վիրավորում

  • ԱՆ նախարարը Արմենիա ԲԿ-ում տեսակցել է պատերազմում վիրավորում ստացած զինվորին

    ԱՆ նախարարը Արմենիա ԲԿ-ում տեսակցել է պատերազմում վիրավորում ստացած զինվորին

    Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փոխնախարար Արտյոմ Սմբատյանի հետ աշխատանքային այցով եղել է «Արմենիա» բժշկական կենտրոնում, ծանոթացել բազմապրոֆիլային բուժծառայություն մատուցող հաստատության պայմաններին, հնարավորություններին, վերջին շրջանում իրականացրած փոփոխություններին: Այցի ընթացքում նախարարին են ներկայացրել բուժկենտրոնի զարգացման ծրագրերը. նոր սարքավորումների ձեռքբերում, բաժանմունքների հիմնանորոգում: Նպատակ կա բուժկենտրոնի` պաշտոնապես 24 մահճակալ սպասարկող վերակենդանացման բաժանմունքի ծավալը հասցնել 50-ի, ընդլայնել ամբուլատոր ծառայությունը: Ոլորտի…

  • Սկսվել է պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների գնահատման գործընթացը

    Սկսվել է պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների գնահատման գործընթացը

    Այսօրվանից սկսվել է պատերազմի ընթացքում վիրավորված և պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների բազմակողմանի գնահատման գործընթացը։ Տարբեր մասնագետներից բաղկացած խմբերն այցելում են շահառուների բնակարաններ, տեղում ճշտում պրոթեզի տեսակի, ֆունկցիոնալության մանրամասները։ Նպատակն է անձի մասնագիտական վերականգնման, բնակարանի, հարակից միջավայրի հարմարեցման և այլ անհրաժեշտ ծառայությունների վերաբերյալ տրամադրել եզրակացություն։

  • Տղամարդը խարդախությամբ խոշոր գումար է հափշտակել վիրավորված զինծառայողի մորից

    Տղամարդը խարդախությամբ խոշոր գումար է հափշտակել վիրավորված զինծառայողի մորից

    ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են զինծառայողի բուժման, գերությունից ազատելու և Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու պատրվակով խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի մի շարք հանգամանքներ, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Նախաքննությամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի 41-ամյա բնակիչը, 2020թ. նոյեմբերին ծանոթանալով Հրազդան…

  • Զինծառայող Արման Համբարձումյանը վիրավորում ստանալուց հետո սկսել է քայլել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Զինծառայող Արման Համբարձումյանը վիրավորում ստանալուց հետո սկսել է քայլել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Արագածոտնի մարզի Թալին քաղաքից 19-ամյա ժամկետային զինծառայող Արման Համբարձումյանը Արցախյան երկրորդ պատերազմի սկսվելու առաջին օրվանից՝ սեպտեմբերի 27-ից, 13 օր շարունակ մասնակցել է թշնամու դեմ մղվող թեժ մարտերին։ Արմանը հերոսաբար կռիվներ է մղել Ասկերանում, Հադրութում և Ջաբրայիլում (Ջրական)։ Հոկտեմբերի 10-ին, երբ սարի վրա դիրքավորված են եղել ու սպասել հրամանի, որ առաջ շարժվեն, ականանետի հարվածից ստացել է…

  • Մենք պայքարել ենք ուժերի ամբողջ չափով. Սարգիս Բեգոյան

    Մենք պայքարել ենք ուժերի ամբողջ չափով. Սարգիս Բեգոյան

    Մարտի դաշտում հրամայականը մեկն է` պայքար հանուն կյանքի։ Զրուցակիցս շարքային տանկիստ` նշանառու-օպերատոր, Սարգիս Բեգոյանն է, ով ծառայում էր Որոտանում (Կուբաթլու) տեղակայված զորամասում և սեպտեմբերի 27-ից գտնվել է առաջնագծում։ Պատերազմի ընթացքում Սարգիսին հաջողվել է ոչնչացնել 2 ՀՄՄ, 2 կամազ, 1 անօդաչու, 1 տանկ և 1 դիտակետ։ Սարգիսը նշում է` բազմաթիվ անգամներ է փրկվել հակառակորդի ճիրաններից, շատ…

  • Ղարաբաղում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել

    Ղարաբաղում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել

    Ղարաբաղի Ֆիզուլու շրջանում ականի պայթյունից վիրավորվել է Ադրբեջանի մի քաղաքացի, որի երկու ոտքերը անդամահատել են: «2021 թ. հունվարի 1-ի առավոտյան Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Բաբաև Զաբիլ Գաբիլօղլուն (ծնվ. 1981 թ.) վիրավորվել է օկուպացիայից ազատագրված Ֆիզուլու շրջանի հակաօդային ականի պայթյունից, արդյունքում նա ծանր վիրավորվել է, և նրա երկու ոտքերը անդամահատել են»,- ասվում է գլխավոր դատախազության, ՆԳՆ-ի և…

  • Պայթյունի ձեն եկավ, վազեցի դուրս՝ տղերքի մոտ, տեսա՝ ամեն ինչ նորմալ է, հետո նկատեցի՝ մատներս չկան

    Պայթյունի ձեն եկավ, վազեցի դուրս՝ տղերքի մոտ, տեսա՝ ամեն ինչ նորմալ է, հետո նկատեցի՝ մատներս չկան

    Հարություն Մխիթարյանը Շիրակի մարզի Տուֆաշեն գյուղից է։ 19 տարեկան է, սեպտեմբերի 27-ին Արցախում սկսված պատերազմի ժամանակ ծառայում էր Հադրութում։ «Մենք զորամասում ենք եղել: Սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ 7:25, լսեցինք ուժեղ ձայն։ Թշնամու հարվածը մեր զորամասի վրա էր։ Արագ զենք-զինամթերք ստացանք ու բարձրացանք դիրքեր»,- պատմությունը սկսում է Հարությունը։ Միանգամից հասկացել են, որ թշնամու հերթական սադրանքը չէ, այլ…

  • Թորոսյանը Այրվածքաբանության ազգային կենտրոնում տեսակցել է վիրավոր զինվորներին

    Թորոսյանը Այրվածքաբանության ազգային կենտրոնում տեսակցել է վիրավոր զինվորներին

    ՀՀ առողջապահության նախարարության Facebook-ի էջում գրված է․ «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ ծանոթացել է վերջերս առողջապահության նախարարության կողմից ձեռք բերված ամենագնաց շտապօգնության նոր մեքենաներին։ Նախարարը խոսել է շտապօգնության ծառայության կազմակերպման մանրամասների մասին: Այնուհետև Արսեն Թորոսյանը ծանոթացել է կենտրոնում տեղադրվող նոր ռենտգեն սարքավորմանը և վերելակին, ինչպես նաև շենքային պայմանների վերանորոգման աշխատանքներին։…

  • Պարգևավճար են ստացել միայն 2-ը, որոնք վիրավորում են ստացել․ պարզաբանում

    Պարգևավճար են ստացել միայն 2-ը, որոնք վիրավորում են ստացել․ պարզաբանում

    Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Տեղեկացնում ենք, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում պարգևավճար են ստացել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի 19 աշխատակիցներից միայն 2-ը: Այդ երկու աշխատակիցը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին փոխվարչապետի հետ գտնվել են Արցախում և անմիջականորեն ներգրավված են եղել ռազմական գործողությունների հետ կապված աշխատանքներում և հրազենային վիրավորում են ստացել Շուշի…

  • Թշնամական քարոզչամեքենան այս անգամ էլ կեղծիք է տարածում Սեյրան Օհանյանի մասին

    Թշնամական քարոզչամեքենան այս անգամ էլ կեղծիք է տարածում Սեյրան Օհանյանի մասին

    Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ադրբեջանական քարոզչամեքենան այս անգամ հերթական կեղծիքն է տարածում գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի մասին, թե իբր վերջինս վիրավորվել է: Իհարկե, թշնամին խորը պատճառներ ունի դրա մասին աղաղակելու, քանի որ գեներալ Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել, ու, համոզված եմ, դեռ էլի կստանա, որովհետև նա…

  • Նոյեմբերի 1-ի մարտերի ժամանակ վիրավորում է ստացել մեկ զինծառայող. Ստեփանյան

    Նոյեմբերի 1-ի մարտերի ժամանակ վիրավորում է ստացել մեկ զինծառայող. Ստեփանյան

    Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ նոյեմբերի 1-ին արցախաադրբեջանական ճակատային գծի հյուսիս-արևմտյան հատվածում ծավալված թեժ մարտերի ժամանակ, որի ընթացքում հակառակորդը ջախջախվել է, վիրավորում է ստացել մեկ զինծառայող: Շուտափույթ ապաքինում: https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3381129311923205

  • Ջալալ Հարությունյանը վիրավորվել է․ Արցախը նոր պաշտպանության նախարար ունի (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ջալալ Հարությունյանը վիրավորվել է․ Արցախը նոր պաշտպանության նախարար ունի (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ՊԲ մարտական կառավարման կենտրոնում հոկտեմբերի 26-ին ներկայացրել է իր կողմից ստորագրված հրամանագրերը, որոնց համաձայն, կապված մարտական խնդիր կատարելու ժամանակ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Անատոլիի Հարությունյանի վիրավորվելու փաստի հետ, վերջինս ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատարի պաշտոնում նշանակվել է նախկինում հանրապետության զինված ուժերում մի շարք պատասխանատու…

  • Վիրավորվել է Սասուն Միքայելյանը․ կյանքին վտանգ չի սպառնում

    Վիրավորվել է Սասուն Միքայելյանը․ կյանքին վտանգ չի սպառնում

    ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն Արցախում մեջքի ու ոտքի շրջանում բեկորային վիրավորում է ստացել: Այս լուրը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել են ԵԿՄ վարչությունից: Աղբյուրը տեղեկացել է նաև, որ Միքայելյանին այժմ վիրահատում են: ԵԿՄ-ից տեղեկություն է հաղորդվել նաև, որ Միքայելյանը պատերազմի 3-րդ օրվանից առաջնագծում է։ Նշվում է, որ առողջական վիճակն այս…

  • Արցախցի բժիշկներին հաջողվել է փրկել ֆրանսիացի լրագրողի կյանքը

    Արցախցի բժիշկներին հաջողվել է փրկել ֆրանսիացի լրագրողի կյանքը

    Արցախցի բժիշկներին հաջողվել է փրկել այսօր Մարտունիում ադրբեջանական հրետակոծությունից ծանր վիրավորված ֆրանսիացի լրագրողի կյանքը։ Այս մասին տեղեկացրին Արցախի տեղեկատվական շտաբից։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Le Monde-ի թղթակից Ալլան Կավալի վիճակը ծանր է։Լրագրողներն Ադրբեջանի ԶՈՒ հրետակոծության հետևանքով վիրավորում էին ստացել: