Ռոման Աբրամովիչ
Ռոման Աբրամովիչը վաճառեց Չելսին
Ռուս բիզնեսմեն Ռոման Աբրամովիչը «Չելսին» վաճառեց ամերիկա-շվեյցարական կոնսորցիումին։ Այս մասին հայտնել է անգլիական ակումբի պաշտոնական կայքը՝ նշելով, որ գործարքը կազմել է 2.5 մլրդ ֆունտ։ Նշվում է, որ նոր սեփականատերերը պարտավորվել են 1,75 մլրդ ֆունտ ներդնել ակումբի զարգացման համար, իսկ եկամուտը կփոխանցվի Մեծ Բրիտանիայում սառեցված բանկային հաշվեհամարին, որից հետո ամբողջովին կուղղվի բարեգործության․
Ռոման Աբրամովիչը թունավորման ախտանշաններ է ունեցել․ նա մի քանի ժամով կորցրել է տեսողությունը․ աղբյուր
Միլիարդատեր ու հայտնի գործարար Ռոման Աբրամովիչը թունավորման ախտանշաններ է ունեցել։ Այս մասին հայտնել է WSJ-ն, որի տվյալը հաստատել է լրագրող Շոն Ուոլքերը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Ռոմանը մի քանի ժամով կորցրել է տեսողությունը և բուժվել Թուրքիայում», – ասել է աղբյուրը Ուոլքերին, իսկ վերջինս այս մասին գրել է Twitter-ում։ Լրագրողը գրել է նաև, որ այս ամիս…
Աբրամովիչը որոշել է ներել Չելսիի խոշոր պարտքը
Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը կների ակումբի մեծ վարկային պարտքը ու այն չի պահանջի դրա նոր գնորդից։ Այս մասին նա հավաստիացրել է «Չելսիի» մամուլի ծառայությանը։ Նա նշել է, որ ակումբը երբեք իր համար բիզնես կամ եկամտի աղբյուր չի եղել, այլ ուղղակի դրա նկատմամբ ունեցած կիրք։ Հիշեցնենք, որ երեկ ռուս միլիարդատերը պաշտոնապես հայտարարեց՝ «Չելսին» վաճառելու մտադրության…
Աբրամովիչը մոտ է Չելսին վաճառելուն․ արդեն կա գնորդի թեկնածու
Անգլիական «Չելսիի» ներկայիս սեփականատեր Ռոման Աբրամովիչը մտադիր է վաճառել ակումբը ու արդեն այս շաբաթվա ընթացքում կստանա մի քանի առաջարկ։ Այս մասին գրում է The Telegraph-ը։ Նշվում է, որ վաճառելու մոտիվացիան կապված է վտանգի հետ, որ կարող են նրա նկատմամբ պատժամիջոցներ կիրառվել և այդ դեպքում նա ոչ միայն ակումբին չկարողանա տնօրինել, այլ նաև չկարողանա վաճառել այն։…
Չելսիի սեփականատերը փորձում է օգնել Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև խաղաղության հաստատմանը
Ռուս-իսրայելական միլիարդատեր, անգլիական «Չելսի» ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը փորձում է օգնել, որպեսզի Ռուսաստանն ու Ուկրաինան հասնեն խաղաղության։ Այս մասին գրում է Sky News-ը՝ Աբրամովիչի մամուլի քարտուղարին հղումով։ Նշվում է, որ օգնության խնդրանքով Աբրամովիչին է դիմել ուկրաինական կողմը։ Կան խոսակցություններ, որ Աբրամովիչն այս պահին Մինսկում բանակցություններ է վարում։
Պաշտոնական․ Աբրամովիչը թողեց Չելսիի ղեկավարումը
Անգլիական «Չելսիի» ռուս սեփականտեր Ռոման Աբրամովիչը ակումբի ղեկավարումը հանձնել է ակումբի բարեգործական ֆոնդին։ Այս մասին հայտնում է «Չելսիի» մամուլի ծառայությունը։ Նրա խոսքով՝ իր գործողությունները 20 տարիների ընթացքում ուղղված են եղել այն բանին, որ ակումբը գրանցի ամենամեծ նվաճումները ու ինքը շարունակում է հավատարիմ մնալ այդ արժեքներին։ Նա նշում է, որ այդ պատճառով էլ ակումբի ղեկավարումը հանձնում…
Չելսիի մարզիչը երեկ է ծանոթացել ակումբի սեփականատիրոջ հետ
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը երեկ գիշերն է ծանոթացել անգլիական ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ։ Այս մասին նա ասել է UEFA-ի հետ զրույցում։ Աբրամովիչը «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից հետո մտել է խաղադաշտ, որտեղ էլ հանդիպել է Տուխելին։ Մարզիչը նշել է, որ երբ նորից հանդիպի Աբրամովիչին, հավաստիացնելու է նրան, որ ինքը հաղթանակների ծարավ է մնում։…
Ստեղծված իրավիճակում լավագույնը մարզչին փոխելն է. Աբրամովիչը մեկնաբանել է Լեմպարդի հեռացումը
«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը մեկնաբանել է Ֆրենկ Լեմպարդի՝ գլխավոր մարզչի պաշտոնից հեռացումը: Նա նշել է, որ ակումբի համար շատ դժվար որոշում էր : «Քան որ ես անձամբ հիանալի հարաբերություններ ունեմ Ֆրենկի հետ և մեծ հարգանքով եմ վերաբերվում նրան: Նա շատ պարկեշտ մարդ է ՝ անհավանական վերաբերմունքով: Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակում մենք հավատում ենք, որ լավագույնը կլինի…
Աբրամովիչը պարբերաբար ցուցադրել է Չելսիին իր հավատարմությունը. Ֆրենկ Լեմպարդ
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը կիսվել է ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի վերաբերյալ իր կարծիքով: «Վերջերս ես չեմ խոսել նրա հետ: Ես շատ եմ խոսում Մարինա Գրանովսկայայի և Պետր Չեխի հետ: Մենք շատ համախմբված ենք: Հաղորդակցությունը կարևոր գործոն է: Ինչ-որ չափով ես Աբրամովիչին լավ եմ ճանաչում: Ես հասկանում եմ, թե նա ինչ է ուզում ակումբի…
Աբրամովիչը անվճար հյուրանոց է տրամադրել բժիշկներին
«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը «Ստեմֆորդ Բրիջ» մարզդաշտի տարածքում գործող «Միլենիում» հյուրանոցը 2 ամսով անվճար տրամադրել է Լոնդոնի բժիշկներին։ Այդտեղ կգիշերեն ու կկարողանան հանգստանալ NHS հիվանդանոցի բժիշկները։ Այս մասին հաղորդում է «Չելսիի» մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ կորոնավիրուսի տարածման հետևանքով բժիշկներն աշխատում են անկանոն ժամանակացույցով ու այս քայլը թույլ կտա նրանց տուն գնալու ու տնից գալու…
Աբրամովիչը մերժել է Չելսիի հետ կապված խոշոր գործարքի առաջարկը
Ամերիկացի գործարար Թոդ Բոելին առաջարկ է արել ձեռք բերել «Չելսին»: Այս մասին հաղորդում է Financial Times-ը Ինչպես փոխանցում է աղբյուրը, Բոելին 3 միլիարդ ֆունտ ստեռլինգ է առաջարկելել անցյալ ամիս, սակայ այն չի բավարարել «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչին։ Վերջինիս կարծիքով՝ դա բավարար չէ ակումբը վաճառելու համար: Հիշեցնենք, որ Աբրամովիչը «Չելսին» ձեռք է բերել 2003-ին 140 միլիոն…
Չելսին կհեռացնի Սարիին անկախ ամեն ինչից
Մաուրիցիո Սարին կհեռացվի «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից մրցաշրջանի ավարտից հետո: «Չելսիի» նախագահ Ռոման Աբրամովիչը կհեռացնի 60-ամյա մասնագետին, եթե նույնիսկ թիմը նվաճի Եվրոպա լիգայի գավաթը: Այս մասին հայտնում է Football Italia-ն: Աբրամովիչը նման քայլի կարող է գնալ հանուն թիմի երկրպագուներին: Երկրպագուները բազմիցս իրենց դժգոհությունն են հայտնել Սարիի խաղաոճից ու գրանցած արդյունքներից:
Աբրամովիչը չի վաճառի Չելսին
«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը մտադիր չէ վաճառել լոնդոնյան ակումբը: Աբրամովիչը չի շփվել պոտենցիալ գնորդների հետ ու այս պահին չի դիտարկում լոնդոնցիների հետ բաժանվելու տարբերակը: Այս մասին հայտնում է Sky Sports-ը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդը` Ջիմ Ռետկլիֆը, ցանկանում է գնել «Չելսին»: Հիշեցնենք, որ Աբրամովիչն ավելի վաղ խնդիրներ ուներ բրիտանական վիզայի հետ:













