…

  • Ռուսաստանը չի փոխել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով իր դիրքորոշումը. Պեսկով

    Ռուսաստանը չի փոխել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով իր դիրքորոշումը. Պեսկով

    ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնում է, որ Ռուսաստանը չի փոխել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով իր դիրքորոշումը: Այդ տարածքի պատկանելիությունը վաղուց որոշված է Անվտանգության խորհրդի բանաձեւերով: «Այդ տարածքի պատկանելիությունը որոշված է Անվտանգության խորհրդի բանաձևերով շատ վաղուց: Ռուսաստանը ոչինչ չի փոխել: Բնականաբար, ոչ մի երկիր չի փոխել իր դիրքորոշումը: Նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է այն…

  • Պուտինը ինտենսիվ երկխոսություն է վարում Ալիևի և Փաշինյանի հետ. Պեսկով

    Պուտինը ինտենսիվ երկխոսություն է վարում Ալիևի և Փաշինյանի հետ. Պեսկով

    ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Պուտինի և Փաշինյանի միջև կայացած երկու հեռախոսազրույցները հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ինտենսիվ երկխոսություն է վարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Մենք պաշտոնական հաղորդագրություն ենք տարածում նախագահի ոչ բոլոր միջազգային հեռախոսազրույցների մասին»,-նկատել է Կրեմլի ներկայացուցիչը: Նա նշել է, որ ինչպես ասել…

  • Կրեմլում մտահոգված են Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողություններով․ Պեսկով

    Կրեմլում մտահոգված են Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողություններով․ Պեսկով

    ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում մտահոգված են Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողություններով։ «Մարտերը, միևնույն է, շարունակվում են, դա ափսոսանք և անհանգստություն է առաջացնում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Կրեմլում գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցող իրադարձությունները: