ՌԴ վարչապետ
ՌԴ վարչապետը կժամանի Հայաստան
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հոկտեմբերի 1-ին կժամանի Հայաստան։ Միշուստինը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և երրորդ Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստին։ Այս մասին հայտնում են ՌԴ վարչապետի աշխատակազմից:
ՌԴ վարչապետը ժամանել է Երևան
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը ժամանել է Երևան: «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ վարչապետին դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: ՌԴ վարչապետը Երևան է ժամանել՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որը կանցկացվի նոյեմբերի 18-19-ը: Նիստին մասնակցելու համար Երևան են ժամանել նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները: Երևանում է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:
Երևան է գալիս Ռուսաստանի վարչապետը
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, երկօրյա այցով Երևան կայցելի Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ կառավարությունը։ Նշվում է, որ Միշուստինը մասնակցելու է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։ Ըստ աղբյուրի՝ դրան մասնակցելու են նաև Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի վարչապետերը, ինչպես նաև որպես դիտորդ մասնակցելու են Ուզբեկստանի և Կուբայի ներկայացուցիչները։ Նիստի օրակարգում են ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրման…
Ռուսաստանը վերսկսում է ավիահաղորդակցությունը ևս 3 երկրի հետ
РИА Новости գործակալությունը, հղում անելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբին, հայտնում է, որ Ռուսաստանը ավիահաղորդակցությունը բացում է Սերբիայի, Կուբայի և Ճապոնիայի հետ։ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հրահանգ է ստորագրել, համաձայն որի` շաբաթական երկու անգամ Մոսկվայից կիրականացվեն թռիչքներ դեպի Բելգրադ, Կայո-Կոկո և Սանտա-Կլարու (Կուբա) ուղղություններով: Բացի այդ, նոյեմբերի 1-ից հնարավորություն կլինի թռչել Ճապոնիա. Մոսկվայից Տոկիո նախատեսված…
ՌԴ քաղաքաշինության նախարարը վարակվել է կորոնավիրուսով․ ТАСС
Ռուսաստանի քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ռուսաստանի քաղաքաշինության նախարար Յակուշևն ու նրա տեղակալ Դմիտրի Վոլկովը վարակվել են կորոնավիրուսով։ «Բուժում կստանամ բժիշկների հսկողության ներքո քաղաքային հիվանդանոցներից մեկում: Մնում եմ կապի մեջ»,-ասել է քաղաքաշինության նախարար Յակուշևը։ Նշենք, որ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տեղակալ Նիկիտա Ստասիշինը: Յակուշևի և Վոլկովի ախտորոշումը հաստատվել է համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքում:…
Հայաստան-Ռուսաստան սահմանի նոր սահմանափակումները չեն ազդի հայկական բեռների վրա․Նիկոլ Փաշինյան(ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտնել է․ «Շատերը մտածում էին, որ այդ որոշումները որոշակի ազդեցություն կունենան նաև Հայաստանի և Ռուսաստանի բեռնափոխադրումների վրա, բայց ուզում եմ ասել, որ նման անհանգստությունները տեղին չեն, որովհետեւ այդ որոշումը չի ազդելու հայաստանյան բեռների վրա։ Այդ փաստը հաստատվեց նաև քիչ առաջ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ իմ…
Միխայիլ Միշուստինը՝ Ռուասաստանի վարչապետի թեկնածու
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայում ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ նախագահի պաշտոնական կայքը։ «Նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքային հանդիպում է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ և նրան առաջարկել է զբաղեցնել կառավարության ղեկավարի պաշտոնը: Ստանալով համաձայնություն՝ Միշուստինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում ներկայացվել է Պետդումայի քննարկմանը»,-նշված է…
ՌԴ վարչապետի որդին հայազգի աղջկա հետ է հանդիպում
ՌԴ վարչապետ Վլադիմիր Մեդվեձևի 24-ամյա որդու՝ Իլյա Մեդվեձևի մասին ռուսական «403 press» հեռուստաալիքին որոշ մանրամասներ է հայտնի դարձել։ Ըստ հեռուստաալիքի՝ Իլյան հանդիպում է Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի 25-ամյա ուսանողուհի` Յանա Գրիգորյանի հետ։ Նշվում է, որ Իլյան արդեն ծանոթացրել է հայուհուն իր ընտանիքի անդամների հետ։ Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Իլյա Մեդվեձևը իր սիրեցյալին դեռ…
Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: «Հարգելի Նիկոլ Վովայի, ևս մեկ անգամ սրտանց ողջունում եմ Ձեզ: Մենք պարբերաբար հանդիպում ենք միջկառավարական խորհրդի նիստերի շրջանակում: Հայաստանը նախագահում էր Եվրասիական տնտեսական միությունում, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ այդ նախագահության համար, քանի որ այնտեղ կարող են լինել տարբեր…
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեձևին՝ ծննդյան օրվա առթիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո Դմիտրի Անատոլիի, Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորել Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Պետական բարձրագույն պաշտոններում Ձեր բազմամյա գործունեությունը մեծ հարգանք է վայելում ողջ աշխարհում և մասնավորապես, Հայաստանում: Ձեր հարուստ փորձը՝…
Ղրղզստանում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը
Աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։ Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել երկկողմ գործակցության ընթացիկ օրակարգին։ Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևը, մասնավորապես, խոսել են առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման, ապրանքաշրջանառության ծավալների ավելացման, համատեղ նախագծերի…
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա Մոսկվայում
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտնել է, որ ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա Մոսկվայում հոկտեմբերի 25-ին: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին: «Մենք պայմանավորվեցինք հաջորդ նիստն անցկացնել հոկտեմբերի 25-ին Մոսկվայում: Այն տեղի կունենա մեկ այլ կարևոր միջոցառման՝ ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի հետ փոխկապված»,- ասել Է Մեդվեդևը ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստի ելույթի ընթացքում: Նա…
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին և Դմիտրի Մեդվեդևին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Ուղերձում, մասնավորապես, նշված է.«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք սրտանց շնորհավորանքներս մեր ընդհանուր տոնի` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակի առթիվ: Այս տոնը մեծ հաղթանակի մարմնավորումն է, ինչպես նաև նախկին Խորհրդային միության ժողովուրդների հավաքական պայքարի ու հերոսության խորհրդանիշը: Ֆաշիզմի…
Մեդվեդևը կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ
Այսօր երկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 29-ի երեկոյան հանդիպում կունենա ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
ՌԴ վարչապետը 1 շաբաթ է տվել «կեղտոտ» նավթի մեղավորներին գտնելու համար
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը 1 շաբաթ է տվել, որ դեպի Բելառուս տարանցման ժամանակ «Դրուժբա» խողովակաշարում «կեղտոտ» նավթի հայտնվելու պատճառները բացահայտվեն ու մեղավորներին գտնեն: Այս մասին հաղորդում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը: ՌԴ վարչապետը պահանջել է ոչ միայն գտնել, այլև պատժել մեղավորներին՝ հանձնարարելով բոլոր նյութերը ուղարկել ՌԴ գլխավոր դատախազություն: Հիշեցնենք, որ Լեհաստանն անորոշ ժամկետով դադարեցրել…