Վլադիմիր պուտին
Նազարբաևը հայտնել է, որ Զելենսկին համաձայնել է հանդիպել Պուտինի հետ Ղազախստանում
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկու բանակցությունները տեղի ունենան Ղազախստանում։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: «Ես հանդիպել եմ պարոն Զելենսկուն, լսել եմ նրան: Երեկ խոսել եմ Վլադիմիր Պուտինի հետ այն թեմայով, թե ինչպես կարելի է հետագայում լուծել այդ խնդիրը: Ես կարծում եմ, որ…
Պուտինը մտադիր է Wikipedia-ն փոխարինել այլ առցանց հանրագիտարանով
Wikipedia-ն կարելի է փոխարինել նոր Ռուսական մեծ հանրագիտարանի էլեկտրոնային ձևաչափով: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուրտինը։ «Սա, ամեն դեպքում, վստահելի տեղեկություն կլինի՝ լավ, ժամանակակից ձևաչափով»,-ասել է Պուտինը երեկ երեկոյան Կրեմլում տեղի ունեցած Ռուսաց լեզվի խորհրդի նիստի ժամանակ: Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը դեռևս 2016թ․ ստեղծել էր աշխատանքային խումբ, որը պետք է պատրաստեր ռուսական հանրագիտարանի…
ՊԱԿ աշխատակից Պուտինի եզակի լուսանկարները ցուցադրվել են Դրեզդեն քաղաքում
Գերմանիայի Դրեզդեն քաղաքում, որտեղ Բեռլինի պատմի անկումից հետո ընդիմադիրները գրոհում էին «Շտազի» անունով հայտնի Պետանվտագության նախարարության շենքը, ցուցադրվել են եզակի փաստաթղթեր: Այս մասին գրում է НТВ-ն: Ըստ աղբյուրի՝ այդ փաստաթղթերի մեջ է եղել նաև մայոր Վլադիմիր Պուտինի անունով տրված վկայականը: Տեղում ռեպորտաժ պատրաստելիս հեռուստաալիքի թղթակիցը պարզել է, որ ՌԴ ապագա նախագահը 30 տարի առաջ ուշադիր…
Պուտինը վավերացրել է ԱՊՀ երկրների՝ տիեզերքի համատեղ ուսումնասիրության մասին համաձայնագիրը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է խաղաղ նպատակներով տիեզերքի ուսումնասիրության և օգտագործման ոլորտում Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների համատեղ գործունեության վավերացման մասին օրենքը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։ Փաստաթուղթը մշակվել է այդ ոլորտում բազմակողմանի համագործակցության կազմակերպչական հիմքի հաստատման, ինչպես նաև կողմերի և մասնակիցների միջև համատեղ գործունեության համաձայնագրերի մշակման նպատակով: «Վավերացնել է խաղաղ նպատակներով տիեզերքի…
Սիրիայի Թել Աբյադ քաղաքում պայթյուն է որոտացել. կան զոհեր ու վիրավորներ
Սիրիայի Թել Աբյադ քաղաքում՝ Թուրքիայի հետ սահմանին, պայթյուն է գրանցվել: Զոհվել է 19-ը, վիրավորվել՝ 29 մարդ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Համաձայն աղբյուրի տեղեկությեւնների՝ պայթյունը տեղի է ունեցել շուկայում: Զոհվածների թվում կան նաև խաղաղ բնակիչներ: Իրադարձություններից ավելի վաղ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են, որ Թուրքիան կպահպանի ստատուս…
Թրամփը չի բացառել, որ Պուտինը կհրավիրվի G7-ի հաջորդ գագաթնաժողովին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միանգամայն հավանական է, որ իր ռուս պաշտոնակցին՝ Վլադիմիր Պուտինին որպես հյուր հրավիրի ներկա գտնվելու «Մեծ յոթնյակի» (G7) հաջորդ գագաթնաժողովին: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը: Թրամփի խոսքով՝ G7-ի անդամ երկրների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի հարցը, սակայն խոստովանել է, որ չգիտի՝ արդյոք Մոսկվան խմբի կազմ կվերադառնա, թե ոչ: Ավելի…
Սպիտակ տնից հայտնել են՝ որ դեպքում կկայանա Թրամփ-Պուտին հանդիպումը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինն այնքան ժամանակ չեն հանդիպի, քանի դեռ Սև ծովի շուրջ իրավիճակը չի կարգավորվել: Ինչպես նշում է Hill-ը, այս մասին ասել է Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: «Քանի դեռ ուկրաինական նավերն ու դրանց անձնակազմերը շարունակում են անազատության մեջ լինել, մոտ ապագայում երկու ղեկավարների միջև…
Figaro-ն բացահայտել է Պուտինի հաջողության գաղտնիքը
Ֆրանսիական Figaro թերթը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հաջողության իր տարբերակը: Նյութը հրապարակվել է պարբերականի կայքում: Ինչպես նշվում է, Ռուսաստանը հաղթող է դուրս գալիս միջազգային բազմաթիվ հակամարտություններից երկար տարիներ շարունակ: Պարբերականի կարծիքով՝ պատճառը Պուտինի լավ կրթության մեջ է: Նշվում է, որ մեծ դեր է խաղում նրա աշխարհագրական խորը գիտելիքները, նաև` տարբեր երկրների և ժողովուրդների առանձնահատկությունների ընկալումը:
Պուտինի և Թրամփի հանդիպումը կկայանա
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կերչի նեղուցում ստեղծված իրադրությունը չի ազդում G20-ի՝ Բուենոս-Այրեսում կայանալիք գագաթնաժողովում ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի ևԴոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստման վրա: «Այդ հանդիպումը նախապատրաստվում է», – ասել է Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյո՞ք Կերչի նեղուցի միջադեպն ազդի համապատասխան պլանների վրա: «Քսանյակի» գագաթնաժողովը Արգենտինայի…
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
Վարչապետի պաշտոնական կայքը հայտնում է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել են եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխգործակցությանը վերաբերող արդիական հարցեր:
Վլադիմիր Պուտինին խնդրել են անցնել մետաղորսիչ սարքի միջով
ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը Սինգապուրում է`Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթաժողովին մասնակցելու նպատակով: Suntec ցուցահանդես-վաճառքի կենտրոնում նրան խնդրել են անցնել մետաղորսիչ սարքի միջով: Այդ մասին գրում է «Коммерсантъ»-ը: Ըստ թերթի` կատարվածը եզակի դեպք է և չափազանցված, քանի որ, սովորաբար, պաշտոնական միջոցառումների ժամանակ երկրների ղեկավարների ու նախարարների համար առանց մետաղորսիչ սարքի մուտք են ապահովում: Աղբյուր՝ yerkir.am
Պուտինը և Վիդոդոն հանդիպել են Սինգապուրում
Ինդոնեզիան ակնկալում է հնարավորինս արագացնել Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները: Այդ մասին հայտարարել է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպումից հետո: «Հույս ունեմ, որ Ռուսաստանը կաջակցի մեզ ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների արագացման հարցում»,- ասել է նա: Պուտինը և Վիդոդոն…
Դիմա Բիլանը ստացավ Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երգիչ Դիմա Բիլանին շնորհել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում: Հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում: «Ազգային մշակույթի և արվեստի զարգացման, երկար տարիներ բեղմնավոր գործունեություն ծավալելու համար՝ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում է հանձնվում Դիմա Բիլան Նիկոլաևին»,- ասվում է փաստաթղթում: Աղբյուր՝ aysor.am
Ի՞նչ կարծիք ունի Վ. Պուտինը համաեվրոպական զինված ուժեր ստեղծելու մասին
Վլադիմիր Պուտինը դրական է վերաբերում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համաեվրոպական զինված ուժեր ստեղծելու մասին առաջարկին: Վ. Պուտինը ասել է. «Ինչ վերաբերում է այլընտրանքային, համաեվրոպական զինված ուժերին, ապա դա նոր միտք չէ, այժմ նախագահ Մակրոնն այն վերակենդանացրել է, սակայն ինձ այդ մասին ասել էր նախկին նախագահներից Ժակ Շիրակը»: Եվ հավելել, որ սկզբունքորեն Եվրոպան հզոր տնտեսական կազմավորում է, հզոր տնտեսական…














