ռեժիսոր
Մահացել է ռեժիսոր Նիկոլայ Դոստալը
77 տարեկանում մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Դոստալը, «Ինտերֆաքսին» տեղեկացրել են ՌԴ Կինեմատոգրաֆիստների միությունում։ «Նիկոլայ Նիկոլայեւիչը մահացել է չորեքշաբթի»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Նիկոլայ Դոստալը խորհրդային և ռուս կինոռեժիսոր էր, սցենարիստ և դերասան։ Ծնվել է 1946թ. մայիսի 21-ին։ Նրա ամենահայտնի ռեժիսորական եւ դերասանական գործերից են «Ամպ-դրախտը», «Ճեղքումը», «Ցտեսություն, տղաներ»-ը, որոնց համար նա արժանացել…
Պրոդյուսեր և ձայնային ռեժիսոր Մարկ Քեփսը սպանվել է ոստիկանների կողմից
Նեշվիլում ոստիկանները կրակել և սպանել են 54-ամյա պրոդյուսեր ու ձայնային ռեժիսոր Մարկ Քեփսին։ Այս մասին հայտնում է Deadline-ը։ Նեշվիլի ոստիկանությունը հայտնել է, որ Քեփսը սպանվել է դռան մոտ, երբ թափահարել է ատրճանակը: Նախկինում ենթադրվում էր, որ նա տանը զենքի սպառնալիքով պահել է կնոջն ու խորթ դստերը: Պրոդյուսերը մահացել է եղբոր մահից ընդամենը երկու օր անց։…
Ռեժիսոր Թերի Ջորջը կղեկավարի Ոսկե ծիրան-ի այս տարվա մրցույթի ժյուրին
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 19-րդ կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրիի նախագահն է իռլանդացի օսկարակիր սցենարիստ, ռեժիսոր Թերի Ջորջը։ Այս մասին հայտնում են «Ոսկե ծիրան»-ի գրասենյակից: Թերի Ջորջը երկու անգամ «Լավագույն սցենար» անվանակարգում առաջադրվել է Օսկար մրցանակաբաշխությանը։ 2012 թվականին «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում արժանացել է Օսկար մրցանակի։ Նրա հայտնի աշխատանքներից են «Հյուրանոց Ռուանդա», «Բռնցքամարտիկը», «Հոր…
Գասպար Նոեն Marvel-ի ֆիլմերն ու դրանց երկրպագուներին հիմար է անվանել
Ռեժիսոր Գասպար Նոեն խիստ քննադատել է Marvel ստուդիայի ֆիլմերը և շատ կտրուկ արտահայտվել ամերիկացի հեռուստադիտողների մասին, այս մասին գրում է The Independent-ը։ «Դա նման է այն հարցին. Հիտլե՞րն է ստեղծել նացիստական Գերմանիան, թե՞ նացիստական Գերմանիան է ստեղծել Հիտլերին: Ի՞նչ եք կարծում, Marvel-ի ֆիլմե՞րն են ամերիկացիներին հիմար դարձնում, թե՞ ամբողջ Ամերիկան այնքան հիմար է, որ նման…
«Արյան կանչը»․ 44-օրյա պատերազմի նահատակներին նվիրված ֆիլմ՝ նկարահանված իրական դեպքերի հիման վրա
Նկարահանվել է Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոսներին նվիրված ֆիլմ՝ իրական դեպքերի հիման վրա։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ֆիլմի ռեժիսոր Արմեն Դալլաքյանը։ Ֆիլմը վերնագրված է՝ «Արյան կանչը»։ Դալլաքյանը նշել է, որ ֆիլմը նկարահանելու գաղափարը եկել է դեռևս պատերազմի ժամանակ։ Սկզբում գրվել է ներկայացում, հետո այն դարձել է գեղարվեստական ֆիլմ։ Ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորում են…
The Squid Game-ը կարող է ունենալ նաև 3-րդ եթերաշրջան․ սերիալի ռեժիսոր
«Կաղամարի խաղը» (The Squid Game) սերիալը կարող է ոչ միայն երկրորդ, այլ նաև երրորդ եթերաշրջան ունենալ։ Այս մասին սերիալի ռեժիսոր Հվան Ջոն Հեքը հայտնել է The Korea Herald պարբերականին։ Նա նշել է, որ ինքը բանակցություններ է վարում այժմ Netflix-ի հետ՝ կապված 2-րդ և 3-րդ եթերաշրջանների հետ։ Նշենք, որ «Կաղամարի խաղը» սերիալը դարձել է Netflix-ի պատմության…
Մահացել է Սերգեյ Փարաջանովի որդին
Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, կյանքից հեռացել է հայ մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի որդին՝ ռեժիսոր Սուրեն Փարաջանովը։ Այս մասին տեղեկանում ենք Փարաջանի թանգարանի Facebook-ի էջից։ Սուրեն Փարաջանովը 63 տարեկան էր։ Նա իր մահկանացուն կնքել է Ուկրաինայում։
«Զուլալի»․ Աբգարյանի ստեղծագործությունը կլինի մեծ էկրաններին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Էկրանավորվել է գրող Նարինե Աբգարյանի «Զուլալի» ստեղծագործությունը, որը մեծ էկրաններին կհայտնվի արդեն հոկտեմբերին։ Ստեղծագործության էկրանավորումը եղել է ռեժիսոր Հայկ Օրդյանի գաղափարը, ով ամբողջ գործընթացի վրա շուրջ 5 տարի ծախսել է։ Օրդյանի խոսքով՝ Աբգարյանին բավական բարդ է եղել համոզելը, որ ստեղծագործությունը էկրանավորվի։ «Զուլալիի» դերակատարն է Հերմինե Ստեփանյանը։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Ես այսօր Կաննում եմ՝ հայ զինվորների պայքարի շնորհիվ․ ռեժիսոր Ջիվան Ավետիսյան
Հայ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը մասնակցում է Կաննի կինոփառատոնին։ Այս մասին տեղեկանում ենք նրա Facebook-ի էջից։ Ավետիսյանը Կաննում գտնվելու համար շնորհակալություն է հայտնել հայ զինվորին։ «Շնորհակալ եմ բոլոր զինվորներին՝ ողջ և նահատակված, որոնց շնորհիվ այսօր մենք կանք և կարողանում ենք արարել։ Ես այսօր Կաննում եմ նրանցից յուրաքանչյուրի պայքարի, մինչև վերջ գնալու, չհանձնվելու շնորհիվ», – գրել է…
Ռեփեր Պտախան՝ «Եղբայրը 3» ֆիլմում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Youtube-ուվ հրապարակվել է «Եղբայրը 3» ֆիլմի թրեյլերը։ Սրա առաջին մասը նկարահանվել է հեռավոր 1997-ին, իսկ 2-րդ մասը 2000-ին։ Նոր ֆիլմի ռեժիսորը Վալերի Պերեվերզևն է։ Ֆիլմի գլխավոր կերպաները երկրվորյակ երղբայրներն են, որոնցից մեկին մարմնավորում է ռեփեր Պտախան։
Այ ադրբեջանական ակտիվիստ, Պոզները քեզ ձեռք էր առնում․ Վարդանյանը՝ Քոչարյանին
Միայն այն փաստը, որ դու ՌԴ կենտրոնական ալիքով պետք է խոսես, արդեն զզվելի էր: Ամբողջ հաղորդման ժամանակ չեղավ մեկ ակնթարթ, որ այդ զզվանքս թուլանար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ռեժիսոր Հրանտ Վարդանյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կողմից Վլադիմիր Պոզներին տված վերջին հարցազրույցին։ «Լսիր, այ ադրբեջանական կոմերիտմիության արտարգանդային ակտիվիստ, քեզ Պոզները ձեռ էր առնում, որովհետև…
Հայազգի կին ռեժիսորը դարձել է GQ Super Women մրցանակաբաշխության դափնեկիր
GQ ամսագիրն անցկացրել է իր 3-րդ՝ GQ Super Women մրցանակաբաշխությունը, որի ընթացքում պարգևատրվել են տարբեր ոլորտներ ներկայացնող 12 իգական սեռի ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում է TASS-ը։ Նշվում է, որ մրցանակակիրների ցանկում է նաև հայազգի Աննա Մելիքյանը։ Վերջինս մրցանակաբաշխության դափնեկիր է դարձել «Ռեժիսորական աշխատանք» անվանակարգում։ Մելիքյանը մասնագիտությամբ ռեժիսոր է։ GQ-ի գլխավոր խմբագիր Իգոր Գարանինը նշել է,…
Անկախության 30-ամյակի առթիվ ֆիլմ է նկարահանվել. Արմեն Մարտիրոսյան
Պրն Մարտիրոսյան, Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ ֆիլմ է ստեղծվել դեռևս 2020 թվականին։ Ովքեր են նախաձեռնել ֆիլմի ծնունդը։ – Կա մի խումբ, որ կոչվում է «Մտածողների ձեղնահարկ»։ Խմբի անդամները մեծ ցանկություն ունեին նկարելու մի ֆիլմ, որը կլինի փաստագրական և կներկայացնի ՀՀ անկախության ողջ գործընթացը։ Ես ևս այդ խմբի անդամ եմ։ 2020 թ.-ին, երբ իմացանք, որ…
Օսկար 2021-ը կանցկացվի առանց հաղորդավարների
Այս տարի «Օսկար» կինոմրցանակաբաշխությունը տեղի կունենա մեկ ամիս անց։ Կազմակերպիչները սկսել են ակտիվ պատրաստությունը միջոցառմանը։ Նախորդ շաբաթ հայտնի է դարձել, որ արարողությունն առաջին անգամ անց կկացվի միանգամից երկու վայրում՝ Լոս Անջելեսի կայարանում, ուր կհավաքվեն հավակնորդները և «Dolby» թատրոնում։ Հատկանշական է, որ այս տարի արարողությունն անց կկացվի առանց հաղորդավարների։ Բացի այդ՝ պրոդյուսներն առայժմ չեն որոշել նրանց…
Նայթլին տղամարդ ռեժիսորների առաջ այլևս մերկ չի նկարահանվի
Հռչակավոր բրիտանացի կինոդերասանուհի Կիրա Նայթլին ուշագրավ հայտարարություն է արել․ նա ասել է, որ տղամարդ կինոռեժիսորների մոտ այլևս մերկ չի նկարահանվի։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Նայթլիի խոսքով՝ կին դերասահուներն իրենց վատ են զգում նման տեսարահանների նկարահանումների ժամանակ։ Դդերասանուհին հայտնել է նաև, որ պատրաստ է նկարահանվել մերկ, եթե ռեժիսորը կին է։