վարկեր
2025 թվականին հիպոթեքային վարկերի տոկոսադրույքները նվազել են 6.27%-ի․ ինչ պետք է իմանան վարկառուները
ԱՄՆ-ում հիպոթեքային տոկոսադրույքները նվազել են վերջին տարվա ամենացածր մակարդակին, սակայն դեռևս բարձր են համավարակի ժամանակաշրջանի համեմատ։ Տնտեսական միտումները և անձնական ֆինանսական ցուցանիշները շարունակում են կարևոր դեր ունենալ վարկավորման գործընթացում։
Բանկերի հիմնական տոկոսադրույքի նվազեցում. ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարկերին, խնայողություններին և շուկաներում
Դաշնային պահուստի նոր տոկոսադրույքի նվազեցումից հետո խոշոր բանկերը, այդ թվում՝ Associated Banc-Corp-ը, իջեցրել են հիմնական տոկոսադրույքները՝ ազդելով վարկային, խնայողական և ներդրումային ոլորտների վրա։ Ներկայացնում ենք փոփոխությունների հետևանքները և սպասվող զարգացումները։
ԵՄ-ն Ուկրաինային 1,2 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի
Եվրամիության՝ Ուկրաինային մակրոֆինանսական 1,2 միլիարդ եվրոյի օգնություն տրամադրելու որոշումը հավանության արժանացել Եվրոխորհրդարանի պատգամավորների կողմից։ Այս մասին տարածվել է պաշտոնական հաղորդագրություն։ Նշվում է, որ այդ օգնությունը հասանելի է լինելու Ուկրաինայում մակրոտնտեսական կայունացմանն և հիմնարար բարեփոխումների ծրագրին աջակցելու համար։ Ըստ աղբյուրի՝ օգնությունը տրամադրվելու է վարկերի տեսքով։
ՀՀ քաղաքացիները կկարողանան վարկեր վերցնել ԵԱՏՄ բոլոր երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիները կկարողանան վարկի համար դիմել ԵԱՏՄ-ի ամբողջ տարածքում ու բանկերն էլ, համապատասխանաբար, հնարավորություն կունենան վարկեր տրամադրել Միության անդամ բոլոր երկրների քաղաքացիներին։ Այս մասին երևանյան նիստում այսօր հայտարարեց Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Նա նշեց, որ վարկառուները հավասար հնարավորություններ կստանան միության ողջ տարածքում։ Նրա խոսքով՝ շուտով երկրների Կենտրոնական բանկերը կհաստատեն վարկային պատմություններով…
Ինչպե՞ս զերծ մնալ Facebook-յան ու ֆինանսավարկային խադախներից․ ԱԱԾ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկատվական անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարի շրջանակներում մշտապես տեսադաշտում է պահում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը՝ չարաշահումների հնարավոր դրսևորումները հայտնաբերելու, դրանց տարածումը կանխելու և դրանք արմատախիլ անելու նպատակով: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ-ն։ Զոհվածի այրի լինելու կեղծիքը շահարկելով՝ հափշտակել էր շուրջ 600 հազար դրամ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր…
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել
Օգոստոսի 2-ին Արցախի նախագահի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 2-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ պետական վարկային քաղաքականությանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով: «Նախագահ Հարությունյանը նշել է, որ 2020 թվականի թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո էական խնդիրներ են ծագել բանկային ոլորտում: Բանկերի կողմից բնակչությանը վարկեր չտրամադրելու բացը լրացնելու համար այս փուլում…
Պատերազմով պայմանավորված՝ բանկերը ներել են 2,5 մլրդ դրամի վարկեր
Ֆինանսական համակարգը 2,5 միլիարդ դրամի չափով ներել է պատերազմում զոհված զինծառայողների, նրանց ու անհետ կորած զինծառայողների ընտանիքի անդամների ու հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկերը։ Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նա նշեց, որ ֆինանսական համակարգը սա արել է՝ առանց Կառավարությունից որևէ աջակցություն ակնկալելու։
Վարկառուների մասին խոսելիս չպետք է մոռանալ ավանդատուներին․ Թունյան
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն այսօր խորհրդարանական լսումների ընթացքում անդրադարձավ բարձրացված հարցին։ Նա ասաց, որ եթե բանկերին ստիպեն վարկառուներից տոկոսներ չպահանջել, ապա հետո պետք է այդ բանկի փոխարեն պատասխան տան ավանդատուներին։ Թունյանի խոսքով՝ վարկառուների մասին խոսելիս չպետք է մոռանալ այն քաղաքացիների մասին, ովքեր բանկերում ավանդներ ունեն։…
Բանկերը վերանայել են 980 հազար վարկային պայմանագիր․ ՀԲՄ տնօրեն
Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը այսօր տեսակապով համաժողովի ժամանակ խոսել է համավարակի ընթացքում բանկերի ձեռնարկած քայլերի ու կորոնավիրուսի բռնկման հնարավոր երկրորդ ալիքի հետևանքների մասին։ Նրա խոսքով՝ հունիսի 1-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, վերանայվել է 980 հազար վարկային պայմանագիր՝ 1,3 տրիլիոն դրամի չափով։ Հախախորդների մոտ 30 տոկոսը օգտվել է պայմանագրերի պայմանների վերանայման հնարավորություններից։ Սարգսյանը նշել…
Ոստիկանները ԿԲ-ի դիմացից հեռացրել են ցուցարարներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Քիչ առաջ ոստիկանները Կենտրոնական բանկի (ԿԲ) առջևից հեռացրին «Ոչ վայրկային թալանին» նախաձեռնության մասնակից հինգ-վեց երիտասարդների, որոնք բեռնատարով ընդդեմ վարկային թալանի բողոքի ցույց էին անում: Նրանք նաև գունավոր ծուխ արձակող պայթուցիկներ էին վառել: Նախ լեյտենանտ Աղաբեկյանը մոտեցավ «Ոչ վայրկային թալանին» նախաձեռնության մասնակից Մանուել Մանուկյանին և ասաց, որ դադարեցնի իր բողոքի ցույցը, քանի որ իրենց տեղեկություններով՝ այգում…
Պուտինը հանձնարարել է զրոյացնել կորոնավիրուսից տուժած փոքր և միջին բիզնեսի հարկերը
Meduza-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է զրոյացնել կորոնավիրուսից տուժած փոքր և միջին բիզնեսի՝ երկրորդ եռամսյակի համար բոլոր հարկերը։ Պուտինը հայտնել է, որ զբաղվածության աջակցության հարցով վարկային նոր ծրագրի մասին, որից կարող են օգտվել կորոնավիրուսից ամենից շատ տուժած ճյուղերը: Եթե ձեռնարկությունը վարկային ծրագրի գործողության ժամկետի ընթացքում պահպանի զբաղվածությունը 90% մակարդակում, ապա կզրոյացվեն վարկերն ու…
Շուրջ 290 հազար քաղաքացիների տրվել է վարկային արձակուրդ․ ՀՀ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության շուրջ 290 հազար քաղաքացիների տրվել է վարկային արձակուրդ՝ 9.3 միլիարդ դրամի չափով: Վարկային արձակուրդ է տրվել նաեւ 5300 իրավաբանական անձի՝ 15.4 միլիարդ դրամի չափով»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2603676779952701?__xts__%5B0%5D=68.ARB6WLJJNpIeQEGdeFR94pwP372jidrJ5HxLvsoX8LpgnuNmNpxNCv2VljvUn02tywet64IppF13XjjBH1O6TaNSgcKE_yoySELMILgPZg_xYqUS7s1rQ-iOeLhag1oYnyPK5P275EUGvHuKal6PferBT5AG4VlsKXWm-b9QySx6MjlB5PZvgNSPLPo1g_tJsQF0h5JtBtgd3DROrVJ47z1Hiuine34e0YpMP8u8Cbn2FlvI6qmCsWiSHZ7FvH4b4uD1vxh66EKNbaRVtuVohOq2_S6h8pXOvp0Yv9slva7ejPQwiylM6eOy41FxfHsiOG-_GpAYyT2g3WM2KontC8RI&__tn__=-R
Քննարկվել է գյուղատնտեսական ոլորտում իրականացվող վարկային ծրագրերի ընթացքը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է գյուղատնտեսական ոլորտում իրականացվող վարկային ծրագրերի ընթացքը: Վարչապետին, մասնավորապես, զեկուցվել են Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության, ինչպես նաև Արժեշղթաների զարգացման ծրագրերի ընթացքը, որոնք մեկնարկել են 2019 թվականից: Առաջին ծրագրի շրջանակում գյուղատնտեսական կոոպերատիվներին նախորդ տարի հատկացվել է 612 միավոր գյուղտեխնիկա, կառուցվել են նոր արոտավայրեր՝…
ԿԲ-ի հայտարարությունը՝ Varks.am-ի դեմ բազմաթիվ դիմում-բողոքների վերաբերյալ
ՀՀ կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Հարգելի քաղաքացիներ, Վերջին շրջանում «Վարկս Էյ Էմ» ՓԲԸ (այսուհետ՝ Կազմակերպություն) առնչությամբ ներկայացված բազմաթիվ դիմում-բողոքների վերաբերյալ հայտնում ենք հետևյալը. Ինչպես հայտնի է, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 24.03.2020թ. թիվ 13 ԾՕՀ-Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Կազմակերպության գործունեության լիցենզիան: Նշվածի հիման վրա, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արդեն…
Վարկերի մարման վերաբերյալ Varks.am-ի Լուծարային հանձնաժողովի որոշումը
26.03.2020 թվականին հաստատված «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային ծրագրին համաձայն Լուծարային հանձնաժողովը որոշել է․ Այն հաճախորդների, որոնք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ունեն ժամկետանց պարտավորություններ, դրանց գծով զիջվելու են հաշվեգրված տոկոսները, միջնորդավճարները, տույժերը և տուգանքները՝ մայր գումարի ամբողջական կամ մասնակի մարում իրականացնելու դեպքում։ Այն հաճախորդների, որոնք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ չունեն ժամկետանց…














