Ռեջեփ Թայիբ Էրդողան
Առևտուր էլ կլինի, խնդիրներն էլ կլուծվեն․ Էրդողանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն օրերս հանդիպում է ունեցել փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ, որոնց թվում են նաև Թուրքիայի հայերը։ Էրդողանը հանդիպման ընթացքում անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այս մասին, ինչպես հայտնում է Ermenihaber-ը, գրում է Türkiyegazetesi լրատվամիջոցը, որտեղ հոդված է հրապարակվել՝ «Հայաստանի վերաբերյալ Էրդողանի ուղերձը. մեր խնդիրները մոտ ժամանակում կլուծվեն» վերնագրով։ Ըստ հոդվածագրի՝ Էրդողանը…
Թուրքիայում գնաճը 10 անգամ ավելի շատ է եղել Եվրոպայում գնաճից
Թուրքիայի Հանրապետությունում մեկ տարվա ընթացքում գնաճը կազմել է 61 տոկոս, ինչը շուրջ 10 անգամ ավելի շատ է Եվրոպայում գրանցված 6,2 տոկոս գնաճից։ Այս մասին գրում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով Թուրքիայի վիճակագրական ծառայությանը։ Այստեղ խոսքը վերաբերվում է 2022 թվականի մարտ ամսին, որը համեմատության մեջ է դրվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։ Ըստ աղբյուրի՝ ոչ պաշտոնական տվյալներով…
Ստամբուլում մեկնարկել են ռուս-ուկրաինական բանակցությունները
Թուրքիայում մեկնարկել են ռուս-ուկրաինական բանակցությունները, որոնց մասնակցում է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։ Այս մասին գրում է Anadolu գործակալությունը։ Նշվում է, որ բանակցություններն անցկացվում են Ստամբուլի «Դոլմաբախչե» պալատում։ Բանակցությունների մեկնարկից առաջ խոսքով է հանդես եկել նաև Էրդողանը։
Զելենսկին զրուցել է Էրդողանի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ։ Զրույցի ընթացքում Զելենսկին շնորհակալություն է հայտնել Էրդողանից՝ Դոնբասի մասով Ռուսաստանի որոշման ֆոնին Ուկրաինային աջակցելու համար։ Այս մասին Ուկրաինայի ղեկավարը գրել է Twitter-ում։ Նա նաև երախտիքի խոսքեր է հղել՝ կապված ՄԱԿ ԱԽ անդամների, ինչպես նաև Ուկրաինայի, Թուրքիայի և Գերմանիայի մասնակցությամբ գագաթնաժողովի անցկացման…
Էրդողանը Պուտինից կճշտի, թե նա ինչ վերաբերմունք ունի Թուրքիայում եռակողմ հանդիպմանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ԱՄԷ-ից վերադառնալուց ինքնաթիռում մի քանի հայտարարություններ է արել՝ կապված Թուրքիայում Զելենսկի-Էրդողան-Պուտին եռակողմ հանդիպման հնարավորության հետ։ Նրա խոսքերը փոխանցում է CNN Turk-ը։ Նշվում է, որ Էրդողանը հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու ցանկության մասին, որի ընթացքում Թուրքիայի նախագահը Ռուսաստանի առաջնորդից փորձելու է ճշտել, թե ինչպես է վերջինս վերաբերվում…
Ի՞նչ է հայտնի Պուտինի ու Էրդողանի ծրագրվող հանդիպման մասին․ ասել է Պեսկովը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպման վերաբերյալ հստակ ժամկետներ չկան դեռևս։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ կողմերը շահագրգռված են, որպեսզի երկու երկրների առաջնորդների հանդիպումը կայանա։ Պեսկով ասաց, որ քննարկվել է նաև փետրվարի վերջին հանդիպում կազմակերպելու տարբերակը։
Էրդողանը ցանկանում է «3+3»-ի նոր հանդիպում տեսնել՝ ԱԳՆ-ների մասնակցությամբ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ցանկանում է «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեսնել, բայց այս անգամ արդեն արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Այս մասին տեղեկանում ենք թուրքական Anadolu գործակալությունից։ Նշվում է, որ այս հանդիպման ընթացքում Էրդողանը նախատեսում է խոսել թուրք-իրանական հարաբերություններից, ինչպես նաև տարածաշրջանային այլ հարցերից։ Հիշեցնենք, որ այս ձևաչափով առաջին հանդիպումն անց է կացվել 2021 թվականի…
Էրդողանը Պուտինին ու Զելենսկիին հրավիրել է Թուրքիա՝ հարթելու տարաձայնությունները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ու Ուկրաինայի Հանրապետության նախագահ Վլադիմիր Զելենսկիի հրավիրել է Թուրքիա՝ բանակցություններով տարաձայնությունները հարթելու։ Այս մասին հայտնել է Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը։ Նա նշել է, որ Էրդողանը բանակցություններ է վարում ինչպես Պուտինի, այնպես էլ Զելենսկիի հետ ու պատրաստ է հանդես գալ ցանկացած դերում՝ երկրների միջև լարվածությունը թուլացնելու…
Թուրքիայի կառավարությունն առաջիկա նիստում քննարկելու է հայ-թուրքական հարաբերությունները
Թուրքիայի կառավարության այս շաբաթ կայանալիք նիստում անդրադարձ է կատարվելու նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այս մասին տեղեկացնում է CNN-ի թուրքական ծառայությունը։ Նշվում է, որ նիստը պետք է կայանար այսօր, սակայն Ռեջեփ Թայիբ Էրդողանի Ալբանիա այցով պայմանավորված այն տեղի կունենա հունվարի 20-ին։ Ըստ աղբյուրի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի քննարկման առանցքում լինելու է Թուրքիայի ու Հայաստանի հատուկ…
Թուրքիան փոխեց իր միջազգային անվանումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի նոր հրամանագրով՝ Թուրքիան միջազգային անվանումը փոխվել է։ Այս մասին գրում է Anadolu գործակալությունը։ Նշվում է, որ հրամանագրի համաձայն՝ այսուհետ երկրից արտահանվող բոլոր ապրանքների վրա կգրվի՝ Made in Türkiye, ինչպես նաև պաշտոնական փաստաթղթերում Turkey, Turkei, Turquie անվանումների փոխարեն կկիրառվի Türkiye անվանումը։ Այսպիսով, Թուրքիայի նոր միջազգային անվանումն է՝ Türkiye-ն։
Զրուցել են Էրդողանն ու Զելենսկին
Միմյանց հետ հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ քննարկվել երկկողմ հետաքրքրության, այդ թվում՝ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև հարցեր, որոնք վերաբերվում են տարածաշրջանին։
Էրդողանի մահվան լուրը տարածողների դեմ իրավական գործընթաց է սկսվել
Երեկ Twitter-ում լուրեր տարածվեցին, որ մահացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ու նաև #Recep Tayyip Erdoğan և #ölmüş հեշթեգների ներքո վիրավորանքներ էին հղում Էրդողանի հասցեին։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ դեպքից հետո Էրդողանի փաստաբանը դիմել է դատախազություն։ Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի ոստիկանությունից էլ հայտնել են, որ 30 անձի դեմ իրակավական գործընթաց է…
Ստամբուլում կհանդիպեն Ալիևն ու Էրդողանը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաջորդ ամիս՝ նոյեմբերին, կայցելի Թուրքիա։ Այս մասին Twitter-ում տեղեկացրել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին։ Նշվում է, որ նախատեսվում է Ալիևի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպումը նոյեմբերի 12-ին՝ Ստամբուլում։ Իսկ մինչ դա՝ հոկտեմբերի 26-ին, Էրդողանը կայցելի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդա շրջան՝ մասնակցելու օդանավակայանի բացմանը։
Էրդողանի հրահանգով՝ Թուրքիայից կարտաքսվեն ԱՄՆ-ի ու ևս 9 երկրների դեսպաններ
Թուրթիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը իրավապաշտպան Օսման Քավալային ազատ արձակելու 10 երկրների դեսպանությունների կոչի համար հանձնարարել է երկրի ԱԳՆ-ին՝ արտաքսել Թուրքիայից տվյալ երկրների դեսպաններին։ Այս մասին Էրդողանը հայտնել է Էսքիշեհիր քաղաքում ունեցած ելույթի ժամանակ։ Այդ երկներն են՝ Կանադան, Ֆրանսիան, Ֆինլանդիան, Դանիան, Գերմանիան, Նիդեռլանդները, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Շվեդիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Էրդողանի կարգադրությամբ՝ այդ դեսպանները…
Էրդողանը մեկ օրով կայցելի Ադրբեջան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հոկտեմբերի 26-ին մեկօրյա աշխատանքային այց կկատարի Ադրբեջան։ Այս մասին հայտնել են Թուրքիայի նախագահի վարչակազմից։ Այցի օրակարգի մասին մանրամասներ չեն տրվում։