սեբաստիան կուրց

  • Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Սեբաստիան Կուրցին

    Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Սեբաստիան Կուրցին

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցին Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի կապակցությամբ: «Ձերդ Գերազանցություն, Խոր ցավով տեղեկացա Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության մասին, որն անմեղ զոհերի և վիրավորների պատճառ հանդիսացավ։ Մենք խստորեն դատապարտում ենք այդ զարհուրելի ոճրագործությունը և մեր համերաշխությունն ու անվերապահ աջակցությունն ենք հայտնում Ավստրիայի կառավարությանն ու ժողովրդին: Հայ ժողովուրդը,…

  • Ահաբեկչություն Վիեննայում․ կա 2 զոհ, 14 վիրավոր

    Ահաբեկչություն Վիեննայում․ կա 2 զոհ, 14 վիրավոր

    Գիշերը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի 6 տարբեր վայրերում կրակոցներ են արձակվել մի խումբ մարդկանց կողմից, ինչի հետևանքով 2 անձ զոհվել է, իսկ 14-ը վիրավորվել։ Այս մասին հայտնում է TASS-ը։ Նշվում է, որ հարձակումներից մեկը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական մասում գտնվող սինագոգում։ Ըստ աղբյուրի՝ վնասազերծվել է հարձակվողներից մեկը, իսկ մյուս կասկածյալների որոնման աշխատանքները շարունակվում են։ Նշվում…

  • Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի կանցլերի հետ

    Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի կանցլերի հետ

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ: Վարչապետ Փաշինյանը զրուցակցին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների և այդ համատեքստում տեղի ունեցող զարգացումների մասին: Կողմերը մտքեր են փոխանակել ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառման շուրջ:

  • Թուրքիան փախստականների վշտերը դարձրել է ԵՄ-ի դեմ գործիք․ Ավստրիայի կանցլեր

    Թուրքիան փախստականների վշտերը դարձրել է ԵՄ-ի դեմ գործիք․ Ավստրիայի կանցլեր

    Եվրոպական երկրները չպետք է ենթարկվեն Թուրքիայի կողմից փախստականների հարցով ճնշումներին։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է։ «Մենք ականատես ենք լինում Հունաստանի վրա Թուրքիայի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից կազմակերպված հարձակմանը։ Սա պետության կողմից կազմակերպված և նպատակաուղղված հարձակում է։ Եվրոպան չպետք է ենթարկվի այդ ճնշմանը»,-ասել է նա։ Նա նշել է,…

  • Սեբաստիան Կուրցը վերադառնում է․ հայտնի է օրը

    Սեբաստիան Կուրցը վերադառնում է․ հայտնի է օրը

    Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր վան դեր Բելլենը հոկտեմբերի 7-ին Ավստրիայի ժողովրդական կուսակցության (ԱԺԿ) առաջնորդ Սեբաստիան Կուրցին կհանձնարարի հանրապետության նոր կառավարություն կազմել Ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատի) վաղաժամկետ ընտրությունների արդյունքներով: Այդ մասին հայտնել է Ավստրիայի նախագահի վարչակազմը: «Նախագահ Ալեքսանդեր վան դեր Բելլենը երկուշաբաթի օրը՝ հոկտեմբերի 7-ին, կընդունի ԱԺԿ-ի նախագահ Սեբաստիան Կուրցին: Այդ զրույցից հետո նախագահը Սեբաստիան Կուրցին…

  • Ավստրիայի ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի են

    Ավստրիայի ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի են

    Ավստրիայում ամփոփվել են Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները: Ժողովրդական պահպանողական կուսակցությունը` Սեբաստիան Կուրցի գլխավորությամբ, հաղթող է ճանաչվել 37,5 տոկոս ձայնով: Այս մասին հաղորդում է երկրի ՆԳՆ-ն: Ընտրությունները տեղի էին ունեցել կիրակի: Վերջնական արդյունքների հրապարակումը հետաձգվել էր մինչև հինգշաբթի՝ պայմանավորված ժամանակացույցից առաջ տրված մեծ թվով ձայներ հաշվելու անհրաժեշտության պատճառով: Նշվում է, որ…

  • Կուրցը վերադարձի հնարավորություն ունի․ նրա կուսակցությունը վստահ հաղթանակ է տարել

    Կուրցը վերադարձի հնարավորություն ունի․ նրա կուսակցությունը վստահ հաղթանակ է տարել

    Ավստրիայի ժողովրդական կուսակցությունը (ԱԺԿ) վստահ հաղթանակ է տարել Ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատի)՝ սեպտեմբերի 29-ին կայացած վաղաժամկետ ընտրություններում: Հաջողությունը պահպանողականներին բերեց խմբակցության մեծամասնություն խորհրդարանում, ինչը դրա նախագահ Սեբաստիան Կուրցին հնարավորություն կտա ստանալ կառավարություն կազմելու և Ավստրիայի կանցլերի պաշտոնին վերադառնալու մանդատ: Ըստ երկրի ներքին գործերի նախարարության տվյալների՝ ԱԺԿ-ն հավաքել է քվեների 38,4 տոկոսը (73 պատգամավորական մանդատ),…

  • Ավստրալիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են

    Ավստրալիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են

    Այսօր Ավստրալիայում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Ֆավորիտը երկրի նախկին կանցլեր, Ավստրիական ժողովրդական կուսակցության առաջնորդ Սեբաստիան Կուրցն է: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Նշվում է, որ Կուրցի լիարժեք հաղթանակի համար անհրաժեշտ կլինի գտնել կոալիցիոն գործընկեր: Հարցումների տվյալներով՝ Կուրցն առաջին տեղում է, որին հաջորդում են սոցիալ դեմոկրատներն ու «կանաչների» կուսակցությունը: Ընտրություններն անցկացվում են Ավստրիական ազատության կուսակցության…

  • Սեբաստիան Կուրցը այսօր կազատվի պաշտոնից

    Սեբաստիան Կուրցը այսօր կազատվի պաշտոնից

    Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը հայտարարել է, որ այսօր պաշտոնից կազատի կանցլեր Սեբաստիան Կուրցին և կարձակի նրա կառավարությունը: Ավստրիայի նախագահը նաև հայտնել է, որ կանցլերի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի փոխկանցլեր և ֆինանսների նախարար Հարտվիգ Լյոգերին: Վան դեր Բելենը նշել է, որ կառավարության հրաժարականից հետո մինչև նոր կանցլերի նշանակումը ինքը կլիազորի Կուրցի կառավարության անդամներին ժամանակավորոպես շարունակել…

  • Ավստրիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել կանցլեր Կուրցի կառավարությանը

    Ավստրիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել կանցլեր Կուրցի կառավարությանը

    Ավստրիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել կանցլեր Սեբաստիան Կուրցին և երկրի կառավարությանը: Գործադիր իշխանության հրաժարականի օգտին են քվեարկել ընդդիմադիր և ծայրահեղ աջ կուսակցությունները: Այժմ Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը պետք է կանցլերին և նախագահներին ազատի պաշտոնից և նախարարների կաբինետի նոր ղեկավար նշանակի: Ավստրիայում ճգնաժամ էր առաջացել քաղաքական սկանդալից հետո: Գերմանական պարբերականները տեսանյութ էին հրապարակել, որտեղ…

  • Ավստրիայի կանցլերը կոչ է արել խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել

    Ավստրիայի կանցլերը կոչ է արել խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել

    Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը կոչ է արել ցրել իր կոալիցիան երկրի փոխկանցլեր Հայնց Քրիստիան Շտրախեի սկանդալային հրաժարականից հետո, որին մեղադրում են ռուսաստանցի հարուստ կնոջ հետ հանցավոր համաձայնության մեջ: Հիշեցնենք, որ Հայնց Քրիստիան Շտրախեն ենթադրաբար ռուսաստանցի հարուստ կնոջը պետական պատվերներում մասնաբաժին է խոստացել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ֆինանսական օգնության փոխարեն: «Բավական է, դա բավական է»,- ասել…

  • Եվրախորհրդարանը պետք է դադարի «թափառող կրկես» լինել. Ավստրիայի կանցլեր

    Եվրախորհրդարանը պետք է դադարի «թափառող կրկես» լինել. Ավստրիայի կանցլեր

    Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը կարծում է, որ Եվրախորհրդարանը պետք է դադարի «թափառող կրկես» լինել և նիստերը կազմակերպի միայն Բրյուսելում: Նա Եվրախորհրդարանն այդպես է անվանել Բրյուսելից Ստրասբուրգ մշտապես տեղափոխվելու պատճառով։ Ավելի վաղ Կուրցը հայտարարել է, որ ԵՄ-ին բարեփոխումներ են անհրաժեշտ ֆինանսական, միգրացիոն և կլիմայի ոլորտում ճգնաժամերի պատճառով։ ԵՄ-ի բարեփոխումների շրջանակում քաղաքական գործիչն առաջարկել է նաև կրճատել…

  • ՌԴ և Եգիպտոսի նախագահներին «բռնացրել են» Ավստրիայի կանցլերի ասածի վրա ծիծաղելիս

    ՌԴ և Եգիպտոսի նախագահներին «բռնացրել են» Ավստրիայի կանցլերի ասածի վրա ծիծաղելիս

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի և Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ մինչև «Մեկ գոտի, մեկ ճանպարհ» ֆորումի մեկնարկը, գրում է Gazeta.ru-ն: Նշվում է, որ Պուտինին կլոր սեղանի շուրջ նստեցրել են Ավստրալիայի կանցլերի և Եգիպտոսի նախագահի կողքին: Լրագրողների ուշադրությունից չի վրիպել, որ Կուրցը ժպտալով ինչ-որ բան է պատմում ՌԴ և…

  • Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ավստրիայի կանցլերի հետ

    Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ավստրիայի կանցլերի հետ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում հանդիպում է ունեցել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ: Առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը և Սեբաստիան Կուրցը կարևորել են հայ-ավստրիական հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով, այդ թվում` քաղաքական և տնտեսական: Զրուցակիցներն անհրաժեշտ եմ համարել, որպեսզի երկու երկրների կառավարությունները շարունակեն…