վերաքննիչ դատարան
Հայաստանում նախատեսվում է ստեղծել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, իսկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ծանրաբեռնվածությունը հաղթահարելու նպատակով նախատեսվում է առանձնացնել Երևան քաղաքում ընդհանուր իրավասության քաղաքացիական և քրեական դատարանները: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը: Փաթեթի նպատակն…
Վերաքննիչ դատարանը 2022 թվականի նոյեմբերի 21-ին բավարարել է դատախազի կողմից ներկայացված բողոքը և բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ անթույլատրելի ճանաչելով պետական դավաճանությանն օժանդակելու մեջ մեղադրվող Ա.Պ.-ին կալանքից գրավով ազատելը: Ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Պ-ն, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, օժանդակել է ամուսնուն՝ կատարելու պետական դավաճանություն:…
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ու մյուսների գործով դատական նիստը նշանակվել է փետրվարի 28-ին՝ ժամը 16:00-ին։ Այս մասին հայտարարություն է տարածել Տոնոյանի փաստաբանական խումբը։ Հայտարարությունում ասվում է նաև, որ Վերաքննիչ դատարանը նույն օրը քննելու է Տոնոյանին կալանքի տակ պահելու որոշման դեմ փաստաբանների բողոքը։ Քննության ժամ է նշանակվել 13:00-ին։
Օրեր առաջ մեզ հետ կապ հաստատեց Օնիկ Վանուշի Գևորգյանը, ով խնդիրներ ունի իրավական համակարգի հետ և, իր պնդմամբ, արդեն 40 տարի է չի կարողանում ստանալ իրեն կտակված տունը։ Պատմությունն այսպիսինն է․ 1972 թվականին Ոսկեհատ Հակոբի Գևորգյանը, ով հանդիսանում է Օնիկի (իր պնդմամբ) հոր հորեղբոր կինը, Մասիս գյուղի Պայծառ Պետրոսյան 35 հասցեում գտնվող իր տունը կտակում…
ՀՀ վերաքննիչ դատարանը Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանին կալանավորելու որոշում է կայացրել։ Այս տեղեկությունը News-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։ Մինչ այս Դատախազությունը միջնորդել էր կալանավորել Մկրտչյանին, բայց ընդհանուր իրավասության դատարանը չէր բավարարել միջնորդությունը, իսկ Դատախազությունը բողոքարկել էր դատարանի որոշումը Վերաքննիչում։ Նշենք, որ համայնքապետը մեղադրվում է՝ ընտրություններին բնակիչների կամաարտահայտության վրա…
Օգոստոսի 17-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ նշանակելու մասին: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի օգոստոսի 12-ի ԲԴԽ-59-Ո-149 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Գոռ Թորոսյանին նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր»,- ասված է նախագահի հրամանագրում: Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով՝…
Օգոստոսի 16-ին կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը հայտնում է, որ ՀՀ ԿԳՄՍՆ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփել է կոմիտեի վերջին 7 ամսվա գործունեության արդյունքները։ Նրա խոսքով, նշված ժամանակահատվածում կոմիտեի վարչական իրավախախտումների բաժինը «Լեզվի մասին» օրենքի պահանջների պահպանման, խախտումների բացահայտման և դրանք վերացնելու պահանջով հայցադիմումներ է ներկայացրել Վարչական դատարան:…
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել՝ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու դատարանի որոշման դեմ։ Այդ միջնորդության քննությունը կայանալու է այսօր՝ ժամը 15:00-ին։ Միջնորդությունը կքննի Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ։ Նշենք, որ քաղաքապետը մեղադրվում է խարդախության, կաշառք ստանալու ու ընտրողների կամաարտահայտմանը խոչընդոտելու համար։
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, մերժեց դատախազի բողոքը և ուժի մեջ թողեց Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի կալանավորումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ Հիշեցնենք, որ Մեղրիի քաղաքապետին մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության, հասարակական կարգի դիտավորյալ խախտման, ինչպես նաև պետական պաշտոնյայի նկատմամբ բռնություն գործադրելու հիմքով։ Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 20-21-ին, երբ…
Դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը Facebook-ի էջում հայտնում է, որ վերաքննիչ քրեական դատարանն ուժի մեջ է թողել դատավոր Դավիթ Գրիգորյանի և նրա օգնականի արդարացման դատավճիռը։ «Վերաքննիչ դատարանը նախագահությամբ Ս. Համբարձումյանի դատավորներ Ա.Մնացականյանի և Ն. Հովակիմյանի մերժեցին գլխավոր դատախազի վերաքննիչ բողոքը ուժի մեջ թողնելով դատավոր Դ.Բալայանի կողմից Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի արդարացման դատավճիռը», – գրել…
ՀՀ վերաքննիչ դատարանը որոշել է ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը, որով մերժվել է Հանրապետական կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանին խափանման միջոցը կալանավորում ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Բաղդասարյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը։ Առաջին ատյանի դատարանի վերոնշված որոշման դեմ բողոք էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությունը։ Հիշեցնենք, որ նախկին պատգամավորին մեղադրանք է…
ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում 2020թ. օգոստոսի 10-ին հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել էր «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի և այսպես կոչված «զոն նայող» հանդիսացող «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, տարբեր անձանց կողմից…
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Նա հայտնել է, որ գլխավոր դատախազության՝ դատավոր Սերժիկ Ավետիսյանին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է: «ՀՀ գլխավոր դատախազությունը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել Ռ. Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ Գլխավոր դատախազության ներկայացրած վճռաբեկ բողոքի գործով զեկուցող, դատավոր Սերժիկ Ավետիսյանին: Ինքնաբացարկի միջնորդության հիմք է հանդիսացել…
Այսօր` հուլիսի 2-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմաց, լրագրողների հետ զրույցի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանւ պաշտպան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով իր պաշտպանների և ՀՀ դատախազության բողոքների քննությունը հետաձգվեց, քանի որ բողոքների մի մասը դեռևս դատարան չէր հասել։ Նա հայտնեց, որ դատական նիստը…