Ռեալ Մադրիդ
Նեյմարը պատրաստ է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ» եթե շաբաթական վաստակի 1.3 մլն եվրո
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հայտնել է, որ կտեղափոխվի «Ռեալ Մադրիդ», եթե շաբաթական վաստակի 1.3 մլն եվրո: Հաղորդում է AS-ը: Ըստ աղբյուրի՝ մադրիդցիները ցանկանում են ազատ Բեյլից և ձեռք բերել Նեյմարին՝ բավարարելով նրա պահանջները: Նեյմարի աշխատավարձը ՊՍԺ-ում կազմել է շաբաթական 700 հազար եվրո: Տրանսֆերի հավանական արժեքը կարող է կազմել 180 մլն եվրո: Հավելենք, որ բրազիլացին 2013-2017 թվականներին…
Սերխիո Ռամոսը հնարավոր է լքի Մադրիդի Ռեալը
Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը հնարավոր է լքի մադրիդյան ակումբը: Այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: Ռամոսի հեռանալու հավանական պատճառները տեղի ունեցող փոփոխություններն են: Պաշտպանի ակումբը լքելու շարժառիթներից մեկն էլ այն, որ մրցաշրջանի ավարտին ակումբի ներսում նոր բացասական խմորումններ են զարգանում: Ռամոսը կարող է միանալ «ՊՍժ»-ին, «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:
Հայտնի է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդը
«Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի արժեքը 27 տոկոսով ավելացել է և կազմում է 1,646 միոլարդ եվրո: Այն այժմ համարվում է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ապրանքանիշը: Հայտնում է Brand Financ-ը: Երկրորդը հորիզոնականը «Մանչեսթեր Յունայթեդինն» է, որի արժեքը նվազել է 5,8 տոկոսով, որի արժեքը կազմում է 1,472 միլիարդ եվրո:
Մոդրիչը կարող է հեռանալ Ռեալից
Խորվաթիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի ապագան արքայանակ ակումբում հարցականի տակ է: «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը վերադառնալուց հետո հայտարարել է, որ արդեն կազմել է այն խաղացողների ցանկը, ովքեր ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանան «Ռեալից»: Այս մասին հայտնում է AS-ը։ Սկզբնական շրջանում Մոդրիչի անունը բացակայել է ցանկից, սակայն ելնելով նրա ցուցադրած խաղից ֆրանսիացի…
Ռեալն ու Այնտրախտը համաձայնության են եկել Յովիչի տրանսֆերի հարցում․ AS
AS-ի հաղորդմամբ՝ Մադրիդի «Ռեալը» և «Այնտրախտը» համաձայնության են եկել վերջինիս 21-ամյա ֆուտբոլիստ Լուկա Յովիչի տրանսֆերի հարցում: Տեղափոխությունն արժենալու է 50-60 միլիոն եվրո: Գումարի 20%-ը բաժին է հասնելու է ֆուտբոլիստի նախկին ակումբին՝ «Բենֆիկային»: Աղբյուրը նաև հաղորդում է, որ Յովիչի տեղափոխությամբ պայմանավորված՝ «Ռեալը» «Ռայո Վալյեկանոյից» չի վերադարձնի վարձավճարով հանդես եկող Ռաուլ դե Տոմասին, որն ավելի վաղ դիտարկվում…
Ռեալը Adidas-ի հետ նոր պայմանագիր կնքելու շեմին է
Մադրիդի «Ռեալը» մոտ է Adidas-ի հետ նոր պայմանագիր կնքելուն: El Confidencial իսպանական լրատվամիջոցի տեղեկություններով՝ Մադրիդի «Ռեալը» մոտ է Adidas-ի հետ նոր պայմանագիր կնքելուն: Կողմերի միջև կկնքվի 10 տարվա պայմանագիր: Մադրիդցիները գերմանական արտադրողի կողմից կստանան տարեկան 120 մլն եվրո։ Սրանից բացի 30 մլն եվրո «Ռեալը» կստանա Չեմպիոնների լիգայի, Աշխարհի ակումբային առաջնության կամ Լա Լիգայի հաղթող դառնալու…
Նա հիանալի մրցաշրջան է անցկացնում․ Նաչոն Բենզեմայի մասին
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը խոսել է Իսպանիայի Պրիմերայի 32-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ հանդիպման (1-1) մասին և իր խոսքում գովաբանել է թիմակից Կարիմ Բենզեմային: Նաչոյի խոսքը մեջբերում է Marca-ն: «Հեշտ չէ մրցաշրջանն այսպես ավարտել: Մենք սովոր ենք, որ պետք է պայքարենք տիտղոսների համար, բայց պետք է մոտիվացիայի այլ տարբերակներ գտնենք: Մարզիչը ճիշտ է՝ առաջին խաղակեսը…
Մենք պետք է ավելի լավ հանդես գանք․ Զիդան
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է «Լեգանեսի» հետ գրանցած ոչ-ոքին Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի խաղում (1:1)։ Զիդանի խոսքերը փոխանցում է ֆրանսիական AS սպորտային օրաթերթը․ «Առաջին կեսն ինձ այնքան էլ դուր չեկավ, երկրորդն ավելի լավն էր, քանի որ կարողացանք խուսափել պարտությունից: Տպավորություններս այնքան էլ լավը չէ, բայց ոչ էլ վատն են, քանի որ մենք…
«Ռեալ Մադրիդ»-ը հետաքրքրված է Պոլ Պոգբայով
«Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի ծառայություններով։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Միաժամանակ, անգլիական ակումբը մտադիր չէ նրան վաճառել 150 մլն եվրոյից ցածր գումարի դիմաց: Այս գումարը ձեռնտու չէ «Ռեալին», քանի որ ակումբի տրանսֆերային բյուջեն 400 մլն եվրո է կազմում, բայց այն մտադիր են ծախսել մի քանի ֆուտբոլիստների վրա:
Յունայթեդը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Պոգբայի հետ
Marca իսպանական սպորտային հանդեսի տեղեկություններով՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբում ցանկանում են երկարաձգել ֆրանսիացի ֆուտբոլիստ Պոլ Պոգբայի հետ պայմանագիրը, որպեսզի խուսափեն մոտ ժամանակներս նրան կորցնելուց: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պոգբայի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ Պոգբան անգլիական Պրեմիեր-լիգայում դարձել է 13 գոլի և 9…
Մոդրիչը արժանի չէր «Ոսկե Գնդակին». Ռադոմիր Անտիչ
Ռադոմիր Անտիչը, ով նախկինում մարզում էր «Բարսելոնան», գտնում է, որ «Ռեալի Մադրիդի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը արժանի չէր «Ոսկե Գնդակ» ստանալուն: «Ո՞ր օրվանից Մոդրիչը դարձավ գոլային փոխանցումներ կատարող լավագույն ֆուտբոլիստներից մեկը, եթե նա հազվագյուտ է արդյունավետ փոխանցումներ կատարում: Դեռևս չեմ խոսում այն մասին, որ նրան «Ոսկե գնդակ» են շնորհել: Իմաստ չկա դրանում: Նա չի խփում ու…
Զիդանի վերադարձը վերածնեց մեր մեջ հույսը․Օդրիոսոլա
Զինեդին Զիդանի վերադարձի մասին է խոսել Ալվարո Օդրիոսոլան: «Ես Սան Սեբաստյանից եմ և միշտ երկրպագել եմ «Ռեալ Սոսյեդադը», սակայն ինձ դուր էր գալիս «Ռեալ Մադրիդը», քանի որ այստեղ խաղում էր Զիդանը: Նա իմ կուռքն է: Երբ նա գլխավորեց թիմը, մենք զրույց ունեցանք: Նա ինձ ասաց, թե ինչն է իրեն դուր եկել իմ խաղում և ինչը՝…
Պաշտոնական. Զիդանը վերադարձավ Ռեալ
Մադրիդի «Ռեալը» հեռացրել է Սանտիագո Սոլարիին: Ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչը Զինեդին Զիդանն է: Այս մասին գրում է ակումբի պաշտոնական կայքը: Կողմերի միջև կնքվել է պայմանագիր, որի ժամկետը նախատեսված է մինչև 2022 թվականը: Սոլարիի գլխավորությամբ «Ռեալը» դուրս է մնացել Իսպանիայի Գավաթից և Չեմպիոնների լիգայից: Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «արքայական ակումբը» զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ հետ մնալով…
Զինեդին Զիդանը այսօր երեկոյան կնշանակվի Մադրիդի գլխավոր մարզիչ
Մադրիդի ղեկավարությունը որոշում է կայացրել այսօր երեկոյան Զինեդին Զիդանին նշանակել ակումբի նոր գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է Jugones de La Sexta ծրագրի ժամանակ և որը հաստատել է Marca հանդեսը։ Այսօր՝ ժամը 21:00-ին ղեկավարությունը ժողով կգումարի, որի ընթացքում կորոշվի Սոլարիի պաշտոնանկությունը և նրա կփոխարինի ֆրանսիացի մարզիչը, ով Մադրիդի հետ միասին Չեմպիոնների լիգայի երեք գավաթ է…














