Կառավարություն
21:20 06/06/2020

Մենք հասել ենք կրիտիկական վիճակի և արդեն իսկ քայլում ենք դժոխքի միջով. Վարչապետ

Այսօր՝ հունիսի 6-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ անկախ ամեն ինչից, իրենք պետք է արձանագրեն, որ հասել են կրիտիկական վիճակի և արդեն իսկ քայլում են դժոխքի միջով:

«Սրա լուծումը գոնե միջնաժամկետ կարող է լինել մի բան, որ իսկապես տոտալ հակահամաճարակային շարժում սկսվի ՀՀ-ում, մեզնից յուրաքանչյուրն առաջնորդվի այն կանխավարկածով, որ հիվանդանոցային տեղերի պակասի պատճառով կարող է մահանալ ինքը, իր հարազատը: մեզնից յուրաքանչյուրը պետք է առաջնորդվի այն կանխավարկածով, որ ինքը վարակված է և չպետք է վարակի մյուսներին»,-ասաց նա:

Վարչապետը տեղեկացրեց, որ ԱՀԿ-ն վերանայել է դիմակների հետ կապված իր նախկինում արված գնահատականը. «Նրա այսօրվա գնահատականը ճշգրիտ համապատասխանում է մեր կայացրած որոշումներին: Ուրեմն տոտալ հակահամաճարակային շարժման խնդիրներից մեկը պետք է լինի չեզոքացնել հակաքարոզչությունը հակահամաճարակային գործողությունների վերաբերյալ և իրականացնել տոտալ աջակցություն կառավարությանը իր հակահամաճարակային քայլերի մեջ: Մենք այս իրավիճակից ունենք մի ելք, թեկուզ դժոխքի միջով քայլելիս, պետք է դուրս գանք հակառակ կողմից:

Վարչապետը նաև հավելել է, որ իրենք արդեն հատել են այն եզրը, որից այն կողմ դժոխային իրավիճակ է:

«Բայց ես ուզում եմ նաև ասել, որ կառավարությունը այս իրավիճակում երկու քայլ է անում. Առաջինը ուղիղ, անկեղծ խոսում և հաղորդակցվում է հանրության հետ, ներկայացնում է ճշմարտությունը, երկրորդ, բոլոր միջոցները ձեռնարկվում են հիվանդանոցային մահճակալային և վերակենդանացման տեղերն ավելացնելու համար»,-հայտարարեց նա:

 

Ճեպազրույց պարետատան նիստից հետո։

Ճեպազրույց պարետատան նիստից հետո։

Geplaatst door Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան op Zaterdag 6 juni 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ