fbpx
Տնտեսություն

Էկոնոմիկայի փոխնախարարը հանդիպել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը Մոսկվայում աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ, հավատարմագրման ազգային մարմնի ղեկավար Ալեքսեյ Խերսոնցևի հետ։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի տնօրեն Անի Օբոսյանը, «Ռոսստանդարտ» տեխնիկական կանոնակարգման և չափագիտության դաշնային գործակալության ղեկավար Ալեքսեյ Աբրամովը, ՌԴ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ։

Քննարկվել են երկու երկրներում որակի ենթակառուցվածքների, մասնավորապես՝ հավատարմագրման, համապատասխանության գնահատման և ստանդարտացման ոլորտներում առկա իրավիճակը, զարգացման միտումներն ու հետագա ծրագրերը։

ՌԴ հավատարմագրման ազգային մարմնի ղեկավարը ներկայացրել է Ռուսաստանում այս ոլորտի մարտահրավերները և խնդիրները, համապատասխանության գնահատման մարմինների գործունեությունը, իրենց կողմից ներդրված հավատարմագրման կանոնակարգումն ապահովող էլեկտրոնային համակարգը՝ նշելով, որ այն նպատակ ունի լուծել շուկայում առկա համապատասխանության փաստաթղթերի հետ կապված խնդիրները։ Առաջարկվել է համագործակցել՝ ձեռք բերված փորձը հայկական կողմին ներկայացնելու և միասնական էլեկտրոնային համակարգի բնականոն աշխատանքը հետագայում ապահովելու նպատակով։

Հայկական կողմը, ներկայացնելով Հայաստանում հավատարմագրման ու համապատասխանության գնահատման ոլորտներում կատարվող աշխատանքները, ողջունել է ՌԴ համապատասխան կառույցների մասնագետների հետ շարունակական համագործակցության և փորձի փոխանակման առաջարկը, որի արդյունքում հնարավոր կլինի կարգավորել առանց խոչընդոտների ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ միասնական շուկայում։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ