Պատգամավորը ԲԴԽ նախագահին ակնարկեց, որ նրա հայտարարությունը քաղաքական բնույթի է եղել

,
Միացեք մեզ՝
maxresdefault

Այսօր ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը ԱԺ-ում պատասխանեց պատգամավորների հարցերին։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը Վարդազարյանին հարցրեց, թե ինչպես է նրա հայտնի հայտարարությունը՝ նոյեմբերի 15-ին արված, համընկել Արթուր Վանեցյանի խափանման միջոցի հարցի քննարկման հետ, եթե այն քաղաքական բնույթ չի կրել։

Հարցին ի պատասխան ԲԴԽ նախագահն ասաց, որ իր մոտ տպավորություն է, թե նա եկել է, որ 3 տարվա ընթացքում կուտակված խնդիրների վերաբերյալ պատգամավորներն իրեն հարցեր տան։ Վարդազարյանը նշեց, որ օրակարգում ոչ թե իր հայտարարությունն է, այլ 2 դատավորների ընտրության հարցը։

Խոսքի վերջում պաշտոնյան նշեց նաև, որ այդ հայտարարությունը կապված չէ որևէ անձի ու որևէ հարցի քննարկման հետ և այդ տեքստը մեկ օր չէ, որ մշակվել է։

Ամենաթարմ