Ռեջեփ թայիփ էրդողան
Փարիզը թույլ է տվել պատժամիջոցների կիրառման հնարավորությունը Թուրքիայի դեմ
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոշտ հայտարարությունները Ֆրանսիայի և դրա ղեկավարության դեմ: «Նախագահ Էրդողանն այժմ պարբերաբար հանդես է գալիս բռնության, նույնիսկ ատելության անընդունելի հայտարարություններով»,- ասել է արտգործնախարարը: Նա նշել է, որ դա ուղղված է Ֆրանիսիայի դեմ և այդ հարցում կա լիակատար եվրոպական համերաշխություն և պնդում են,…
Ահաբեկչական խմբերը կարող են լուրջ սպառնալիք դառնալ տարածաշրջանի համար. Ռոհանին՝ Էրդողանին
Արմենպրես-ի հաղորդմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Իրանի նախագահի պաշտոնական կայքը հայտնել է, որ զրույցի ընթացքում Ռոհանին մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքից Իրանի սահմանների մոտ ահաբեկիչների ներկայության կապակցությամբ: «Ահաբեկչական խմբերը կարող են լուրջ սպառնալիք դառնալ տարածաշրջանի համար», – ասել է Իրանի նախագահը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը…
Հունաստանի վարչապետը չի բացառել հանդիպումը Էրդողանի հետ. կա նախապայման
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտնել է, որ չի բացառում հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ երկու երկրների նախնական բանակցությունների ժամանակ, եթե Անկարան դադարեցնի սադրանքները Էգեյան ծովում և Միջերկրական ծովի արևելյան հատվածում: Նա նշել է, որ Գերմանիայի միջնորդությամբ երկու կողմերը պայմանավորվել են վերսկսել բանակցություններն այն պահից, որտեղից դադարեցրել էին 2016-ի մարտին: «Թույլ տվեք պարզաբանել, որ…
Հայաստանը ցանկանում է լայնամասշտաբ հակամարտության գոտի ստեղծել տարածաշրջանում. Էրդողան
Քաթարի թերթին տված հարցազրույցում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Հայաստանը ցանկանում է լայնամասշտաբ հակամարտության գոտի ստեղծել Հարավային Կովկասում։ «Հայաստանը, որն ամեն առիթով ցույց է տալիս ագրեսիա և թշնամանք թուրք ազգի նկատմամբ, տարածաշրջանում խաղաղության, կայունության և հանգստության ամենամեծ խոչընդոտն է: Օտարերկրյա հողեր գրավելու իր վերջին փորձից հետո կրած ծանր պարտությունից հետո տարբեր հնարքների…
Էրդողանը պայմանավորվածություն է ձեռք բերել, որ նոր ահաբեկիչներ բերի Արցախ. Պողոսյան
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրառում է կատարել Facebook-ում, որում հայտնում է. «Հետախուզության տվյալներով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավործավություն է ձեռք բերել Աֆղանստանի Իսլամական կուսակցության առաջնորդ Գուլբեդդին Հիքմեթիյարի հետ Արցախի դեմ պատերազմում ահաբեկչական նոր խմբավորումների ներգրավման մասին: Ըստ աղբյուրի, վարձկան-ահաբեկիչներն առաջիկա օրերին կտեղափոխվեն Ադրբեջան: Եվս մի անհերքելի փաստ, որ թուրքական իշխանություններն ամենաբարձր մակարդակով…
Անընդունելի է, որ Մինսկի խմբի համանախագահները հրադադար են պահանջում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանում ունեցած ելույթում հանդես է եկել հայտարարությամբ: Նա Թուրքիան անընդունելի է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերը Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատելու վերաբերյալ: «Անընդունելի է, որ Մինսկի խմբի համանախագահները պահանջել են հրադադար Լեռային Ղարաբաղում»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ հայտարարելով, թե Մինսկի խմբի համանախագահները նախ պետք է ստիպեն հայկական զորքերը դուրս բերել…
Գործ չունեք թուրք ժողովրդի և Թուրքիայի հետ. Էրդողանը` Մակրոնին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կապված Միջերկրական ծովի արևելքում լարվածության հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ և դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: «Դուք շատ ավելի շատ խնդիրներ կունենաք ինձ հետ: Գործ չունեք թուրք ժողովրդի և Թուրքիայի հետ»,- ասել է Էրդողանը: Հայտնենք, որ ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ Եվրոպան հստակ ու խիստ լինի Էրդողանի…
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի և Կոսովոյի ղեկավարների
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գրասենյակը տեղեկացնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Սերբիայի և Կոսովոյի իր գործընկերներ Ալեքսանդր Վուչիչի և Հաշիմ Թաչիի հետ: Նշվում է, որ կողմերը քննարկել են Թուրքիայի, Սերբիայի և Կոսովոյի միջև երկկողմանի հարաբերությունները ամրապնդելու ուղղված քայլերը: Այս մասին տեղեկանում ենք «Անադոլու» գործակալությունից:`
Թուրքիան կարող է անբարոյական քարտեզները պատռել․ Էրդողան
Associated Press-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը նախազգուշացրել է Հունաստանին բանակցություններ սկսել Միջերկրական ծովի արևելքում վիճելի տարածքների շուրջ՝ հակառակ դեպքում Աթենքին սպառնացել հետևանքներով։ «Նրանք կամ սկսում են հասկանալ քաղաքականության և դիվանագիտության լեզուն, կամ տեղափոխվում են ցավալի փորձերի դաշտ»,- ասել է Էրդողանը՝ Ստամբուլում հիվանդանոցի բացման ժամանակ: Էրդողանը հավելել է, որ Թուրքիան ունի քաղաքական, տնտեսական…
Թուրքիան մտադիր է կասեցնել ԱՄԷ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները
Ermenihaber-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների և Իսրայելի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո Թուրքիան մտադիր է կասեցնել ԱՄԷ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները: Մինչ այս Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ հիշյալ համաձայնագրով ԱՄԷ-ն «անտեսում է պաղեստինցիների կամքը» և այդ երկրի պահվածքը «կեղծավոր» որակել։ Թուրքիայի նախագահի խոսքով` հնարավոր է նաև Աբու Դաբիից հետ…
Թուրքիան թույլ չի տա, որ իր իրավունքները ոտնահարվեն․ Էրդողան
Ermenihaber-ի հաղորդմմաբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնական գրասենյակում նիստի ընթացքում անդրադարձել է Արևելյան Միջերկրական և Էգեյան ծովերում թուրք-հունական հարաբերությունում առաջացած լարվածությանը։ Նախագահը նշել է, որ Հունաստանը և Կիպրոսը սխալ քայլեր են ձեռնարկում։ «Թուրքիան որևէ երկրի ունեցվածքի վրա աչք չունի, սակայն նաև թույլ չի տա, որ իր իրավունքները ոտնահարվեն»,- ընդգծել…
Էրդողանը հետևել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ վերածելու գործընթացին
Ինտերֆաքս լրատվական կայքը հայտնում է, որ կիրակի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այցել է Սուրբ Սոֆիայի տաճար։ Նախագահը հետևել է, թե ինչպես է ընթանում տաճարը մզկիթի վերածելու գործընթացը։ Տաճարի ներսում կատարվել են նախապատրաստական աշխատանքներ։ Հնարավոր է, որ հուլիսի 24-ին կկայանա առաջին մահմեդական աղոթքը, որին մասնակցելու է շուրջ 500 հավատացյալ։ Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին, Թուրքիայի բարձրագույն դատարանը…
Թուրքիան մինչև վերջ կաջակցի Ադրբեջանին․ Էրդողան
Ermenihaber-ի հաղորդմամբ՝ այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրատվամիջոցների հետ զրույցում պատասխանել է հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածության վերաբերյալ հարցին։ «Հայաստանն, իհարկե, զավթիչ է։ Գիտեք, որ Հայաստանի զավթողականությունը տարիների, տասնյակ տարիների պատմություն ունի։ Նախիջևանը (հավանաբար շփոթում է Լեռնային Ղարաբաղի հետ․- խմբ․) բռնազավթված է և Մինսկի եռյակը արդեն 25-30 տարի է՝ այս հարցը թողել է չլուծված, չի կարողացել…
Էրդողանի հայտարարությունները յուղ են լցնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բռնկված հրդեհի վրա. Փայլան
Թուրքիայի մեջլիսի (խորհրդարան) հայ պատգամավոր Կարո Փայլանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ անդրադարձել է Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող բախումների վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու կառավարության անդամների հայտարարություններին։ «Էրդողանի ու նրա նախարարների արտահայտությունները յուղ են լցնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բռնկված հրդեհի վրա։ Հարևան երկրների միջև ծագած լարվածությունը…









