Ջուլիան Ասանժ
Ասանժի առողջական վիճակը կայունացել է
WikiLeaks-ի գլխավոր խմբագիր Քրիստին Խրաֆնսոնը պատմել է կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի առողջական վիճակի մասին: Նրա խոսքով՝ Ջուլիան Ասանժի առողջական վիճակը կայունացել է: «Անկասկած, նա ավելի լավ վիճակում է, քան մի քանի շաբաթ առաջ»,- ասել է Խրաֆնսոնը՝ հավելելով, որ Ասանժի վիճակը կայնունանում է: Նրա խոսքերով` Ասանժը դեռևս տառապում է, և նրա հոգեբանական վիճակը շարունակում է մնալ փխրուն:…
Ամերիկացի քննիչներին թույլ են տվել հարցաքննել Ասանժի հետ մտերիմ ծրագրավորողին
Ամերիկացի քննիչները Էկվադորից թույլտվություն են ստացել հարցաքննել շվեդացի ծրագրավորողին, որը մտերիմ է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Օլ Բինիին կհարցաքննեն հունիսի 27-ին: ԱՄՆ արդարադատության նախարարությունում հրաժարվել են մեկնաբանությունից, սակայն այդ գործի հետ ծանոթ աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ իշխանությունները ցանկանում են հարցաքննել Բինիին, որը ձերբակալվել…
Մեծ Բրիտանիայի ՆԳՆ-ն ստորագրել է Ասանժին արտահանձնելու ԱՄՆ-ի հարցումը
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Սաջիդ Ջավիդը WikiLeaks-ի ղեկավար Ջուլիան Ասանժի արտահանձնման վերաբերյալ ԱՄՆ-ի հարցման մասին է տեղեկացրել: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Նախարարի խոսքերով՝ ինքը ստորագրել է հարցումը և ավարտել այն: «Մենք ունենք արտահանձնման օրինական հարցում, և ես ստորագրել եմ այն, իհարկե, վերջնական որոշումը պետք է կայացնի դատարանը»,- ասել է Ջավիդը: Նա…
Ասանժի գործով դատը կարող է տարիներ տևել
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման գործով դատավարությունը կարող է տարիներ տևել: Այս մասին հայտարարել է WikiLeaks-ի գլխավոր խմբագիր Քրիստին Հրաֆնսոնը: «Մենք առաջին դատավճռին սպասում ենք մի քանի շաբաթվա կամ ամսվա ընթացքում, դա կլինի կողմերի հայտարարությունների փոխանակում: Պայքարը կարող է երկար տևել, նույնիսկ մի քանի տարի… եթե գործն անցնի ամբողջ դատական համակարգը»,-ասել է Հրաֆնսոնը հունիսի 11-ին…
Ասանժը «Բելմարշ» բանտում․ հրապարակվել են կադրեր բանտից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ruptly-ի գործակալությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը բրիտանական խիստ ռեժիմի «Բելմարշ» բանտում զրուցում մեկ այլ կալանավորի հետ։ Նշվում է, որ հոլովակը նկարահանել է Ասանժի բանտախցի ընկերը։ Ենթադրում է, որ նկարահանումն արվել է նախքան լրագրողին բանտային հիվանդանոց տեղափոխելը։ Տեսագրությունը թվագրված է 2017 թվականի հուլիսի 7, սակայն, դա, ամենայն…
Ասանժին մեղադրանք չի առաջադրվի ԿՀՎ-ի գաղտնի տվյալների արտահոսքի համար․ Politico
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը որոշել է մեղադրանք չառաջադրել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԿՀՎ-ի որոշ գաղտնի նյութերի հրապարակման մեջ նրա դերակատարման համար: Այս մասին հաղորդում է Politico թերթը: 2017 թվականի մարտի 7-ին WikiLeaks-ը սկսել էր հրապարակել Vault 7 ԿՀՎ-ի գաղտնի փաստաթղթերի շարքը: Հաղորդվում էր, որ այդ հրապարակումը կինի հետախուզական վարչության գաղտնի փաստաթղթերի ամենախոշոր արտահոսքը: Դրանում ներառված է…
Ասանժը հոգեբանական կտտանքների է ենթարկվել․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող
ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Նիլս Մելցերն ասել է, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հոգեբանական կտտանքների է ենթարկվել տարիներ շարունակ թշնամական մթնոլորտում գտնվելու հետևանքով: Հայտնում է Ազատություն Ռադիոկայանը։ Այդ մասին Մելզերը հայտարարել է այսօր Ժնևում: Մելցերը և ևս երկու բժիշկներ մայիսի 9-ին այցելել են բրիտանական բանտում պահվող Ասանժին: «Պարոն Ասանժին տարիներ շարունակ միտումնավոր պահել են բիրտ, անմարդկային,…
Ասանժին տեղափոխել են հիվանդանոց
WikiLeaks-ի թվիթերյան էջում ասվում է, որ կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժը տեղափոխվել է լոնդոնյան Բելմարշ բանտի հիվանդանոց։ Նշվում է, որ 7 շաբաթում Ասանժը խիստ նիհարել է։ Հիշեցնենք, որ Ասանժը ձերբակալվել է ապրիլի 11-ին Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը։ Նրան սպառնում է ընդհանուր 175 տարվա ազատազրկում։
Էկվադորն ԱՄՆ-ին է հանձնել Ասանժի իրերն ու փաստաթղթերը
Էկվադորի իշխանություններն ԱՄՆ-ի ներկայացուցիչներին են հանձնել WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի անձնական իրերն ու փաստաթղթերը, որոնք մնացել էին Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը Ասանժի ձերբակալությունից հետո։ «Էկվադորն Ասանժի բոլոր իրավաբանական փաստաթղթերը և նրա ձեռագրերը հանձնել է ԱՄՆ-ի դատախազությանը», – նշված է WikiLeaks-ի տարածած հաղորդագրության մեջ: WikiLeaks-ում ընդգծում են, որ ո՛չ Ասանժին, ո՛չ նրա փաստաբաններին, ո՛չ էլ ՄԱԿ-ի…
Շվեդիայի դատախազությունն Ասանժին ձերբակալելու հրաման է պահանջում
Շվեդիայի դատախազությունը դիմել է Ուփսալայի շրջանային դատարան` «WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հեռակա ձերբակալման հրաման ստանալու համար: Ասանժը Մեծ Բրիտանիայում է, հայտնում են դատախազությունից: Ինչպես նշվում է, հրամանը պահանջել են Ասանժի նկատմամբ վերսկսված հետաքննության շրջանակներում՝ սեռական բնույթի հանցագործությունների հետ կապված: «Եթե դատարանի որոշմամբ կալանավորեն նրան, ես կհանձնեմ եվրոպական կալանքի մասին որոշում, որը ենթադրում է նրա արտահանձնումը…
Շվեդիան վերսկսել է հետաքննությունը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի նկատմամբ
Շվեդիայի դատախազությունը որոշել է վերսկսել սեռական ոտնձգությունների գործով հետաքննությունը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի նկատմամբ: Նրան 2010 թվականին մեղադրել են Ստոկհոլմում համաժողովի ժամանակ բռնաբարություն կատարելու մեջ, սակայն Ասանժը նշել է, որ դա տեղի է ունեցել փոխհամաձայնությամբ: Ասանժն այժմ Մեծ Բրիտանիայում 50 շաբաթով ազատազրկման է դատապարտված գրավի դիմաց ազատման պայմանները խախտելու համար: Բանտից ազատվելուց հետո Շվեդիան Ասանժի…
Ասանժի փաստաթղթերն ու անձնական իրերը կփոխանցվեն ԱՄՆ-ին
El Pais թերթի հաղորդմամբ՝ Էկվադորի կառավարությունը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաթղթերը, բջջային հեռախոսները, համակարգիչները, հիշողության քարտերը և ինֆորմացիայի այլ կրիչներ կփոխանցի ԱՄՆ-ին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ որոշման վերաբերյալ Էկվադորի գլխավոր դատախազությունը հայտնել է Ասանժի փաստաբան Կարլոս Պովեդեին։ Հիշեցնենք, որ Ջուլիան Ասանժին ձերբակալել էին ապրիլին Լոնդոնում՝ Էկվադորի դեսպանատանը, որտեղ նա գտնվում էր վերջին 7 տարիներին:
Ջուլիան Ասանժը դատապարտվել է 50 շաբաթվա բանտարկության
РИА Новости-ի փոխանցմամբ՝ Լոնդոնում դատարանը Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին դատապարտել է 50 շաբաթվա բանտարկության՝ գրավով ազատվելու պայմանների խախտման համար։ «Դուք սեփական ցանկությամբ չեք հանձնվել ոստիկանությանը, էկվադորի դոեսպանատունը հարկադրված էր ոստիկանությանը թույլ տալ շենք մտնել: Դուք ընտրության հնարավորություն ունեիք, և ես մերժում եմ պատիժը մեղմելու բոլոր փաստարկները», – ասել է դատավոր Դեբորա Թեյլորը՝ դատավճիռը հրապարակելիս:
Լոնդոնի դատարանը սկսել է Ասանժի կողմից գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները խախտելու գործի քննությունը
Լոնդոնի դատարանը սկսել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի կողմից գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները խախտելու վերաբերյալ գործի քննությունը: Լսումներն անցկացվում են Սաութուարք շրջանի Թագավորական դատարանում: WikiLeaks-ի թվիթերյան պաշտոնական միկրոբլոգը ապրիլի 30-ին հայտնել է, որ վճիռը հրապարակվելու է մայիսի 1-ին: Ինչպես ավելի վաղ հայտնել է Ջուլիան Ասանժի փաստաբանը, ազատազրկման ժամկետը, որը կարող է որոշել դատարանը, չի…








