Ջավախք
Ախալքալաքում հայ զինծառայող է մահացել
Ախալքալաքի զորամասում ծառայող 19-ամյա Սարգիս Սահակյանը մահացել է ստամոքսի խոցի վիրահատությունից հետո։ Այս մասին գրում է Jnews-ը։ Սարգիսը Ջավախքի Փոկա գյուղից էր։ Նա վիրահատության է ենթարկվել նոյեմբերի 11-ին ու դուրս է գրվել հիվանդանոցից նոյեմբերի 16-ին։ Հաջորդ օրը բժիշկները նրան պահանջել են վերադառնալ հիվանդանոց, իսկ արդեն մյուս օրը՝ նոյեմբերի 18-ին, հիվանդանոցից զանգահարել են Սարգիսի ընտանիքի անդամներին…
Վրաստան-Հայաստան սահմանին գրանցված երկրաշարժին 70 հետցնցում է հաջորդել
Օգոստոսի 16-ին՝ ժամը 5։44-ին, Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք տեղի ունեցած 4.5 մագնիտուդով երկրաշարժին 70 հետցնցում է հաջորդել։ Տեղի է ունենում օջախային գոտու լիցքաթափում։ Ջավախքի խզվածքային գոտին մշտապես ակտիվ է։ Հաճախ են երկրաշարժեր գրանցվում։ Ադրբեջանը սադրանքի է դիմել Սև լճի հատվածում ու տվել առնվազն մեկ զոհ Ադրբեջանցիներն կրակել են Արավուսի ուղղությամբ. ՄԻՊ…
Հայ ուսանողուհիները նոր ծրագիր են մեկնարկել
Օգոստոսի 3-ին Aliq.ge-ն հաղորդել է, որ 2021 թվականի հուլիսի 19-ից Ջավախքի երեխաների համար մեկնարկել է նոր՝ «Անգլերենի ամառային դպրոց» ծրագիրը։ Այն իր մեջ ներառում էր երկշաբաթյա անգլերենի ինտենսիվ դասընթացներ։ Նախաձեռնությունը Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողուհի Մարիաննա Խաչատուրյանինն է, ով մեկ տարուց ավել աշխատում է ոչ ֆորմալ կրթության ոլորտում։ Ծրագիրն իրականացվում է American Language Center -ի աջակցությամբ:…
Ջավախքում 2 նոր «Արմաթ» լաբորատորիա կբացվի
Ջավախքում կբացվի նոր երկու «ԱրՄաթ»։ Հուլիսի 12-ին, ժամը 14:00-ին Ջավախքի Նինոծմինդա քաղաքում տեղի կունենա «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի (ԱրՄաթ) պաշտոնական բացման արարողությունը: Այս մասին հայտնում են Akhaltskha-ից։ Նշվում է, որ հուլիսի 13-ին, ժամը 14:00-ին տեղի կունենա «ԱրՄաթի» պաշտոնական բացում Ախալքալաքի շրջանի Օլավերդ գյուղում: Այժմ Նինոծմինդայի «ԱրՄաթ» է հաճախում 105, Օլավերդ՝ 48 երեխա։
Թումոյի ծրագիրը հասանելի կդառնա Ջավախքի պատանիներին
Թումոյի ծրագիրը հասանելի կդառնա Ջավախքի պատանիներին: Թումոյի և Հայ օգնության միության Ջավախքի միավորի համագործակցության շնորհիվ Թումոյի կրթական ծրագիրը շուտով կգործի Վրաստանի Ախալքալաք քաղաքում: Ախալքալաքի պատանիները կապահովվեն անվճար նորարական կրթությամբ ու անհրաժեշտ սարքավորումներով` ինքնուսուցումն անելով տեղում, իսկ դասընթացներն ու աշխատարանները` Թումո Գյումրիում: Այստեղ կգործի Թումոյի ամբողջական կրթական փորձառությունը. ուսանողները կծանոթանան 14 կրթական ոլորտներին` ռոբոտաշինությունից մինչև անիմացիա:…
Հայաստան է տեղափոխվել շուրջ 6 տոննա ծավալով աջակցող միջոցների խմբաքանակ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է,որ Հայաստան է տեղափոխվել շուրջ 6 տոննա ծավալով աջակցող միջոցների խմբաքանակ, որը պահեստավորվել է և շահառուներին կտրամադրվի՝ ըստ անհրաժեշտության։ Նիդերլանդների հայ համայնքի նախաձեռնությամբ հավաքագրված աջակցող սարքերի խմբաքանակը Հայաստան է տեղափոխվել Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության և «Ջավախք» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։ Սայլակները, քայլակները, հենակներն ու մյուս աջակցող միջոցները կտրամադրվեն դրանց կարիքն ունեցող…
«Վրացական քայլերթը» վերջնագիր է ներկայացրել Ադրբեջանին
Aliq.ge-ի հաղորդմամբ՝ «Վրացական քայլերթ» ազգայնական կուսակցությունը «նախազգուշական» բողոքի ակցիա է անցկացրել Դավիթ Գարեջի վանական համալիրի մոտ` Ադրբեջանի իշխանություններին վերջնագիր ներկայացնելով: «Քայլերթի» 50-ից ավելի ներկայացուցիչներ «Գարեջին Վրաստան է» և «Կեցցե Վրաստանը» վանկարկումներով երթ են անցկացրել, որից հետո «Վրացական քայլերթի» առաջնորդ Սանդրո Բրեգաձեն կոչ է արել հարևան Ադրբեջանին Դավիթ Գարեջիի հետ կապված կայացնել «ընկերական որոշում»։ «Մենք Ադրբեջանի իշխանություններին…
Ախալքալաքում Ջավախքն Արցախի կողքին է խորագրով ցույց է տեղի ունեցել
Jnews.ge-ի հաղորդմամբ՝ այսօր Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում «Ջավախքն Արցախի կողքին է» խորագրով ցույց է տեղի ունեցել, որին մասնակցել է մի քանի հազար մարդ: Պաստառների վրա ներկայացված են հայաստանաբնակ, ծնունդով Ջավախքից զինվորների լուսանկարները, որոնք նահատակվել են Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերում: Խաղաղ հանրահավաքի կազմակերպիչները ցանկանում են ամփոփել մեկ շաբաթվա ընթացքում Ախալքալաքում տեղի ունեցող դրամահավաքի և այլ նյութական օգնության…
Հանդարտության կոչ՝ ուղղված ջավախքցի մեր հայրենակիցներին. Շիրակ Թորոսյան
«Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը գրառում է կատարել -ում: Նա անդրադրձել է երեկ` օգոստոսի 8-ին Ջավախքում տեղի ունեցած միջադեպին: «Հանդարտության կոչ՝ ուղղված ջավախքցի մեր հայրենակիցներին օգոստոսի 8-ին Ախալքալակում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետ կապված Սիրելի՛ հայրենակիցներ, խոր ցավով և մեծ անհանգստությամբ տեղեկացանք օգոստոսի 8-ին Ախալքալակ քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին, որի հետևանքով սպանվել…
Գրանցված երկրաշարժը և նրան հաջորդած հետցնցումները չեն կարող դառնալ խուճապի պատճառ․ ԱԻՆ
Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05:28-ին Հայաստանի Հանրապետության հարավ-արևմտյան հատվածում՝ Շիրակի մարզի Աշոցք գյուղից 10 կմ դեպի հարավ-արևելք, գրանցվել է երկրաշարժ։ Սեյսմիկ ցնցման ուժն ըստ Ռիխտերի սանդղակի կազմել է 3.6 մագնիտուդ, ուժգնությունն էպիկենտրոնային գոտում՝ 4-5 բալ, իսկ հիպոկենտրոնի (օջախի) խորությունը՝ 10 կմ։ Երկրաշարժին հետևել է 24 հետցնցում՝ առավելագույնը 2.4 մագնիտուդ։ Երկրաշարժը Ջավախքի սեյսմաակտիվ ընդարձակման գոտում…
Ջավախքում ջրաղացները դեռ չեն վերացել
Կյանքի ընթացքի արագացման հետ մեկտեղ ջրաղացին փոխարինում են էլեկտրական աղացները, բայց Ջավախքի Կուլիկամ գյուղում, 84-ամյա Մնացական Շախբեկյանը շարունակում է պապական գործը և պապական ջրաղացը կփոխանցի ավագ որդուն: Այս մասին գրում է Jnews.ge-ն։ Կուլիկամ գյուղում ջրաղացը իր տեսակի մեջ միակներից է, եթե ոչ միակը: Աստիճանաբար ջրաղացպաններն անցել են էլեկտրական աղացին, քանի որ այն ավելի արագ է…
Սամցխե-Ջավախքի մարզում վաղբրոնզեդարյա շրջանի հետքեր են հայտնաբերվել
Վրաստանի Ազգային թանգարանի միջազգային արշավախումբը Սամցխե-Ջավախքի մարզում վաղբրոնզեդարյա շրջանի հետքեր է հայտնաբերել: Ասպինձայի շրջանի Ռաբաթ ժայռոտ տեղանքում արշավախումբը հայտնաբերել է բնակավայրեր՝ քարե ամրությունների համակարգով: Հայտնաբերել են նաև կյանքի չընդհատվող հետքեր՝ բրոնզե դարաշրջանից մինչև վաղ միջնադար: Հետազոտվող տարածքում այս պահի դրությամբ՝ հայտնաբերել են ավելի քան 500 տարվա վաղեմության քարե կառույցներ: Մինչ այդ Կովկասում այդպիսի կառույցներ չեն…
ԱՄՆ-ում Ջավախքի զարգացման համար դրամահավաք կանցկացվի
ԱՄՆ-ի հայերը հունիսի 2-ին հայտարարել են հեռուստամարաթոն-դրամահավաք, որի նպատակն է գումար հավաքել Ջավախքի զարգացման համար: Ամեն ինչ սկսվել է Լոս Անջելեսում «Սփյուռքի միավորման հարթակ» կոչվող պլատֆորմից, որի գաղափարը հղացել էր ԱՄՆ աշխարհաքաղաքական ակումբում։ Հեռուստամարաթոնի նպատակն է հավաքել միջոցներ, որոնք ամբողջությամբ կծառայեն Ջավախքի խնդիրների լուծմանը, որը շարունակական բնույթ կկրի: Գաղափարը ծագել էր ախալցիխեցիներին օգնելու նպատակով` պահպանելու…
Վրաստանի նախագահը կմեկնի Ջավախք
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ապրիլի 13-14-ը կայցելի Սամցխե-Ջավախեթի: Ապրիլի 13-ին ծրագրված է Սալոմե Զուրաբիշվիլիի այցն Ախալցիխե: Ապրիլի 14-ին` Վրաց լեզվի օրը, նախագահը կմեկնի Ախալքալաք: Նախնական տվյալներով` նախագահը կմասնակցի Մշակույթի տանը Վրաց լեզվի օրվան նվիրված միջոցառմանը, որտեղ հանդիսավոր կերպով կբացվի վրացական այբուբենի տառերով գեղարվեստական որմնագրություն: դրանից հետո նախագահը կայցելի «Ալպեն Միլք» կարագի արտադրության գործարան: Ախալքալաքից հետո…
Ջավախքցի երիտասարդները հանդիպել են Օսիպյանի հետ. նրանք առժամանակ բողոքի ակցիաներ չեն անցկացնի․
Հայ–վրացական սահմանին՝ Նինոծմինդա–Բավրա անցակետում երեկ բողոքի ակցիա անցկացնող ջավախքցի երիտասարդներն այսօր հանդիպել են ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ։ Այս մասին news.am-ի հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից Անդրանիկ Կարլսյանը։ «Հանդիպել ենք պարոն Օսիպյանի հետ, քանի որ մեր հարցն ավելի շատ ոստիկանության տիրույթում է գտնվում։ Պարոն Օսիպյանը լսել է մեր բողոքը, ասել է, որ իրենք հետամուտ…















