Ջուլիան Ասանժ
Ասանժի հայրը որդու արտահանձնումը կապում է Էկվադորին տրված վարկի հետ
WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժի հայրը՝ Ջոն Շիպտոնը հայտնել է, որ որդու ձերբակալությունը կապված է եղել Էկվադորի համար Արժույթի միջազգային հիմնադրամի վարկի հետ։ «Էկվադորը չունի իր արժույթը, ԱՄՆ դոլար է օգտագործում։ Այն կստանա ԱՄՀ-ի վարկը, բայց դուք չեք կարող ԱՄՀ-ի վարկ ստանալ, եթե դրան հավանություն չտա ԱՄՆ-ը»,- ասել է Շիպտոնը 60 Minutes Australia հեռուստաալիքի հետ…
Ջուլիան Ասանժին սպառնում է մահապատիժ
WikiLeaks-ն իր թվիթերյան էջում հայտնել է, որ դրա հիմնադիր Ջուլիան Ասանժին սպառնում է մահապատիժ, քանի որ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը մտադիր է քրեական գործ հարուցել նրա նկատմամբ «Լրտեսություն» հոդվածով: «Ըստ օրենքի՝ լրտեսության մեղադրանքով կարող է սպառնալ մահապատիժ», – նշվում է հաղորդագրության մեջ: US Department of Justice is attempting to build a case against Julian Assange based…
Ասանժը արժանացել է ԶԼՄ-ների ազատության` Եվրախորհրդարանի մրցանակին
Եվրախորհրդարանի՝ ԶԼՄ-ների ազատության համար մրցանակն այս տարի ստացել է WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժը։ Մալթայում սպանված լրագրողուհի Դաֆնա Կարուանա Գալիցիայի անվան մրցանակը հանձնվում է ամեն տարի։ Քանի որ Ասանժը կալանքի տակ է, մրցանակը նրա փոխարեն ստացել է 1976 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մեյրիդ Կորիգանը։ Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Եվրախորհրդարանում, Ստրասբուրգում։ Ասանժին այդ մրցանակին…
Ասանժի ձերբակալությունից հետո Էկվադորի պետական կայքերի վրա ավելի քան 40 միլիոն կիբերհարձակում է կատարվել
Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալությունից հետո Էկվադորի պետական հաստատությունների կայքերն ավելի քան 40 մլն կիբերհարձակման են ենթարկվել: Էկվադորի Տեղեկատվության և հաղորդակցության հարցերի փոխնախարարը հաղորդել է, որ կիբերհարձակման են ենթարկվել երկրի նախագահի, ԱԳՆ-ի, Կենտրոնական բանկի կայքերը: Պաշտոնյան կիբերհարձակումը չի վերագրում ինչ-որ երկրի և խոստովանել է, որ գործել է ցանցահենների լավ պատրաստված խումբ, և որ այդ ցանցահեններին…
Ասանժին ապաստան տված նախագահի ֆեյբուքյան էջն արգելափակվել է
Էկվադորի նախկին նախագահ Ռաֆայել Կորեան, որը 2012-ին ապաստան էր տվել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, հայտարարել է, որ իր ֆեյսբուքյան օգտահաշիվն արգելափակել են: Այս մասին նա գրել թվիթերյան իր էջում: «Իմ ֆեյսբուքյան էջը արգելափակված է: Դեռ ուրիշ էջ չեմ բացել: Ընդ որում`«Ֆեյսբուքում» ինձ արգելափակել են ֆեյք օգտահաշիվները: Երբ նոր էջ ունենամ, տեղյակ կպահեմ»,- գրել է Էկվադորի…
Ասանժի արտահանձման դեմ 42 հազար ստորագրություն է հավաքվել
WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի ԱՄՆ արտահանձնումը թույլ չտալու պահանջով Մեծ Բրիտանիայի իշխանություններին հասցեագրված հանրագիրը, որը կոչ է արել պաշտպանել ամերկացի դերասանուհի և մոդել Պամելա Անդերսոնը, ավելի քան 42 հազար ստորագրություն է հավաքել: «Էկվադորի կառավարությանը և Մեծ Բրիտանիայի կառավարությանը մեր պահանջն է՝ Ասանժին չարտահանձնել ԱՄՆ-ին»,-ասված է ուղերձում, որը զետեղված է DIEM25 հանուն ժողովրդավարության համաեվրոպական շարժման…
Եվրահանձնաժողովն արձագանքել է Ասանժի ձերբակալությանը
Եվրահանձնաժողովն արձագանքնել է WikiLeaks ընկերության հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալությանը և նշել, որ այդ ամենն իրենք համարում են մասնավոր դատական գործընթաց. «Մենք չունենք մեկնաբանություն, որը վերաբերում է մասնավոր դատական գործընթացներին․ դա համապատասխան դատական մարմինների հարց է՝ մասնավորապես բրիտանացի դատավորների»,- ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ապրիլի 11-ին ձերբակալել են Լոնդոնում գտնվող Էկվադորի…
Ջուլիան Ասանժի բերման ենթարկված գործընկերոջ անունը հայտնի է․ Daily Express
Էկվադորի ոստիկանությունը ձերբակալել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործակիցներից մեկին: Էկվադորի ներքին գործերի նախարար Մարիա Պաուլա Ռոմոն ձերբակալվածի անունը չի նշել, սակայն հայտնել է, որ այդ անձը ձերբակալվել է «քննչական նպատակներով»: Էկվադորի ներքին գործերի նախարարը նաև հայտնել է, որ երկրի իրավապահ մամինները հետևում են երկու ենթադրյալ ռուսաստանցի հաքերների, որոնք կարող են կապեր ունենալ Ասանժի հետ:…
Ասանժը պետք է պատասխան տա իր արածների համար. Քլինթոն
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կարծում է, որ ապրիլի 11-ին Մեծ Բրիտանիայում կալանավորված WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը պետք է պատասխան տա իր արածների համար: «Ես իրոք փոքր-ինչ հեգնական եմ համարում, որ նա միակ օտարերկրացին է, ում (ԱՄՆ) ներկայիս վարչակազմն ուրախ է տեսնելու Միացյալ Նահանգներում»,- հավելել է նա: 2016 թվականին ԱՄՆ-ում նախագահական նախընտրական արշավի շրջանում WikiLeaks-ը…
Ասանժին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում
ԱՄՆ-ի իշխանությունները մեղադրանք են առաջադրել WikiLeaks-ի հիմնադիր, ավստրալացի Ջուլիան Ասանժին: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ նա մեղադրվում է հաքերային գործունեության նպատակով WikiLeaks-ին տեղեկություններ տրամադրող Չելսի Մենինգի հետ դավադրություն կազմելու և ԱՄՆ-ի պետական գաղտնի փաստաթղթերը հրապարակելու մեջ: Ասանժին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում: Լոնդոնում արդեն դատական նիստ է կայացել, որի ընթացքում քննարկվել է Ասանժին ԱՄՆ արտահանձնելու…
Ասանժի մայրը հայտնել է իր որդու՝ դատարանի առջև կանգնելու հավանական ժամկետը
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի մայրը՝ Քրիստին Ասանժը Twitter-ի իր էջում գրել է, որ իր որդին կարող է շրջանային դատարանի առջև կանգնել 24 ժամվա ընթացքում: Նա հստակեցրել է, որ ինքն այսպիսի տեղեկատվություն է ստացել փաստաբանից: «Մեծ Բրիտանիան, ամենայն հավանականությամբ, կհասնի բանտային կալանքի առավելագույն՝ 12-ամսյա ժամկետի», – գրել է Ասանժը: Հիշեցնենք, որ Ասանժին ձերբակալել են Լոնդոնում գտնվող…
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը ձերբակալվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
BBC-ի հաղորդմամբ՝ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ձերբակալել են Լոնդոնում գտնվող Էկվադորի դեսպանատնից: Ոստիկանությունը հայտնել է, որ Էկվադորի իշխանությունները Ասանժին ապաստան տալու իրավունքը հետ են վերցրել: Ասանժը արդեն 7 տարի ապասատան էր ստացել Էկվադորի իշխանությունների կողմից և գտնվում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Ասանժին ձերբակալել են` համաձայն 2012 թվականին Վեսթմինսթերի գլխավոր դատարանի տված հրամանի: https://www.youtube.com/watch?v=5ciwddeeIdU
WikiLeaks-ի հիմնադիրը կարող է արտաքսվել Էկվադորի դեսպանատնից
WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից կարտաքսվի «մի քանի ժամվա կամ օրվա» ընթացքում: Այս մասին կազմակերպությունն ապրիլի 4-ին հայտնել է թվիթերյան իր էջում։ «Էկվադորում բարձրաստիճան մի աղբյուր WikiLeaks-ին հայտնել է, որ Ջուլիան Ասանժն Էկվադորի դեսպանատնից կարտաքսվի մի քանի ժամվա կամ օրվա ընթացքում»,- նշված Է հաղորդագրության մեջ: Բացի դրանից` ինչպես նշել է WikiLeaks-ը, Էկվադորը…











