Ermenihaber-ի հաղորդմմաբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնական գրասենյակում նիստի ընթացքում անդրադարձել է Արևելյան Միջերկրական և Էգեյան ծովերում թուրք-հունական հարաբերությունում առաջացած լարվածությանը։
Նախագահը նշել է, որ Հունաստանը և Կիպրոսը սխալ քայլեր են ձեռնարկում։
«Թուրքիան որևէ երկրի ունեցվածքի վրա աչք չունի, սակայն նաև թույլ չի տա, որ իր իրավունքները ոտնահարվեն»,- ընդգծել է Էրդողանը։
Էրդողանը շեշտել է, որ ցանկացած նախաձեռնություն, որը միտված է դուրս թողնել Թուրքիային և Կիպրոսի թուրքերին ,«ձախողման է դատապարտված»։
