Վաշինգտոն
Մադուրոյի կողմնակիցները գրավել են Վաշինգտոնում Վենեսուելայի դեսպանատունը
Ամերիկյան ոստիկանությունը չի կարողացել ստիպել Վենեսուելայի օրինական իշխանություններին պաշտպանող ակտիվիստներին, որ նրանք լքեն Վաշինգտոնում այդ երկրի դեսպանատունը: Ոստիկանները դիրքեր են գրավել համալիրի դարպասի մոտ, որը փակված է շղթաներով ու կողպեքներով: Ոստիկանների մի մասը մտել է դիվանագիտական ներկայացուցչության շենք և բանակցություններ վարել ակտիվիստների, մասնավորապես, Մարա Վերհեյդեն-Հիլլիարդի՝ Քաղաքացիական արդարադատության համար գործընկերության փաստաբանի հետ: Հինգ րոպե տևած բանավեճից…
Չինաստանը և Ռուսաստանը ԱՄՆ-ի ռազմատիեզերական օբյեկտները զավթելու տեխնոլոգիաներ են մշակում
Մեկ տարի առաջ Միացյալ տիեզերական գործողությունների (ԱՄՆ, Կալիֆորնիա) կենտրոնի փորձագետները օբյեկտների տարօրինակ տեղաշարժ են նկատել, որոնք Ռուսաստանն ուղեծիր է ուղարկել։ Դիտորդները սկզբում դա տիզերական աղբ են համարել։ Հաղորդում է Wall Street Jounral պարբերականը։ Մի քանի շաբաթ անց Չինաստանը ևս տիեզերք է ուղարկել նմանատիպ օբյեկտներ, և այդ փաստն ամերիկացի մասնագետներին ստիպել է ահազանգել։ Հնչեցվել է գաղափար…
Իրանն ԱՄՆ-ին կոչ է արել լքել Մերձավոր Արևելքը
ԱՄՆ-ն պետք է անհապաղ լքի Մերձավոր Արևելքը: Այս մասին հայտարարել է Իրանի ՌԾՈՒ հրամանատար, կոնտր-ծովակալ Հոսեյն Խանզադին: Խանզադին նշել է, որ Պարսից ծոց ավիակիր ուղարկելու մասին լուրերով ԱՄՆ-ը փորձում է մեծացնել պատերազմի հավանականությունը: Նա նաև հավելել է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ներկայությունը «մոտեցել է ավարտին»:
Միացյալ Նահանգները ավելացրել է իր ռազմական կարողությունները Պարսից ծոցում
Միացյալ Նահանգները դեսանտային ռազմանավ և «Պատրիոտ» հրթիռային մարտկոց է տեղակայել Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցում: Այս քայլով նա ցանկացել է ուժեղացնել իր ռազմական կարողությունները տվյալ հատվածներում, քանի որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության աճ է նկատվել: Պենտագոնը տեղեկացրել էր, որ «Արլինգտոն» կոչվող ռազմանավը կմիանա այդ մասում տեղակայված ուժերին: Այդ ռազմանավով ծովային հետևակայիններ, դեսանտային զրահամեքենաներ և…
ԱՄՆ-ը Չինաստանին մեղադրել է մուսուլմաններին «համակենտրոնացման ճամբարներում» պահելու մեջ
ԱՄՆ-ը մեղադրել է Չինաստանին ավելի քան մեկ միլիոն մուսուլմանների «համակենտրոնացման ճամբարներում» պահելու մեջ, գրում է The Guardian-ը։ Ինչպես նշում է պարբերականը, դա Վաշինգտոնի ամենակտրուկ հայտարարություններից մեկն է, որը դատապարտում է Պեկինին ազգային փոքրամասնությունների հանդեպ վերաբերմունքի պատճառով։ «Չինացիները անվտանգության ուժերն օգտագործում են չինացի մուսուլմաններին համակենտրոնացման ճամբարներում զանգվածաբար պահելու համար»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ասիական քաղաքականության…
ԱՄՆ-ում վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով 4 մարդ է զոհվել
Ամերիկայի Վաշինգտոն նահանգում վերամբարձ կռունկ է ընկել, որի հետևանքով զոհվել է 4 մարդ: Այս մասին հաղորդվում է քաղաքի հրշեջ ծառայության թվիթերյան էջում։ «Դեպքը տեղի է ունեցել Ֆայրվյու պողոտայում, վերամբարձ կռունկն ընկել է երթևեկելի մասի վրա»,-ասվում է հաղորդագրությունում։ Երեք տուժածների հոսպիտալացրել են:Իսկ ճանապարհի վրա 6 մեքենա է ջախջախվել։ Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել, տեղի ունեցածի հանգամանքները…
ԱՄՆ իշխանություններն արգելել են Չեչնիայի կառավարության ղեկավարի մուտքը երկիր
Ամերիկյան իշխանություններն արգելել են Չեչնիայի կառավարության ղեկավար Մուսլիմ Խուչիևի մուտքը երկիր։ Ինչպես ասվում է Պետդեպի ապրիլի 25-ի հայտարարության մեջ, պատժամիջոցները տարածվում են նաև Խուչիևի կնոջ՝ Սապիյատ Շաբազովայի վրա։ Որպես արվածի պատճառ, ամերիկյան իշխանությունները նշել են «մարդու իրավունքների կոպիտ խախտումները»։ Սրա հետ կապված՝ Վաշինգտոնը Մոսկվային կոչ է արել պատասխանատվության ենթարկել Խուչիևի և այլ պաշտոնատար անձանց, որոնք…
Տղամարդը փորձել է ինքնահրկիզվել Սպիտակ տան առջև
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում անհայտ տղամարդը Սպիտակ տան առջև ինքնահրկիզվել է, հայտնում է ԱՄՆ գաղտնի ծառայության թվիթերյան էջը: Նշվում է, որ տղամարդն այրել է իր բաճկոնը, երբ եղել է Սպիտակ տան առջևի դարպասի հյուսիսային հատվածի մոտ: Միջադեպին արձագանքել են Գաղտնի ծառայության աշխատակիցները, որոնք տուժածին առաջին օգնություն են ցուցաբերել: Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց։ Նրա կյանքին վտանգ չի…
Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարության բարեփոխումներին
Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանի կառավարության կողմից առաջարկված բարեփոխումներին: Այդ մասին «Ամերիկայի ձայն»-ի հարցին ի պատասխան` հայտարարել է Հիմնադրամի՝ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Ջիհադ Ազուրը: Նրա խոսքով` Հայաստանի կառավարության կողմից հիմնադրամին առաջարկվելու է հնգամյա ռազմավարական համագործակցության ծրագիր, որը հիմնված է լինելու երկու հիմնասյուների վրա. Հարկային բարեփախումների ծրագիր, որը հարկերը…
Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի նախագահի հետ
Հայկական պատվիրակությունն ապրիլի 12-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի (OPIC) գործադիր նախագահ Դեյվիդ Բոհիգյանի հետ: Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեծապես կարևորել է համագործակցությունը ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի հետ և ներկայացրել այն հիմնական ուղղությունները, որտեղ հնարավոր է զարգացնել համագործակցությունը: Մհեր Գրիգորյանը պարոն Բոհիգյանին ներկայացրել…
ՀՀ ԿԲ նախագահը կմասնակցի ԱՄՀ և ՀԲ գարնանային նստաշրջանին
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Վաշինգտոն, որտեղ մասնակցելու է Արժույթի Միջազգային Հիմնադրամի և Համաշխարհային Բանկի կառավարիչների խորհուրդների 2019 թ. գարնանային նստաշրջանին: ԿԲ նախագահը մասնակցելու է ԱՄՀ/ՀԲ գարնանային նստաշրջանի պլենար նիստին, ինչպես նաև հոլանդաբելգիական ենթախմբի կառավարիչների նիստին: Նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ՝ մասնավորապես ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Թաո Ժանգի, ԱՄՀ Մերձավոր Արևելքի…
Իրանն ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը ճանաչել է ահաբեկչական խմբավորում
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդն ահաբեկչական խմբավորում է ճանաչել ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը(CENTCOM)՝ մեղադրելով ԱՄՆ-ին ահաբեկչությանն աջակցելու մեջ։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը(IRIB)։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Վաշինգտոնը «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն» օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն էր ճանաչել: ԱՄՆ-ն Իրանին մեղադրում է Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում և Լիբանանում իրավիճակի ապակայունացման մեջ:
ԱՄՆ-ն ահաբեկչության գլխավոր տարածողն Է աշխարհում․ Ռոհանի
«ԱՄՆ-ը առաջատար դեր է խաղում աշխարհում ահաբեկչության տարածման մեջ: Ամերիկան սխալ գործեց՝ ԻՀՊԶ-ն ճանաչելով ահաբեկչական կազմակերպություն: Իրանական ժողովրդի մեջ զորակազմի հեղինակությունը միայն կմեծանա»,-ասել է նախագահը: Ռոհանին հավելել է, որ ԻՀՊԶ-ն «միշտ էլ ահաբեկիչների դեմ պայքարով է զբաղվել Մերձավոր Արևելքում, Իրաքում, Սիրիայում», մինչ «Իրանի թշնամիները զինում էին ահաբեկիչներին, նրանց պարարտանյութ մատակարարում արյունահեղություն սարքելու համար»: Իրանի նախագահը…
Իրանը նախազգուշացնում է ԱՄՆ-ին
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ԱՄՆ-ին նախազգուշացրել է` որոնք են կլինեն բացասական հետևանքները, եթե Վաշինգտոնը Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը (Իրանի զինված ուժերի բաղկացուցիչ մասը) ներառի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: «Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի կողմնակիցները, որոնք վաղուց հանդես են գալիս ԻՀՊԶ-ն օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու օգտին, լիովին գիտակցում են նման որոշման հետևանքները տարածաշրջանում ԱՄՆ-ի ուժերի…














