Վաշինգտոն
Գուայդոյի ներկայացուցիչը Վաշինգտոնում հանդիպել է Ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ
Վենեսուելայում իրեն նախագահ հայտարարած Խուան Գուայդոյի հանձնարարությամբ ԱՄՆ-ում դեսպանի գործառույթներն իրականացնող Կառլոս Վեկիոն փետվարի 13-ին Վաշինգտոնում հանդիպում է անցկացրել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ: Այդ մասին ասված է մամուլի համար Վեկիոյի արած հայտարարության մեջ: Վեկիոն Փելոսիից այն բանի հավասիացումներ է ստացել, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության վրա գործադրվող ճնշումը կուժեղացվի: «Չորեքշաբթի…
ԱՄՆ-ը և Լեհաստանը հանդես են եկել «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը և Վարշավան «Հյուսիսային հոսք-2» գազամուղին դեմ են. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին նա ասել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Յացեկ Չապուտովիչի հետ հանդիպումից հետո: Պոմպեոյի խոսքով` գազամուղը կուժեղացնի Ռուսաստանի ազդեցությունը Եվրոպայի վրա: Չապուտովիչն, իր հերթին, նշել է, որ «Հյուսիսային հոսք-2»-ը վնասակար է Եվրոպայի համար:
Գորբաչովը կոչով դիմել է ԱՄՆ-ին
Վաշինգտոնի` Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրից դուրս գալու որոշումը պայմանավորված է աշխարհին իր կամքը թելադրելու և ռազմական առավելություն ձեռք բերելու ցանկությամբ: Այդ մասին ասվում է Ведомости-ում հրապարակված ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի հոդվածում: Գորբաչովը դիմում է ամերիկացիներին և կոնգրեսի անդամներին` խորհուրդ տալով երկխոսություն սկսել Մոսկվայի հետ, ինչին Ռուսաստանը, նրա խոսքով, պատրաստ կլինի:…
ԱՄՆ-ը կոչ է անում Թուրքիային` ՌԴ-ից չգնել ՀՀՊ համակարգեր
ԱՄՆ-ը կոչ է անում Թուրքիային` Ռուսաստանից չգնել հակահրթիռային պաշտպանության համակարգեր, դա մտահոգում է Վաշինգտոնին: Այդ մասին հեռախոսային ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչիսոնը. հայտնում է РИА Новости-ն: «Մեզ շատ է անհանգստացնում դաշնակից երկրում հակահրթիռային պաշտպանության ցանկացած տեսակի զենքի առկայությունը: Մենք կոչ ենք անում Թուրքիային` չշարունակել գնել դրանք»,- ասել է…
Գուայդոյի ներկայացուցիչը խոստացել է Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստանի տարածքներ ճանաչել
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի ներկայացուցիչը՝ Կառլոս Ալֆրեդո Վեկոն, որին Վաշինգտոնում ԱՄՆ-ում Վենեսուելայի գործերի ժամանակավոր հավատարմատար են ճանաչել, հայտարարել է իշխանափոխության դեպքում Վրաստանի հետ հարաբերությունները վերականգնելու, ինչպես նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ Թբիլիսիի իրավասությունը ճանաչելու իր երկրի պատրաստակամության մասին։ Այս մասին հաղորդում է Վրաստանի ԱԳՆ-ն։ «Ոչ մի կասկած չկա, որ ամբողջ երկրի տարածքում վերահսկողություն…
ԱՄՆ-ում հարգել են բոլոր զոհված աստղագնացների հիշատակը
Միացյալ Նահանգներում անցկացվել են Զոհված աստղագնացների հիշատակի օրվան նվիրված միջոցառումներ: ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերական տարածության ուսումնասիրության ազգային վարչության (NASA) ղեկավար Ջիմ Բրայդենսթայնը ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի հետ միասին Վաշինգտոնի արվարձանի Առլինգթոնի ազգային գերեզմանատանը ծաղկեպսակներ են դրել Challenger և Columbia տիեզերանավերի անձնակազմերի հիշատակին կանգնեցված հուշահամալիրին։ «Այսօր մենք հիշում ենք «Ապոլոն-1»-ի, Challenger-ի և Columbia-ի անձնակազմերին, ինչպես նաև…
Մադուրոյի հետ երկխոսության ժամանակը վաղուց անցել է․ Վաշինգտոնի պատասխանը
Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում անցկացվել է Վենեսուելայի հարցով կոնտակտային խմբի առաջին նիստը, որը կազմակերպել էին Ուրուգվայն ու Մեքսիկան։ Նիստի ավարտից անմիջապես հետո ԱՄՆ-ը դեմ է հանդես եկել կոնտակտային խմբին։ Վենեսուելայում տիրող իրաիճակի հարցերով Վաշինգտոնի հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը պահանջել է, որպեսզի երկրները գործ ունենան միայն ընդդիմադիր Խուան Գուաիդոյի հետ՝ որպես ժամանակավոր նախագահի։ «Մադուրոյի հետ երկխոսության ժամանակը…
Կոսովոյի առաջնորդը պատրաստ է զիջել տարածքների մի մասը հանուն Բելգրադի հետ համաձայնության
Կոսովոյի ղեկավար Հաշիմ Թաչին պատրաստ է զիջել ինքնահռչակ կազմավորման տարածքի մի մասը հանուն Բելգրադի հետ վերջնական համաձայնության: Այս մասին նա հայտարարել է Վաշինգտոն կատարած իր այցի ընթացքում, փոխանցում է Կոսովոյի «Gazeta express» թերթը: «Եթե սահմանի փոքր շտկումը վերջնական համաձայնության գինն է, դա պետք է ընդունելի լինի»,- հայտարարել է Թաչին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ…
Վաշինգտոնի կողմից ծայրահեղականներին ցուցաբերվող աջակցությունը քայքայում է տարածաշրջանը. Իրանի ԱԳ նախարար
Վաշինգտոնի կողմից բռնապետներին ու ծայրահեղականներին ցուցաբերվող աջակցությունը քայքայում է Մերձավոր Արևելքի տարածաշրջանը: Այդ մասին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը գրել է Twitter-ի իր էջում: Նա այդ կերպ է մեկնաբանել «Երկրի դրության մասին» ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ամենամյա ուղերձը, որը հանդես է եկել Թեհրանի վրա գործադրվող ճնշումը շարունակելու օգտին: «ԱՄՆ-ի թշնամանքը բերել է բռնապետներին,…
Վաշինգտոնում պայթյուն է որոտացել (Տեսանյութ)
Ականատեսները հայտնել են Վաշինգտոնի մետրոյի կայարանում տեղի ունեցած պայթյունի մասին: Համապատասխան գրառումներ հայտնվել են Twitter-ում: Նրանց խոսքով՝ պայթյունները տեղի են ունեցել Ռոսսլին կայարանում: Որոշ տվյալների համաձայն՝ այն տեղի է ունեցել տրանսֆորմատորի պատճառով: Ներկայում փողոցը շրջափակված է: MetrorailInfo-ից տեղեկացրել են, որ գնացքների շարժման համար վտանգ չկա: That explosion in #Rosslyn was huge. Shook the entire Townhall…
Զարմացած ենք Թրամփի հայտարարություններից. Իրաքի նախագահը քննադատել է ամերիկացի գործընկերոջը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դեռ թույլտվություն չի հայցել ամերիկացի զինվորականների՝ Իրաքում մնալու վերաբերյալ, և պաշտոնական Բաղդադը Վաշինգտոնից բացատրություններ է ակնկալում Թրամփի հայտարարությունների վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը, փոխանցում են միջազգային լրատվամիջոցները: Խոսքը ամերիկյան առաջնորդի այն խոսքերի մասին է, ըստ որոնց՝ ԱՄՆ զինված ուժերի զինվորականները Իրաքում են մնալու՝ Իրանն «աչքի տակ»…
Վաշինգտոնի հաջորդ թիրախը. WSJ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին պաշտոնանկ անելու փորձը ԱՄՆ-ի ռազմավարության մի մասն է, որը նպատակ ունի ուժեղացնել ազդեցությունը Լատինական Ամերիկայի վրա: Ծրագիրը մշակվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից, գրում է «The Wall Street Journal» թերթը վկայակոչելով իր աղբյուրները: Հրատարակության զրուցակիցները նշում են, որ ԱՄՆ-ի հաջորդ թիրախը՝ Կուբան է: Ամերիկյան թերթում նշվում է նաև, որ…
ԱՄՆ-ում տղամարդը փորձել է հարձակվել Չինաստանի պատվիրակության ավտոշարասյան վրա
Վաշինգտոնում Սպիտակ տան մոտակայքում անհայտ տղամարդը փորձել է հարձակվել Չինաստանից ժամանած պատվիրակության ավտոշարասյան վրա, հայտնում է NBC-ն: Նշվում է, որ տղամարդը բերման էր ենթարկվել ոստիկանական շղթան ճեղքելու, սպայի վրա հարձակում կատարելու և երթևեկությունը խաթարելու համար: Միջադեպի հետևանքով տուժել է Գաղտնի ծառայության աշխատակից: Նա լուրջ վնասվածք է ստացել, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայտնի է,…
Չինաստանի պատվիրակությունն ԱՄՆ-ում է
Չինաստանի բարձրաստիճան պատվիրակությունը՝ ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեի գլխավորությամբ, ժամանել Է Վաշինգտոն առեւտրական կոնսուլտացիաներ անցկացնելու համար, պատվիրակության կազմում Է նաեւ ԿԲ-ի ղեկավարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են չինական ԶԼՄ-ները: Ավելի վաղ հայտարարվել Էր, որ առեւտրի շուրջ ԱՄՆ-ի եւ ԶԺՀ-ի բանակցություններն անցկացվելու են հունվարի 30-31-ին Վաշինգտոնում: Չինական պատվիրակության կազմում, բացի Չինաստանի Ժողովրդական բանկի…














