վարակակիրներ
Այսօր՝ հունիսի 6-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ անկախ ամեն ինչից, իրենք պետք է արձանագրեն, որ հասել են կրիտիկական վիճակի և արդեն իսկ քայլում են դժոխքի միջով: «Սրա լուծումը գոնե միջնաժամկետ կարող է լինել մի բան, որ իսկապես տոտալ հակահամաճարակային շարժում սկսվի ՀՀ-ում, մեզնից յուրաքանչյուրն առաջնորդվի այն կանխավարկածով,…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ բացօթյա տարածքում անցկացված խորհրդակցության ժամանակ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նշել է, որ մենք նոր համակարգ ենք փորձելու կայացնել, որը շատ մեծ ուշադրություն է դարձնելու ինքնամեկուսացման կանոնների պահպանմանը: «Մեր տեղորոշման գործիքները, ինչպես նաև նոր միավորներ, որոնք սկսելու են այցելել ինքնամեկուսացվածներին, պետք է ապահովեն, որ ինքնամեկուսացման ռեժիմը…
Թուրքիայիայում ապրիլի 23-ից ուժի մեջ է մտել տանից դուրս գալու չորսօրյա արգելք։ Արգելքը կկիրառվի 31 քաղաքների ու նահանգների բնակիչների համար։ Բացի այդ սահմանափակումները կխստացվեն Ստամբուլում և Անկարայում։ Սահմանափակումները խստացվել են ապրիլի 24-ին սկսվող մուսուլմանների համար սրբազան Ռամադան միջոցառման նախօրեին։ Մասնավորապես՝ արգելված է մեծ խմբերով հավաքվելը: Դրանից բացի, հատուկ թմբակահարներին, որոնք անցնում են փողոցներով և հավատացյալներին…
Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսային հիվանդության հետ կապված իրավիճակը բարելավվում է «դանդաղ, բայց հաստատուն»։ Վարչապետ Ֆիլիպը նշել է, որ տնտեսական ճգնաժամը, որն առաջացել է կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով, միայն սկսվում է, և այն կարող է «ավելի կոշտանալ»։ Բացի այդ կառավարության ղեկավարը նախազգուշացրել է, որ առողջապահության ոլորտում ճգնաժամը դեռևս չի ավարտվել։ Վարչապետի խոսքով՝…
Հարավային Կորեայի իշխանությունները որոշել են չեղարկել որոշ սահմանափակումներ, որոնք մտցվել էին կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում։ Սակայն երկրի վարչապետ Չոն Սե Գյուն հայտարարել է, որ սոցիալական հեռավորության որոշ միջոցառումներ կարող են պահպանվել առնվազն մինչև մայիսի 5-ը։ «Ինչ վերաբերում է կարանտինին, այժմ ամենաանվտանգն ինտենսիվ սոցիալական հեռավորություն պահպանելն է, սակայն իրականում դա այնքան էլ հեշտ չէ։ Պետք…
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախի Հանրապետությունում ապրիլի 19-ի դրությամբ կա կորոնավիրուսով վարակված 7 քաղաքացի, առողջացել է 2 մարդ: Մեկուսացման մեջ է գտնվում 25 մարդ, թեսթավորվել է ընդհանուր առմամբ 141 մարդ: https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/129707405336715
Իրանում ՀՀ դեսպանությունը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Դեսպանությունը ներկայացրել է Իրանում կորոնավիրուսի՝ ապրիլի 19-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ: «Իրանում կորոնավիրուսի ապրիլի 19-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ. Վարակակիրների թիվն ավելացել է 1.343-ով Ընդհանուր՝ 82.211 Մահացածների թիվն ավելացել է 87-ով Ընդհանուր՝ 5.118 Ծանր վիճակում է գտնվում 3.456 անձ Ապաքինվածների թիվն ավելացել է 1.036-ով Ընդհանուր՝…
Արցախ/Տեղեկատվական շտաբը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Շտաբը հայտնում է, որ օրվա ընթացքում փորձանմուշ է վերցվել 11 քաղաքացուց՝ ուղարկվել ՀՀ հետազոտության։ «Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ օրվա ընթացքում փորձանմուշ է վերցվել 11 քաղաքացուց՝ ուղարկվել ՀՀ հետազոտության արդյունքները հայտնի կլինեն վաղվա ընթացքում, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք: Հարկ ենք համարում նշել, որ այս պահի դրությամբ, հանրապետությունում…
Worldometers պորտալից տեղեկանում ենք, որ աշխարհում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքերի թիվը անցել է 2 միլիոնը: Կորոնավիրուսով վարակվածներից 484, 729 հազարը բուժվել է, իսկ 126,758-ը մահացել է: Առաջատար շարունակում է մնալ ԱՄՆ-ն: Այստեղ գրանցվել է վարակվածների և մահացածների ամենաբարձր ցուցանիշը: Այժմ երկրում հաստատված դեպքերի թիվը 614,246 է, իսկ հիվանդության պատճառով մահացել է 26,064 մարդ: ԱՄՆ-ին հաջորդում…
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել․ «Հարգելի համաքաղաքացիներ,Վանաձորում ևս ունենք արդեն հաստատված վարակակիրներ(նախկինում մեկուսացված անձանցից):Ստիպված ենք ևս մեկ անգամ հորդորել ու պահանջել ձեզանից ՝ խստագույնս պահպանել արտակարգ դրությամբ պայմանավորված բոլոր սահմանափակումները:Մեզանից յուրաքանչյուրը հասարակության մի կարևոր մասնիկն է ,և չի կարելի մեր անկազմակերպվածության,անպատասախանատվության և այլ պատճառներով վտանգել հանրային առողջությունը»։ https://www.facebook.com/AslanyanMamikon/videos/2527447890837585/?__xts__[0]=68.ARCeGFJc_fnBwcRkwDwFutIkKIO2JKYQpHHkRFRb1INQxYuc119A2doAWYrXkET5womj-Z9U2NZr9pLncaRq9Avs7CQ9GPjY2n3u-2_sWZC41xfvpFhSFkmKLZs3N3GdcU_rvWfZAdMduMw4kPmitjHHo7c8xE0-UP_MPYzZwGjir2CugqFQ88gISYyEBLxeRxuyfgK41ytU_Rb4Ygybx31e6YxcJDuWvbZBmTCbjgi-E4eOUGv_rFUWkN-bQswAKhaCvw15dpg9Yim1tAQ9CsXq-xJ-dMFYxmI1bivZwDyCF2hE0ggT0334cIjQPn_-CFQPL0NU9twUL1I32emfwb6qYX8ujHdAJrbe3g&__tn__=-R Կորոնավիրուսի տարածման…