Հայաստանի առաջնության չեմպիոն «Ալաշկերտն» իր վերջին նախախաղային մարզումն է անցկացրել Գլազգոյի «Այբրոքս» մարզադաշտում։
Այս մասին տեղեկանում ենք ակումբի Facebook-ի էջից։
Հիշեցնենք, որ Եվրոպա Լիգայի որակավորման փուլի փլեյ-օֆի շրջանակներում հայկական ակումբը մրցելու է Գլագոյի «Ռենջերսի» հետ, որը մարզում է լեգենդար Սթիվեն Ջերարդը։
Սա դիմակայության առաջին հանդիպումն է ու այն սկսվելու է Երևանի ժամանակով 23:00-ին։
Դիմակայությունում հաղթելու դեպքում «Ալաշկերտը» հանդես կգա ԵԼ-ի խմբային փուլում, իսկ պարտվելու դեպքում՝ Կոնֆերենցիաների Լիգայի խմբայինում։
