fbpx
Առողջապահություն

Թորոսյանը Այրվածքաբանության ազգային կենտրոնում տեսակցել է վիրավոր զինվորներին

ՀՀ առողջապահության նախարարության Facebook-ի էջում գրված է․

«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ ծանոթացել է վերջերս առողջապահության նախարարության կողմից ձեռք բերված ամենագնաց շտապօգնության նոր մեքենաներին։ Նախարարը խոսել է շտապօգնության ծառայության կազմակերպման մանրամասների մասին:

Այնուհետև Արսեն Թորոսյանը ծանոթացել է կենտրոնում տեղադրվող նոր ռենտգեն սարքավորմանը և վերելակին, ինչպես նաև շենքային պայմանների վերանորոգման աշխատանքներին։

Նախարարն այցի ընթացքում հանդիպել է ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինվորներին, որոնք շարունակում են իրենց բուժումը կենտրոնում։

Նա հետաքրքվել է վիրավորների առողջական վիճակով, ծանոթացել նրանց բուժման ընթացքին և մաղթել առողջություն ու շուտափույթ ապաքինում։

Այցը շարունակվել է «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն», որտեղ նախարարը ծանոթացել է շենքային պայմաններին և կատարվող վերանորոգման աշխատանքներին»։

https://www.facebook.com/ministryofhealthcare/posts/2822393261335118?__cft__%5B0%5D=AZWlW9Tv4M4XjmasO16AoUDqGQ3P2qFi9W3NT8w7OXJ-dCPxILHgafBL3-cjn8HCHgaBMRYZpUrD8fPMoGCI4-_7mXpT86CPh9Q9DxOkgTMJB6U9WKZjB_Roqk2XCUrl7ZOi8kN3ff2y-gQPAUe2k6OY&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ