ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է ԼՂ-ի խնդրի կարգավորման գործընթացում ԵԱՀԿ-ի դերը
Մոսկվան օգտակար է գնահատում ԵԱՀԿ-ի դերը Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում: Այս մասին ասվում է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին ընդառաջ ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ: «ԵԱՀԿ-ն օգտակար դեր է խաղում Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում: Մենք կարծում ենք, որ ցանկացած հակամարտությունների կարգավորումը պետք է իրականացվի քաղաքական և դիվանագիտական խաղաղ մեթոդներով, սահմանված…
Մենք անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակով․ ՌԴ ԱԳՆ
Հուլիսի 30-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին զինված միջադեպերը մտահոգություն են առաջացնում, Ռուսաստանը պատրաստ է տրամադրել բոլոր անհրաժեշտ օգնությունը իրավիճակը կարգավորելու համար, այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն: «Մենք լրջորեն անհանգստացած ենք հայ-ադրբեջանակա սահմանի որոշ հատվածներում վերջին զինված միջադեպերով, որոնք մարդկային զոհերի պատճառ են դարձել: Մենք ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին,…
Այվազյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման պայմանների ստեղծում
ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի բացման խոսքը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը։ «Հարգելի Սերգեյ Վիկտորի, Սիրելի բարեկամներ, Ուրախ եմ ողջունել ձեզ Երևանում: Ձեր այցը լավ առիթ է՝ շարունակելու հայ-ռուսական միջպետական երկխոսության հարցերի լայն շրջանակի վերաբերյալ քննարկումները: Հուսով եմ, որ մենք կքննարկենք երկկողմ օրակարգի առավել արդիական խնդիրները, որոնք ունեն ռազմավարական ուղղվածություն: Հայաստանի…
Ներկա պահին ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են մարտական գործողությունները
Պաշտպանության Բանակը հայտնում է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով ձեռք բերված մարդասիրական նպատակներով հրադադարի մասին հայտարարությունից հետո արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն լարված: Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրթիռա-հրետանային մենամարտեր: Ներկա պահին ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են մարտական գործողությունները: Առավել թեժ մարտեր են…
ՌԴ-ի ու Իրանի արտգործնախարարները կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը
RIA Novosti լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կողմերը մտահոգություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության մեջ Սիրիայից և Լիբիայից զինյալների ներգրավման կապակցությամբ, ինչպես նաև կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը: «Հանգամանալից քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու իրավիճակը: Երկու կողմերն էլ…
Կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել՝ իրավիճակը կայունացնելու համար. ՌԴ ԱԳՆ
«Ըստ առկա տեղեկատվության՝ իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ վատթարացել է: Երկու կողմից էլ շփման գծի երկայնքով ընթանում է ինտենսիվ գնդակոծություն: Ստացվում են կորուստների մասին հաղորդագրություններ: Կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել՝ իրավիճակը կայունացնելու համար»: Այսպիսի հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ը:
Իդլիբում ռուս և թուրք զինվորականներ են զոհվել
Իդլիբում ռուս և թուրք զինվորականներ են զոհվել: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն: Այլ մանրամասներ հայտնի չեն, հայտնի է միայն, որ դեպքը տեղի է ունեցել տարածաշրջանում ահաբեկիչների ակտիվության ֆոնին. վերջին 14 օրվա ընթացքում նրանք ավելի քան հազար հարձակում են իրականացրել: Հունվարի կեսերին ռուս և թուրք զինվորականները Իդլիբում «լռության ռեժիմ» մտցնելու հերթական փորձն են ձեռնարկել, սակայն…
Սերգեյ Լավրովը մասնակցել է Տիգրան Սարգսյանի 60-ամյակի միջոցառմանը
ՌԴ ԱԳՆ-ն քիչ առաջ լուսանկարներ է տեղադրել Տիգրան Սարգսյանի 60-ամյակի միջոցառումից, որին ներկա է եղել նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Տիգրան Սարգսյանի ծնունդին ներկա է եղել նաև ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը, ինչի մասին վկայում են ՌԴ ԱԳՆ տարածած լուսանկարները: https://www.facebook.com/MIDRussia/posts/2246462152119880?__xts__[0]=68.ARAiNrT25ndnnfMXDRnEcmJ1XmnAS-8hnPLuqiEMVr_IfZc6X15f6zLJ8rSX9_pyagvJNZjKmUVST147xpcreLMo7iNcs7U3Wo7dIy9RojIRVItTk6FhpfpnZuoFX79wKh7krtf0c2BJTzrR-t0aXfBffDhMtkT6v4k0DFvCtGUBUq0DMllfu1Y5lX7vOa_qFKYUTa6yLfQ6hRte1O52HX8EPZmhpAK6kVMCwhHbaYx-BOHaHbCZx2rjJONf_TKxSIwnWN8N-8p55jmSJuzBtu8n3Cl1AXitjY-pLYoCHhvChNpbCVGvHaq60F-8lQZ7ynlkgPNTOO21uxDwgFAmv684JA&__tn__=-R
Առանց ԼՂՀ ժողովրդի անհնար կլինի համաձայնություն ձևակերպել․ Լավրով
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է հաշվի առնի շահերի իրական հավասարակշռությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 11-ին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ: Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին մասնակցելու վերաբերյալ հարցին՝ նախարարը նշել է, որ իրենք՝ կողմերը, պետք է համաձայնեցնեն և որոշեն կազմը: Լավրովը հիշեցրել է, որ ավելի վաղ փուլում, երբ դադարեցրել էին…
ՌԴ արտգործնախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ
Հայաստան պաշտոնական այցի շրջանակում ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Լավրովը ծաղկեպսակ է դրել, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ապա ջրել Հիշողության պուրակում 12 տարի առաջ իր տնկած եղևնին։
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Իր ողջույնի խոսքում Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ուրախ է ՌԴ արտգործնախարարին տեսնել Հայաստանում: «Վերջին անգամ պաշտոնական այցով Երևան եք եկել երկու տարի առաջ: Այս ընթացքում Հայաստանում բավական մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, որոնցից հետո մեր երկու երկրների հարաբերությունները նոր դինամիկա են…
ՌԴ Արտաքին գործերի փոխնախարարը մեկնում է Հյուսիսային Կորեա
Ռուսաստանի փոխարտգործնախարար Իգոր Մորգուլովը ժամանել է Փհենյան: Այս մասին հաղորդել են հյուսիսկորեական պետական լրատվամիջոցները: Ըստ տեսանյութի՝ օդանավակայանում նրան դիմավորել է Հյուսիսային Կորեայի փոխարտգործնախարար Ռի Կիլ Սոնգը: Ռուսական պաշտոնական մամուլը, հղում անելով Ռուսաստանում Հյուսիսային Կորեայի դեսպանությանը, հաղորդում է, որ Մորգուլովը խորհրդակցություններ է անցկացնելու հյուսիսկորեացի իր պաշտոնակիցների հետ: Ռուսաստանի ԱԳ փոխնախարարի այցը Փհենյան կապված է վերջին շաբաթների…
Ես ոչ միայն փիսիկ եմ, այլև բռնցքամարտիկ. Զախարովայի գրառումը
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ նա բռնցքամարտի ձեռնոցներով է: «Вы не стойте слишком близко, Я боксёр, не только киска», – այսպես է Զախարովան մեկնաբանել լուսանկարը: https://www.facebook.com/maria.zakharova.167/posts/10220270446140999
Վաշինգտոնը լուրջ սխալ է թույլ տվել. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը ԱՄՆ-ի ՄՓՀՀ պայմանագրից դուրս գալու մասին
ՌԴ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի՝ ՄՓՀՀ պայմանագրից դուրս գալու մասին: Հայտարարության մեջ ասվում է. «Օգոստոսի 2-ին ավարտվեց ԱՄՆ-ի՝ ՄՓՀՀ (Միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին) պայմանագրից դուրս գալու գործընթացը, ինչի արդյունքում այս պայմանագիրը դադարեցրեց իր գործունեությունը: Վաշինգտոնը լուրջ սխալ է թույլ տվել: Սկսելով քարոզչական արշավ, որի հիմքում ընկած էր Ռուսաստանի կողմից ՄՓՀՀ պայմանագրում կատարած…














