Ռոմանոս Պետրոսյան
Թռչկանի ջրվեժի հարակից ամբողջ տարածքի աղտոտման դեպքերը ՇՄՆ ուշադրության կենտրոնում են
Հուլիսի 26-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ օրերս ահազանգ է ստացել, որտեղ կից լուսանկարներով ներկայացված են Թռչկանի ջրվեժի հարակից ամբողջ տարածքի աղտոտման և աղբահանության ոչ ճիշտ կազմակերպման դեպքեր։ «Օրերս ահազանգ եմ ստացել, որտեղ կից լուսանկարներով ներկայացված են Թռչկանի ջրվեժի հարակից ամբողջ տարածքի աղտոտման և աղբահանության ոչ ճիշտ կազմակերպման դեպքեր։…
Ռոմանոս Պետրոսյանը շրջայց է կատարել Բնության թանգարանում
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն այցելել է Հայաստանի բնության պետական թանգարան։ Այս մասին տեղեկանում ենք հենց Պետրոսյանի Facebook-ի էջից։ Նա նշում է, որ շրջել է թանգարանի ցուցասրահներում ու ծանոթացել Հայաստանի տարածքի լանդշաֆտային բազմազանության, բուսական և կենդանական աշխարհի յուրահատուկ ներկայացուցիչների ցուցանմուշներին։ Շրջելուց հետո Պետրոսյանը խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում լսել է առկա խնդիրներն ու…
Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով «Խոսրովի անտառ» պետական արգելոցում է
Հուլիսի 20-ին շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով «Խոսրովի անտառ» պետական արգելոցում է: «Նախարարի պաշտոնակատարն այցի շրջանակում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՊՈԱԿ-ի ղեկավար կազմի, ստորաբաժանումների ղեկավարների և արգելոցի տեղամասերի պետերի հետ։ Նախարարի պաշտոնակատարը շրջել է տարածքում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին ու պահպանման ռեժիմի առանձնահատկություններին, քննարկվել են…
Առաջիկա 8 տարիներին Հայաստանում 18,7 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում կարվի՝ նոր անտառային տարածքներ հիմնելու համար
Հուլիսի 13-ին ՀՀ շրջակա միջավայրի նմախարար Ռոմանոս Պետրոսյանը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ առաջիկա 8 տարիներին Հայաստանում 18,7 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում կարվի՝ նոր անտառային տարածքներ հիմնելու համար «Առաջիկա 8 տարիներին Հայաստանում 18,7 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում կարվի՝ նոր անտառային տարածքներ հիմնելու համար Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է…
Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ՇՄՆ բնապահպանական ծրագրերի գրասենյակի աշխատակազմին
Հուլիսի 9-ին Շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ՇՄՆ բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի աշխատակազմին։ Հաղորդագրությունը ավելի մանրամասն ստորև․ «Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ստորաբաժանումների աշխատանքների ամփոփման շրջանակում այս անգամ նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի աշխատակազմին։ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ…
Նախարարի հրամանով՝ հատուկ պահպանվող տարածքներում և դենդրոպարկերում սահմանվել է վերահսկողության խստագույն ռեժիմ
Զբոսաշրջային սեզոնին ընդառաջ զբոսաշրջիկների և քաղաքացիների այցելությունները հնարավորինս անվտանգ և համակարգված իրականացնելու և տարածքների վրա այցելությունների վնասակար ազդեցությունները նվազեցնելու նպատակով՝ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն հանձնարարել է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում և դենդրոպարկերում սահմանել հսկողության խստագույն ռեժիմ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Facebook-ի պաշտոնական էջից։…
Այցելուների մուտքը ժամանակավոր կարգելվի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածքում
Հունիսի 1-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ 6-ամսյա կտրվածքով կարգելվի այցելուների մուտքը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք, տեղեկացնում են : «Հաշվի առնելով Սևանա լճի մակարդակի բարձրացման, ինչպես նաև համավարակով պայամանավորված Նորաշենի արգելոցի և Նորաշենի արգելավայրի տարածք մարդկանց հոսքը սահմանափակելու արդյունքում հայկական որորի արգելոցի և արգելավայրի ափամերձ ցամաքային տարածքներում ձվադրման,…
Ովքեր չեն կիսում Սևան ազգային պարկը կայացնելու տեսլականը, չեն կարող լինել մեզ հետ
Հունիսի 30-ին Շրջակա միջավայրի նախարարույթյունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ Սևանա լճի հանրային լողափերի սեզոնի բացմանն ընդառաջ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ «Սևան» ազգային պարկի աշխատակազմի մասնակցությամբ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ «ՇՄ նախարարությունը տեղեկացնում է, որ նախքան խորհրդակցության օրակարգային հարցերին անցնելը, նախարարի պաշտոնակատարն իր դժգոհությունն է…
Շնորհակալ եմ Վահան Քերոբյանին որոշմանս ըմբռնումով մոտենալու համար. Ռոմանոս Պետրոսյան
Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շնորհակալ եմ գործընկերոջս՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին, Sevan Startup Summit 2021-ի անցկացումն այս տարի եւ հետագայում «Սեւան» ազգային պարկի «Նորաշենի» արգելոցի անմիջական հարեւանությամբ՝ նույնանուն արգելավայրի տարածքում իր մասշտաբային կոնցեպտով չարտոնելու որոշմանս ըմբռնումով մոտենալու եւ խնդրի առնչությամբ հիմնավորված տեսակետս լիովին կիսելու համար։ Սևան…
Մենք կմիանանք ատելության խոսքի դեմ ցանկացած նախաձեռնության․ Պետրոսյան
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ նախընտրական տրամադրություններին։ Նա նշեց, որ իրենց համար ցանկացած բռնություն ու օրենքից դուրս գործողություն իրենց համար մերժելի են և իրենք բոլորին կոչ են անում զուսպ վերաբերվել և չխաթարել հասարակական կարգը։ Պետրոսյանն ավելացրել է նաև, որ իրենք ատելության խոսքի դեմ ցանկացած նախաձեռնության կմիանան։
Ռոմանոս Պետրոսյանը մասնակցել է Նևյան միջազգային բնապահպանական համաժողովին Պետերբուրգում
Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել է «Երկրի էկոլոգիա՝ կայուն զարգացում» խորագրով Նևյան միջազգային բնապահպանական 9-րդ համաժողովը (Невский международный экологический конгресс)։ Համաժողովը անցկացվում է Ռուսաստանի Դաշնության բնական պաշարների և շրջակա միջավայրի նախարարության կողմից ՝ Դաշնային խորհրդի ենթակայության ներքո, ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի մասնակցությամբ: 2008 թվականից անցկացվող համաժողովը տարիների ընթացքում ձեռք է բերել բարձր հեղինակություն…
Ռոմանոս Պետրոսյանը միջազգային համաժողովին բարձրաձայնել է 44-օրյա պատերազմում իրականացված ռազմական հանցագործությունների մասին
Սանկտ Պետերբուրգում Նևյան միջազգային բնապահպանական 9-րդ համաժողովի բարձր հարթակից Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը բարձրաձայնել է 44-օրյա պատերազմի օրերին Արցախի դեմ իրականացված ռազմական հանցագործությունների մասին։ Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել է «Երկրի էկոլոգիա՝ կայուն զարգացում» խորագրով Նևյան միջազգային բնապահպանական 9-րդ համաժողովը (Невский международный экологический конгресс)։ Համաժողովը անցկացվում է Ռուսաստանի Դաշնության Բնական պաշարների և…
Գեղարքունիքի մարզում տնկվել է 10 հազար ծառ, հիմնականում՝ բարդի և սոճի
Գեղարքունիքի մարզպետարանից հայտնում են, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանի և պաշտոնական այլ անձանց ուղեկցությամբ Գեղարքունիքի մարզում մասնակցեց շաբաթօրյակի և մեծ ծառատունկի աշխատանքներին: Ռոմանոս Պետրոսյանը շաբաթօրյակին մասնակցեց Սևան քաղաքի հանրային լողափի տարածքում՝ միանալով «Սևան Ազգային պարկ» -ի աշխատակիցներին, որոնց ուժերով իրականացվում էին լողափի սանիտարական մաքրման աշխատանքներ: Սևանում նախարարը խոսեց…
Սևանի ափին 10 000 ծառ կտնկվի․ Ռոմանոս Պետրոսյան
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Facebook-ի իր էջում գրել է, որ Սևանի ափին այսօր 10 000 ծառ են տնկելու: «Սեւանն անզուգական է, ինչպես միշտ. Մաքուր եւ խնամված պահենք շրջակա միջավայրի՝ մեր «գոհարը»։ Սեւանի ափին այսօր 10.000 ծառ կտնկենք եւ հանրային երկու լողափերի մաքրության աշխատանքներ կիրականացվեն»։
Այսօրվա եղածը չի բավարարում իրական բնապահպանությամբ մտահոգ շրջանակների պահանջներին․ նախարար
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը պետք է դառնա լիովին նոր կառույց՝ նոր ու հզոր կարողություններով օժտված, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ «Բազմիցս եմ նշել, որ մեր երկրում Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման՝ ՇՄԱԳ փորձագիտական ինստիտուտը վերանայելու, ինստիտուցիոնալ առումով վերաձևավորելու և փորձագիտական գործընթացը հիմնովին փոխելու անհրաժեշտություն կա։ Սա…















