վլադիմիր ժիրինովսկի
Վլադիմիր Ժիրինովսկին մահացավ
Կորոնավիրուսի հետևանքով կյանքից հեռացել է Ռուսաստանի Դաշնության Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին։ Այս մասին RIA-ին հայտնել է սենատոր Ալեքսանդր Պրոնյուշկինը։ Նշվում է, որ Ժիրինովսկին մահացել է Մոկսվայի հիվանդանոցներից մեկում։ Ըստ աղբյուրի՝ քաղաքական գործիչը հոսպիտալացված էր փետրվարի 2-ից, երբ նրա մոտ ախտորոշվեց կորոնավիրուսային վարակ։ Ժիրինովսկին 75 տարեկան էր։
Ժիրինովսկին քովիդի դեմ 6 անգամ պատվաստվել է
Ռուսաստանի Դաշնության Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին խոստովանել է, որ 1,5 տարվա մեջ 6 անգամ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Սկզբում քաղաքական գործիչը 3 անգամ պատվաստվել է Sputnik V-ով։ Ընդամենը 6 ամիս անց նա ևս 2 չափաբաժին է ընդունել՝ այս անգամ արդեն ռուսական EpiVac-ից։ Անցել է որոշ ժամանակ, ու երբ հակամարմինները պակասել են, Ժիրինովսկին EpiVac-ի 3-րդ…
Լուկաշենկոն ծաղրում է ամբողջ մոլորակին. Վլադիմիր Ժիրինովսկի
Ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին իր Telegram-ի ալիքում գրառում է կատարել. «Լուկաշենկոն ծաղրում է ամբողջ մոլորակին։ Ամենուր սահմանվել են խիստ միջոցներ, չեղարկվել են սպորտային միջոցառումները, ամենուր փորձում են անել այնպես, որ մարդիկ մնան տանը, իսկ Բելառուսը զբոսնում է փողոցներում, բոլորը գտնվում են մարզադաշտերում, և ինքը անգամ հոքեյ է խաղում։ Արդեն մի քանի տասնյակ մարդ է վարակվել,…
Եվրամիությունը կոլխոզ է․ Ժիրինովսկի
Վլադիմիր Ժիրինովսկին նշել է, որ Հյուսիսային հոսք-2»-ի կառուցման դանդաղումը պայմանավորված է նրանով, որ ԵՄ-ում որոշումները դժվար են կայանում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։ Քաղաքական գործիչը հայտարարել է, որ «Թուրքական հոսքի» գործարկումն արդեն տեղի է ունեցել, քանի որ կարևոր որոշումները երկու մարդ է կայացրել։ «Հյուսիսային հոսք-2»-ի հարցերը լուծում է ամբողջ Եվրամիությունը, իսկ դա կոլխոզ է,…
Հարկավոր էր օկուպացնել ամբողջ Վրաստանը. Ժիրինովսկի
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին՝ անդրադարձել է Մոսկվայի և Թբիլիսիի միջև ստեղծված իրավիճակին: Նա նշել է. «Հարկավոր էր օկուպացնել ամբողջ Վրաստանը: Ձերբակալել Սահակաշվիլիին, դատել նրան այստեղ` պատերազմ հրահրելու համար և իշխանության բերել Գիորգաձեին` (Վրաստանի պետական անվտանգության նախկին նախարար Իգոր Գիորգաձեին, որը «Արդարություն» կուսակցության անդամ էր և պայքարում է Սահակաշվիլիի դեմ) Ռուսաստանի կողմնակցին: Պետք են…
Ամեն ինչ կավարտվի Ռուսաստանի կազմ Ուկրաինայի վերադարձով. Ժիրինովսկի
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկիրը կկառավարի ոչ ավելի, քան երկու տարի, որից հետո նա ակնկալում է նոր «արյունալի» մայդան. Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Ժիրինովսկին կարծում է, որ ամբողջ երկիրն արյան մեջ է, տնտեսություն չկա, մարդիկ լքում են երկիրը, այնտեղ հազարավոր զինված անձինք կան, ազգայանականներ,…
Պուտինի վստահության վարկանիշը նվազել է՝ հասնելով պատմական նվազագույնի
Ռուսները դադարել են վստահել իշխանություններին: Ինչո՞ւ են ընկնում Պուտինի, ինչպես նաև Շոյգուի ու Լավրովի վարկանիշները: Ըստ ВЦИОМ-ի հարցման արդյունքների՝ Վլադիմիր Պուտինի վստահության վարկանիշը նվազել է 33.4% -ով՝ հասնելով պատմական նվազագույնի: Այդ մասին հաղորդել է Дождь-ը: Պուտինի առաջին 15 տարվա գործունեության նվազագույն վարկանիշը եղել է 2005 թ. մարտին: Ըստ ВЦИОМ-ի հարցման արդյունքների՝ 2018թ դեկտեմբերի տվյալներով՝ Պուտինին վստահում…






