Իրավական
15:44 24/05/2021

Մեղրիի համայնքի ղեկավարը կմնա ազատության մեջ․ դատախազի բողոքը մերժվեց

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, մերժեց դատախազի բողոքը և ուժի մեջ թողեց Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի կալանավորումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։

Հիշեցնենք, որ Մեղրիի քաղաքապետին մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության, հասարակական կարգի դիտավորյալ խախտման, ինչպես նաև պետական պաշտոնյայի նկատմամբ բռնություն գործադրելու հիմքով։

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 20-21-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այց էր կատարել Սյունիքի մարզ։

Այցի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Մեղրիում և Ագարակում քաղաքացիները դիմավորել էին բողոքի ակցիաներով՝ պահանջելով, որ կառավարության ղեկավարը հեռանա մարզից։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարական էր տվել ոստիկանությանը՝ կոշտ արձագանքել դեպքին։ Վարչապետի հրահանգից հետո գիշերը բերման էր ենթարկվել Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, ինչպես նաև մի շարք համայնքների ղեկավարներ և տեղակալներ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ