սողանք
Կոնգոյի հանքավայրում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ:
Կլակամասի շրջանի ջրհեղեղները․ սողանքներ, ճանապարհների փակումներ և համայնքային վերականգնում
Կլակամասի շրջանում դեկտեմբերյան ջրհեղեղներից հետո շարունակվում են վերականգնման աշխատանքները․ սողանքները փակել են հիմնական ճանապարհները և համայնքներն աշխատում են մաքրել ու վերակառուցել, մինչդեռ բնակիչները մտահոգված են հողօգտագործման խնդիրներով։
Վենեսուելայում սողանքների զոհ է դարձել առնվազն 25 մարդ
Վենեսուելայի հյուսիսի Լաս Տեխերիաս քաղաքում սողանքների զոհ է դարձել առնվազն 25 մարդ։ Մոտ մեկ տասնյակ մարդ համարվում է անհետ կորած։ Կարիբյան «Ջուլիա» փոթորկի պատճառով օրեր առաջ սկսված հորդառատ անձրևների պատճառով մի քանի գետ դուրս է եկել ափերից։ Սողանքների բերած ցեխը լցվել է փողոցները և փակել տների մուտքը: Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված է ավելի քան հազար մարդ։…
Բրազիլիայում սողանքներից զոհերի թիվը հասել է 127-ի
Բրազիլիայի Պեռնամբուկու նահանգում հեղեղումների հետևանքով առաջացած սողանքներից զոհերի թիվը հասել է 127-ի: Այդ մասին հայտնել է քաղաքացիական պաշտպանության գերատեսչությունը: Ավելի վաղ հաղորդվել էր 120 զոհվածի մասին և մեկ անհետ կորածի:
Հեղեղումների ու սողանքներ Հնդկաստանում․ կան տասնյակ զոհեր
Հնդկաստանում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել, որի հետևանքով երկրի որոշ ափամերձ հատվածներ ու այդտեղի տասնյակ բնակիչներ խիստ տուժել են։ Կերալա նահանգի մի քանի շրջաններում մարդիկ ամբողջությամբ զրկվել են արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունից։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Նշվում է, որ հեղեղումների ու սողանքների հետևանքով 25 մարդ է մահացել, կան տուժածներ անհետ կորածներ։ Ըստ կանխատեսումների՝…
Առնվազն 13 զոհ ու 30 անհետ կորած․ Հնդկաստանում սողանքի աղետի պատճառ է դարձել
Հնդկաստանին պատուհասած հորդառատ անձրևները, բացի ջրհեղեղները, նաև մի շարք սողանքների պատճառ են դարձել։ Այս մասին տեղեկանում ենք NDTV պարբերականից։ Նշվում է, որ երկրի Կիննաուր շրջանում գրանցված սողանքի հետևանքով արդեն կա 13 զոգ, ևս 30-ը համարվում են անհետ կորած, իսկ 10 հոգի էլ հոսպիտալացվել։ Բանն այն է, որ սողանքի տակ է մնացել մեկ ավտոբուս, մեկ բեռնատար…
Սողանք Նորվեգիայում․ անհետ կորած է 20 մարդ
Նորվեգիայում սողանք է տեղի ունեցել։ Al Arabiya-ի հաղորդմամբ՝ դեպքը եղել է Օսլոյից 25 կիլոմետր հեռավորությամբ։ Ըստ աղբյուրի՝ սողանքն ավերել է բազմաթիվ տներ, տուժել են մի շարք բնակավայրեր։ Նշվում է, որ սողանքի հետևանքով անհետ կորած են համարվում 20 անձ։ 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Նշվում է նաև, որ տարվհանվել են շուրջ 700 քաղաքացիներ։
Քարաթափումներն ավելացել են, սողանքները՝ ակտիվացել․ ԱԻՆ
7 օրվա ընթացքում գրանցվել է փլուզման 11, քարաթափման 6, սողանքի 1 դեպք, հայտնում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ փրկարարները սահմանազատել են տարածքները, հեռացրել են քարերը։ Կառույցից հայտնում են նաև, որ ակտիվացել են սողանքային գոտիները․ ՀՀ-ում 2 հեկտարից ավելի ընդհանուր մակերեսով շուրջ 2504 սողանք կա: Աղբյուրը նշում է, որ ԱԻՆ-ն իր գործառույթների համաձայն՝…
Սողանք Արտավան գյուղում
Ապրիլի 24-ին, ժամը 16:00-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի փողոցներից մեկում սողանքի հետևանքով ճանապարհի որոշ հատված անանցանելի է. վնասվել է ջրագիծը, տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Դեպքի վայր մեկնած ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը պարզել է, որ Արտավան գյուղի «Աղքյենդ» կոչվող թաղամասի 17-րդ փողոցի ճամփեզրյա հատվածում տեղի է ունեցել սողանք (10…
Վանաձորում երկու օր ջուր չի լինի․ փակվել է դեպի Ալավերդի տանող ճանապարհը
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում. նախնական տեղեկություններով՝ պայթել է Վանաձոր քաղաքը սնուցող Նովոսելցովո-Վանաձոր ջրատարը, որի արդյունքում ջրի մեծ շիթը ողողել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհը: Ըստ մամուլի տեղեկությունների վթարի պատճառը եղել է սողանքը, երբ քարեր են թափվել ջրագծի խողովակի վրա: Այս առնչությամբ «Վեոլիա ջուր» ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշել է, որ «Նովոսելցովո-Վանաձոր»…
Ճապոնիային 2 նոր թայֆուն է մոտենում
Երկու նոր թայֆուն է մոտենում Ճապոնիայի ափերին, որտեղ դեռ չեն ավարտվել նախորդ թայֆունի՝ «Հագիբիսի» հորդ անձրևներից առաջացած հեղեղումների և սողանքների հետևանքների վերացման աշխատանքները: Այս մասին հաղորդում է Life-ը՝ հղում անելով Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական վարչությանը։ Ինչպես սպասվում է, այս սեզոնում քսաներորդ թայֆունը՝ «Նեոգուրին», կհարվածի հարավարևմտյան ափին և Տոկիոյին հոկտեմբերի 22-ի առավոտյան։ Քամու արագությունը կհասնի 45 մետր…
Փրկարարները Կապանում տեղի ունեցած փլուզման փլատակներից դուրս են բերել դի
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի ունեցած փլուզումը եղել է Երկաթուղայինների փողոցի 5-րդ նրբանցքում: Պարզվել է, որ ներսում կան քաղաքացիներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Համայնքապետարանի կողմից տրամադրվել է հատուկ տեխնիկա: ԱԻՆ-ից տեղեկացրել են նաև, որ փրկարարները փլատակների տակից դուրս են բերել Էլա…
Կապանում փլուզման հետևանքով տարեց ամուսիններ են մնացել հողով ծածկված տան մեջ. Ֆելիքս Ցոլակյան
Այսօր կառավարության նիստի ժամանակ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը անդրադարձավ Կապանում տեղի ունեցած սողանքին, որի հետևանքով երկհարկանի շենք էր փլուզվել: Կապան քաղաքում սողանքի հետևանքով փլուզվել է երկհարկանի բնակելի շինություն Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ այն ծածկել է խրճիթանման տներից մեկը, որի մեջ մնացել են տարեց ամուսիններ, և առայժմ պարզ չէ՝ նրանք ո՞ղջ են, թե՞ ոչ։ Ցոլակյանը զեկուցեց,…
Մյանմայի սողանքը տասնյակ մարդկանց մահվան պատճառ է դարձել
Մյանմայի հարավարևելյան Մոն նահանգում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Սողանքի պատճառը հորդառատ անձրևներն են: Նահանգում մի շարք դպրոցներ ժամանակավորապես դադարեցրել են դասերը: Մյանմայում վերջին երկու օրերի ընթացքում հեղեղումների պատճառով շուրջ 12 հազար մարդ ստիպված է եղել լքել տները: Այս պահին տարհանման կենտրոններում գտնվում է 38 հազար մարդ:
Արևմտյան Վրաստանում 60 ընտանիք կտրված է արտաքին աշխարհից
Վրաստանի Իմերեթի շրջանի Բոլուե գյուղի ավտոճանապարհին հորդառատ անձրևների հետևանքով սողանք է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդել է Զեստաֆոնիի քաղաքապետարանը: Ըստ այդմ, սողանքի հետևանքով գյուղի 60 ընտանիք կտրվել է արտաքին աշխարհից՝ հայտնվելով բնական շրջափակման մեջ: Աղետի գոտում մոբիլիզացված է ծանր տեխնիկա, ճանապարհի մաքրման ինտենսիվ աշխատանքներ են ընթանում: Այս պահին մաքրվել է ճանապարհի միայն մի հատվածը: Ծանր…















