ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ն անհանգստություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման կապակցությամբ
Մոսկվան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: «Իսկապես անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման կապակցությամբ, ինչի հետևանքով հայ զինծառայող է սպանվել, երկու կողմում էլ կան վիրավորներ»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ: Նա նշել է, որ լարվածության աճը հակասում է հրադադարի ռեժիմը պահպանելու շուրջ վերջին պայմանավորվածություններին…
Ի՞նչ եք ուզում այն երկրից, որտեղ խմորեղենի մեկ կտորը հավասար է մի ամբողջ տորթի. Զախարովան Հայաստանի մասին
ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում կրկին անդրադարձել է Հայաստան կատարած այցելությանը: «Մեկ գործնական խորհուրդ նրանց համար, ովքեր ուղևորվում են Հայաստան՝ իրենց ընկերների մոտ կամ հանգստանալու: Ամեն անգամ սեղան նստելիս առնվազն մեկ ժամ ավելի նկատի ունեցեք, հակառակ դեպքում՝ ձեր պլանը չի աշխատի: Աննախադեպ հյուրասիրություն և սիրալիրություն: Ի՞նչ եք ուզում այն երկրից, որտեղ…
Զախարովան Պուտինի հասցեին հնչեցված վիրավորանքները համարել է Վրաստանի դժբախտությունը
Ռուսաստանի ԱԳՆ-ն դատապարտել է վրացի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիայի ելույթը, ով ուղիղ եթերում հայհոյանքներ է հնչեցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին: Մարիա Զախարովան, պատասխանելով «Խոսում է Մոսկվան» ռադիոյի լրագրողի հարցին, նշել է. «Դա Վրաստանի դժբախտությունն է»: Հիշեցնենք, որ վրացական«Ռուսթավի 2» հեռուստաընկերության լրագրող Գիորգի Գաբունիան ուղիղ եթերում հայհոյել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:
Ուկրաինայում «լեզվական խայտառակ օրենքը» որևէ մեկին պետք չէ, բացի ծայրահեղ ազգայնամոլներից. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ուղղված Լվովի վարչակազմի պատգամավորների պահանջը: Ըստ այդ պահանջի նրանք պետք է դադարեն օգտվել ռուսերենից: «Ամենածիծաղելին այն է, որ նրանք արթնացան ընտրություններից հետո: Թեև դա միշտ էլ այդպես է պատահում «անխելք աղջիկների» հետ: Այն մարդու օգտին, որը կյանքում, աշխատանքում, նախընտրական քայլերում խոսել է ռուսերեն,…
Ուկրաինայի կողմից ագրեսիվ գործողությունները որևէ խնդիր չեն լուծի. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու` Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման վերաբերյալ ԱՄՆ-ին ուղղված կոչը որակել է «մեծ սխալ»: Ուկրաինայի կողմից ագրեսիվ գործողությունները որևէ խնդիր չեն լուծի և ընդհակառակը, ավելի կլարեն իրավիճակը: Գրել է Զախարովան իր ֆեյսբուքյան էջում: Հիշեցնենք, որ երդմնակալությունից հետո Զելենսկին, դիմելով ԱՄՆ իշխանություններին, կոչ էր արել խստացնել Ռուսաստանի դեմ…
Մեզ մոտ դեմոկրատիա է. Մարիա Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Սոչիում Մայք Պոպեոյի և Սերգեյ Լավրովի հանդիպումից առաջ խոսակցություն է ունեցել ԱՄՆ թիկնազորի հետ: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ երբ սպասում էին ղեկավարներին, ԱՄՆ անվտանգության ներկայացուցիչներից մեկը հարցրել է, թե ով է Լավրովի մեքենայի դուռը բացելու: Իսկ Զախարովան պատասխանել է. «Ինքնուրույն գլուխ կհանի: Դե, մեզ մոտ դեմոկրատիա…
Գրանցվել է հումանիտար ոլորտում փոխգործակցության հաստատման հեռանկարների վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի հետաքրքրվածությունը. Զախարովա
Ռուսաստանը, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, Մոսկվայում ապրիլի կեսերին ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման և ընդունված համատեղ հայտարարության մասին ամբողջական տեղեկություն է փոխանցե ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մոսկովյան հանդիպման արդյունքներով գրանցվել է հումանիտար ոլորտում փոխգործակցության հաստատման հեռանկարների վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի…
Պոմպեոն և Լավրովը մտադիր են մայիսի 14-ին հանդիպել
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մտադրություն ունեն հանդիպել մայիսի 14-ին Սոչիում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով ռուսական ԱԳՆ-ին։
Գերիների փոխանակումը կնպաստի հակամարտության գոտիներում վստահության մթնոլորտի հաստատմանը. Լավրով
Ապրիլի 30-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս «բոլորին՝ բոլորի հետ» սկզբունքով գերիների փոխանակման օգտին՝ հակամարտության գոտիներում վստահության հաստատման համար: «Մենք միշտ էլ բոլոր դեպքերում հանդես ենք գալիս նման իրավիճակների սպառիչ մարդասիրական լուծման օգտին, ներառյալ աճյունների փոխանակումը, ռազմագերիների փոխանակումը «բոլորին՝ բոլորի հետ» սկզբունքով: Եվ…
Լավրովը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նախատեսում են քննարկել ԼՂ հարցը. Զախարովա
Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերն առաջիկայում նախատեսում են քննարկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նշվում է նաև, որ քննարկումը կանցկացվի Մոսկվայում կայանալիք միջազգային անվտանգության մոսկովյան ամենամյա համաժողովի ընթացքում:
Գուայդոն ինտերվենցիա է համարել Ռուսաստանի և Կուբայի ռազմական ուժերի ներկայությունը Վենեսուելայում
Ռուսաստանի և Կուբայի ռազմական ուժերի գտնվելը Վենեսուելայի տարածքում անօրինական է, քանի որ այն հավանության չի արժանացել երկրի խորհրդարանի կողմից: Այս մասին հայտարաել է վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն՝ Clarin-ին տված հարցազրույցի ժամանակ: «Վենեսուելայում արդեն անօրինական ռազմական ինտերվենցիա կա՝ հանձինս Ռուսաստանի և Կուբայի, որի համաձայնությունը տվել է Մադուրոն: Բայց միայն խորհրդարանը կարող է հաստատել միջազգային ինտերվենցիան…
ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակն արձագանքել է Արցախի նախկին վարչապետի հայտարարությանը
ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Արցախի նախկին վարչապետ, Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, որում նա հանդես է եկել մարդասիրական բնույթի նախաձեռնություններով: «Ես կարծում եմ, որ առաջին հերթին այս և մնացած նախաձեռնությունները պետք է գնահատեն հիմնախնդրի կարգավորման մեջ ներառված կողմերը: Եթե դրանից հետո կարիք կլինի այլ պետությունների կամ համանախագահների մասնակցության,…
Լավրովի այցը Թուրքիա հետաձգվել է
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի այցը Թուրքիա հետաձգվել է: Մարտի 12-ի փոխարեն այն կկայանա մարտի 18-ին. հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը: Որոշումը կապված է Լավրովի աշխատանքային գրաֆիկում փոփոխությունների հետ: Ավելի վաղ հայտնել ենք, որ Լավրով-Չավուշօղլու հանդիպման գլխավոր թեման կլինի Իդլիբը:
ՌԴ-ն անվերապահորեն չի ենթարկվելու ԱՄՆ-ի պահանջներին. Սերգեյ Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն անվերապահորեն չի ենթարկվելու ԱՄՆ-ի պահանջներին: «Նրանք ուղղակի փորձում են կոտրել բոլորին, բայց չեմ կարծում, որ բոլորը կհաշտվեն այդ մտքի հետ: Օրինակ` չեմ կարծում, որ Չինաստանը կհաշտվի այդ մտքի հետ, թեև շատ շահագրգիռ է, որպեսզի հարթի առևտրային հարաբերություններն ԱՄՆ-ի հետ: Չեմ կարծում, որ Չինաստանը ասելու է` մեր…










