ստորագրահավաք
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ եթե իրենք հասանելիություն ստանան հասարակության մեծ մասին, ապա կարող են 500,000-ից ավել ստորագրություն հավաքել տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ։ Մարությանը նշեց, որ մարդիկ չեն աջակցում թանկացմանը և հույս ունի, որ իշխանությունները հաշվի կառնեն ժողովրդի կարծիքը։ Նա հավելեց, որ ստորագրահավաքի նպատակն է արտահայտել հասարակության բողոքը և իշխանություններին հիշեցնել իրենց պարտավորությունները։
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց ստորագրահավաք՝ ընդդեմ հունվարի 1-ից նախատեսված տրանսպորտի թանկացման: Նա նշել է, որ քաղաքային իշխանությունները չեն կարողանում ապահովել էլեկտրոնային վճարման համակարգի անցումը՝ քաղաքում անհարմարություններ ստեղծելով: Մարությանը շեշտել է, որ խմբերը կշրջեն քաղաքով՝ աջակցելու ստորագրահավաքին և պայքարելու տրանսպորտի թանկացման դեմ:
Կոլետիվ հանրագրին միանալու համար անհրաժեշտ է հուլիաի 17-ին և 18-ին, ժամը 7-ին լինել ք. Երևան, Անգլիայի այգում, որտեղ տեղի կունենա կոլեկտիվ հանրագրին միանալու ստորագրահավաքը։ Միջոցառման ֆեյսբուքյան հղումը՝ այստեղ։ Կոլեկտիվ հանրագրի բովանդակությանը կարող եք ծանոթանալ ստորև. ԿՈԼԵԿՏԻՎ ՀԱՆՐԱԳԻՐ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի և դրան հարակից տարածքում ժամանցային վայրերի կառուցումը…
Change.org կայքում ստորագրահավաք է սկսվել, որով ՀՀ իշխանություններին ուղղվում է 3 պահանջ՝ դիմել ՄԱԿ անվտանգության խորհրդին, դուրս գալ ՀԱՊԿ-ից ու կնքել ռազմական փոխօգնության պայմանագրեր այն երկրների հետ, որոնք պատրաստ են օժանդակել Հայաստանին։ Ստորագրահավաքի հայտարարությունում ասվում է․ «Ապրելով ՀՀ տարածքային ամբողջականության խախտման ամբողջ ցավը, Կիսելով մեր հերոս զինվորների վիրավորումներն ու կորուստների վիշտը, Անսալով խաղաղ բնակչության կյանքի, առողջության,…
«Հայաստան» դաշինքի կողմից քաղաքացիներին ընտրակաշառք բաժանալու մի շարք դեպքերի բացահայտումից հետո Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած քաղաքական ուժը ամեն կերպ փորձում է հասարակության աչքին թոզ փչել և ներկայանալ որպես քաղաքական հալածյալ։ Սյունիքում ողջ հնարավորությունները գեներացրած և մի խումբ համայնքապետերի վրա հույսը դրած՝ Ռոբերտ Քոչարյանը ընտրությունների արդյունքների տեսքով անակնկալի չէր սպասում։ Դաշինքի ցուցակում Սյունիքի համայնքապետերի ներգրավումը, պարզ է,…
Ֆրանսիական Le Point հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի կողմից ռազմագերիների ազատ արձակման գործընթացը ձգձգելու, մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, այդ թվում՝ Ֆրանսիայի միջնորդությամբ խնդրին լուծում տալուն: Կազմակերպվել է ստորագրահավք, որին արդեն մասնակցել է100-ից ավելի մարդ, այդ թվում՝ պատգամավոր Կլեմենտին Օտանը, հայազգի դերասաններ Սերժ Ավետիքյանը, Սիմոն Աբգարյանը, սենատորներ…
Արվեստի և գիտության հայ ու օտարերկրացի նշանավոր գործիչները Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի պաշտոնից հեռացնելու առցանց ստորագրավահաք են սկսել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը: Ստորագրահավաքը տեղադրված է Change.org կայքում, որին կցված է նաև բաց նամակ` ուղղված ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին: «Մենք կարծում…
Բարգավաճ Հայաստան Կուսակցությունը Facebook-ի էջում հայտարարություն է տարածել։ Հայտարարության մեջ նշվում է, որ այսօր ՀՀ Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցությունն ընդունեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, ինչն ակնհայտորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 169-րդ Հոդվածին։ «Հարգելի՜ հայրենակիցներ, այսօր ՀՀ Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցությունն ընդունեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, ինչն ակնհայտորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 169-րդ Հոդվածին,…
Մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել, որին կից գրառում էր կատարել։ «Մայիսի 25-ին այսպես վերջին զանգ են նշել Երևանի 114 դպրոցի շրջանավարտները։ Հ.Գ. Պարող կինը, պարզվում է, դպրոցի տնօրենն է»,- գրել էր վարչապետը։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/626462851285780 Ի պաշտպանություն 114 ավագ դպրոցի՝ տնօրենի աշակերտները ներկայացնում են իրենց պարզաբանումն ու կոչ են անում միանալ…
Ճապոնիայում առցանց ստորագրահավաք է սկսվել։ Կոչ է արվում կորոնավիրուսի համաճարակի ժամանակ «Տոկիո 2020-ի» օլիմպիական գյուղը դարձնել անօթևանների ապաստան: Հայտարարության հրապարակման առաջին օրերին, արդեն ավելի քան 52 հազար բնակիչ է ստորագրել : Նպատակն է այս դժվարին ժամանակահատվածում օգնել անօթևան մարդկանց: Շատերը կորցրել են իրենց եկամուտները կամ գործազուրկ են դարձել։ Եթե կարանտինը շարունակվի, մեծ թվով մարդիկ կարող…
Որոտան-Արփա ջրատար թունելի լիարժեք շահագործման համար, ստորագրահավաք են իրականացրել հանրային ոլորտի մի շարք կազմակերպություններ՝ ընկերություններ,քաղաքական և հասարակական կազմակերպություններ։ Քանի որ այս ջրատարը ռազմական գերկարևոր նշանակություն ունի Սևանա լճի էկոհամակարգի պահպանման և ջրի մակարդակի բարձրացման համար։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիան։ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան…
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաքի նախաձեռնությունն ընդլայնել է աշխարհագրությունը: Նախօրեից «Կամք» հասարակական նախաձեռնությունը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաք է իրականացնում Շիրակի մարզկենտրոն Գյումրիում: Որոշ տեղեկություններով, այստեղ անհամեմատ ակտիվ մասնակցություն է գրանցվել, նախաձեռնողները մտադիր են այցելել գրեթե բոլոր մարզեր: Ստորագրահավաքից հետո կդիմեն ՍԴ՝ ՀՀ Սահմանադրությանը հակասող Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրությունն անվավեր ճանաչելու պահանջով»:…
Ուլի Հյոնեսը որոշել է հեռանալ «Բավարիայի» նախագահի պաշտոնից: Մյունխենյան ակումբում 2019 թվականի նոյեմբերին նախագահի ընտրություններ են լինելու, ու այդ ընտրություններում Հյոնեսը պատրաստվում է պաշտպանել՝ Հերբերտ Հայների թեկնածությունն, ով նախկինում Adidas ընկերության գլխավոր տնօրենն էր: «Բավարիայի» երկրպագուները փորձում են մտափոխել Հյոնեսին և դրա համար սկսել են ստորագրահավաք։ Այս մասին հաղորդում է Bild-ը:
Մամուլում տեղ գտած հրապարակումները այն մասին, թե Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի հրաժարականի դեպքում ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը չի առաջադրվի Արցախի նախագահի պաշտոնում, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Բաբայանի գրասենյակը։ «Բակո Սահակյանի հրաժարականը և Սամվել Բաբայանի առաջադրումը որևէ կերպ չեն կարող առնչվել միմյանց հետ, ոչ մի տեսանկյունից։ Դեռ…
Ստորագրահավաքի ավարտի կապակցությամբ Սամվել Բաբայանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նա նշել է. «Սիրելի հայրենակիցներ, ավարտվեց նախաձեռնող խմբի կողմից Արցախի Սահմանադրության 48-րդ հոդվածում քաղաքացիական նախաձեռնությամբ հանրաքվեի միջոցով փոփոխություն կատարելուն ուղղված ստորագրահավաքը: Ձևաթերթիկների տվյալները մշակելուց և հաշվարկից հետո, ստորագրությունների ողջ փաթեթը կներկայացվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուսումնասիրությանը: Տեղերից ստացված ձևաթերթիկների ստորագրությունների քանակը 25.157: Ձևաթերթիկները մշակելուց հետո…