վահագն հովակիմյան
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահե Ղալումյանի և Վահագն Հովակիմյանի հեղինակած ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: 102-րդ հոդվածի 6-րդ մասը նախատեսում է ֆորսմաժորային իրավիճակ, երբ խոշորացված համայնքներում ինչ-ինչ պատճառներով համայնքի ղեկավար չի…
Այսօր՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ իշխող խմբակցության անդամներն անդրադարձան նաև նախագահի պաշտոնում թեկնածուներ ունենալու մասին հարցին։ Պատգամավոր Գևորգ Պապոյանը նշեց, որ այս պահին Հայաստանը փաստացի նախագահ ունի․ Արմեն Սարգսյանը կարող է 5-6 օրվա ընթացքում հետ վերցնել դիմումը ու նման իրավիճակում ժամանակավրեպ է նոր թեկնածուի հարցը քննարկելը։ ՔՊ-ական Վահագն Հովակիմյանն էլ ասաց, որ քանի նախագահը հնարավորություն ունի…
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում Ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխությունների նախագիծն է։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ հարցի հրատապությունը կապված է այն բանի հետ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրեր անց սկսել է հանձնաժողովի անդամների լիցենզավորման ու գործընթացը և շատ կարևոր է, որ փոփոխությունները տեղի ունենան մինչև այդ գործընթացի մեկնարկելը։ Պատգամավորը առաջարկեց՝ ԸՕ…
Մարտի 4-ին չկայացած Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությունը ԱԺ-ում կայացավ այսօր։ Ընտրության արդյունքները ամփոփեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի ղեկավար Վահագն Հովակիմյանը։ Դատավորի թեկնածուները երկուսն էին՝ Արսեն Մկրտչյանն ու Արմեն Հայկյանցը։ Ընտրության արդյունքներով՝ Հայկյանցը ստացավ քվեարկության մասնակցած 102 պատգամավորներից 11-ի ձայնը։ 4 քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր, իսկ 87 պատգամավոր ընտրեց Մկրտչյանին։ Այսպիսով՝ Արսեն Մկրտչյանը ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր։
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Վահագն Հովակիմյանը իր Facebook-ում գրել է․ «ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԳՇ ՊԵՏ ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԻՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՑ ԵՎ ԱՅՍ ՓԱՍՏՆ ԱՆԲԵԿԱՆԵԼԻ Է, ԻՐԱՎԱԿԱՆ ՈՐԵՎԷ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՎ ԱՅՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՓՈԽՎԵԼ Հանրապետության նախագահին ներկայացված հրամանագրերի նախագծերի վերաբերյալ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. « կարող է համապատասխան…
«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց: Հայտնենք, որ նախագիծը ներկայացրել են պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հայկ Գևորգյանի և Վահագն Հովակիմյանը: Նշենք, որ նախագծի զեկուցող Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ առաջարկում են ընդհանրապես առողջական հիմքով ժամանակավորապես անաշխատունակության վիճակում գտնվող պատգամավորնեին գրավոր քվեարեկելու իրավունք տալ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Այսօր շրջանառության մեջ են դրվել «ՀՀ ՍԴ մասին սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթը ու 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը…
Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանն ու ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանը հանդիպել են Իտալիայի բարձրագույն դատական խորհրդի փոխնախագահ Դավիթ Էրմինի գլխավորած պատվիրակության հետ: Վլադիմիր Վարդանյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, նշել է, որ թեև Հայաստանն ունի դարերի պատմություն, սակայն հայկական պետականությունը նոր է, նոր ենք նաև անցել…
Այսօր Ազգային ժողովու տեղի ունեցավ Կենտրոնական բանկի խորհրդի նախագահի գաղտնի և փակ քվեարկություն։ Այս պաշտոնի համար ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից առաջադրվել էր ԿԲ նախագահի գլխավոր խորհրդական Հասմիկ Ղահրամանյանի թեկնածությունը: 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցեցին 106-ը, որոնցից 103-ը կողմ էին քվեարկել, 3-ը՝ դեմ: Քվեարկության արդյունքներով Հասմիկ Ղահրամանյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ:
ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Գայանե Աբրահամյանը, անդամներ Վահագն Հովակիմյանը, Վիկտոր Ենգիբարյանը և Կորյուն Մկրտչյանը մայիսի 6-ին հանդիպել են Չեխիայի խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլան Շտեխի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավարը խոսել է երկու երկրների պատմական նմանությունների մասին, կարևորել բարեկամական խմբերի համագործակցության հետագա խորացումը՝ որպես խորհրդարանական դիվանագիտության հարթակ: Անդրադառնալով Հայաստանում…
Այսօր Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում կառավարության 2018 թվականի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին հետաքրքրվեց, թե կատարվե՞լ է կառավարության ծրագրի դրույթներից մեկը, այն է՝ արդյո՞ք Հայաստանի քաղաքացին երջանիկ է: «Երջանիկ քաղաքացու մասին ունեմ ես իմ պատկերացումները. երջանիկ քաղաքացին արժանապատիվ աշխատանքով, ընտանիքիդ, ընկերներիդ կողքին…
Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական 6 և նախագահական 5 ընտրություններ, և 3 հանրաքվե, բայց այդ բոլոր ընտրություններից հետո ընդդիմությունը բողոքի ալիք է բարձացրել, հանրության մեծամասնությունը վստահություն չի ունեցել ընտրությունների արդյունքների նկատմամբ: Այս մասին այսօր խորհրդարանում ասել է «Իմ քայլ» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը: «Ամեն անգամ այդ բողոքի ալիքը զսպելու համար, այսպես ասենք, մեղադրյալի աթոռին նստեցնում…
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը խորհրդարանում «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանից հետաքրքրվեց՝ պարտադիր զինծառայությունից խուսափած քանի՞ հետախուզվող կա, այս օրենքի փոփոխության շահառուները քանի՞սն են: Հովակիմյանին նաև հետաքրքրում էր, թե մեկ տարում ի՞նչ աճ է տեղի ունեցել, ապա…
Ազգային ժողովի պետա-իրավական հարցերով մշտական հանձնաժողովն այսօր անցկացրեց անդրանիկ նիստը և հաստատեց իր կազմը։ Այն ունի 15 անդամ՝ «Իմ քայլը» խմբացկությունից Վարդանյան Վլադիմիր (հանձնաժողովի նախագահ,), Սերգեյ Ատոմյան, Նազելի Բաղդասարյան, Նիկոլայ Բաղդասարյան, Սիսակ Գաբրիելյան, Սուրեն Գրիգորյան, Արթուր Դավթյան, Աննա Կարապետյան, Վահագն Հովակիմյան, Արուսյակ Ջուլհակյան, «Բարգավաճ Հայաստանից»՝ Նորա Առուստամյան, Քաջիկ Գևորգյան, Գևորգ Պետրոսյան, և «Լուսավոր Հայաստանից»՝ Էդմոն…