fbpx
Աշխարհ

Գուայդոն ինտերվենցիա է համարել Ռուսաստանի և Կուբայի ռազմական ուժերի ներկայությունը Վենեսուելայում

Ռուսաստանի և Կուբայի ռազմական ուժերի գտնվելը Վենեսուելայի տարածքում անօրինական է, քանի որ այն հավանության չի արժանացել երկրի խորհրդարանի կողմից: Այս մասին հայտարաել է վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն՝ Clarin-ին տված հարցազրույցի ժամանակ:

«Վենեսուելայում արդեն անօրինական ռազմական ինտերվենցիա կա՝ հանձինս Ռուսաստանի և Կուբայի, որի համաձայնությունը տվել է Մադուրոն: Բայց միայն խորհրդարանը կարող է հաստատել միջազգային ինտերվենցիան կամ ռազմական ուժերի ներկայությունը», – ասել է նա:

Գուայդոյի խոսքերով ընդդիմությունը երբեք չի ցանկացել Վենեսուելայում ճգնաժամը կարգավորել ռազմական ճանապարհով: Միայն Մադուրոն է դիտարկել ռազմական ինտերվեցիայի ուղին, այն ժամանակ երբ երկխոսություն է ունեցել Բաշար Ասադի հետ և խոստացել է երկիրը դարձնել Սիրիայի նման, և երբ բացել է Թեհրան-Կարակաս չվերթները:

Մարտին վերջին El Comercio թերթի հաղորդմամբ ռուսական ռազմական Ан-124 и Ил-62 ինքնաթիռները մարտի 23-ին ժամանել են Կարակասի օդանավակայան: Վենեսուելայի Ազգային ժողովի ներկայացուցիչ Դյոսդադո Կաբելոն հաստատել է Ռուսաստանից երկու ինքնաթիռների ժամանման մասին լուրերը:

ՌԴ ԱԳՆ Մարիա Զախարովայի խոսքերով ռուս մասնագետների ներկայությունը Վենեսուելայի տարածքում իրականացվում է Ռուսաստանի և Վենեսուելայի կառավարությունների փոխադարձ համաձայնությամբ՝ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում, որը ստորագրվել է 2001 թվականի մայիսին և համապատասխանորեն վավերացվել է երկու երկրներում:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ