Վլադիմիր պուտին
Պուտինի hամար ընդունելի չէ որևէ նախկին նախագահի անփառունակ հեռացում․ Սուրեն Սարգսյան
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Facebook-ի իր էջում գրել է. «Պուտինն ուղնուծուծով «государственник» է: Իր համար ընդունելի չէ որևէ նախկին նախագահի անփառունակ հեռացում, քանի որ դա վնասում է հենց նախագահի ինստիտուտի հեղինակությանը: Չի կարող այդ ինստիտուտի «կրողը» ցկյանս չկրել համապատասխան ատրիբուտներն ու իրավունքները: Մեդվեդևը եղել է ՌԴ 3-րդ նախագահ: Անկախ քաղաքական պայմանավորվածություններից և իրողություններից: ԱԱԽ ղեկավարի տեղակալի…
Միխայիլ Միշուստինը՝ Ռուասաստանի վարչապետի թեկնածու
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայում ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ նախագահի պաշտոնական կայքը։ «Նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքային հանդիպում է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ և նրան առաջարկել է զբաղեցնել կառավարության ղեկավարի պաշտոնը: Ստանալով համաձայնություն՝ Միշուստինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում ներկայացվել է Պետդումայի քննարկմանը»,-նշված է…
Պուտինն ու Մերկելը քննարկել են միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը քննարկել են իրանական միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը․ Ռուսաստանը և Գերմանիան վստահաբար հանդես են գալիս Համատեղ համընդգրկուն գործողությունների պլանի հետագա իրականացման օգտին։ Այս մասին Մերկելի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսում ասել է Պուտինը։ «Իհարկե, մենք տիկին դաշնային կանցլերի հետ չէինք կարող շրջանցել ոչ միայն տարածաշրջանի, այլև…
«Թուրքական հոսք» գազատարի աշխատանքի մեկնարկը տրվեց
«Թուրքական հոսք» գազատարի աշխատանքի մեկնարկը տրված է։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Ստամբուլում։ Մեկնարկը տվել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ներկա են եղել նաև Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։ «Սա եզակի, իր չափերով աննախադեպ խորջրյա գազատար համակարգ է»,-նշել է…
Պուտինն ու Մերկելը կհանդիպեն՝ քննարկելու Մերձավոր Արևելքի իրավիճակը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով հունվարի 11-ին աշխատանքային այցով Մոսկվա կմեկնի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։ «Բանակցությունների շրջանակներում ծրագրվում է քննարկել միջազգային օրակարգի կարևորագույն հարցերը, այդ թվում իրավիճակը Լիբիայում, Սիրիայում, ինչպես նաև լարվածության սրացումը մերձավոր Արևելքում՝ հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանում տեղի ունեցած ամերիկյան ավիահարվածի հետևանքով»,-նշված է ՌԴ…
Պուտինի ամանորյա ուղերձի հավանումները արգելափակվել են պետական լրատվամիջոցների կողմից
Ռուսաստանի պետական հեռուստաընկերությունները՝ Առաջին ալիքն ու Россия 24-ը, YouTube-ում արգելափակել են հաշվիչները, որոնք ցույց էին տալիս՝ քանիսն են հավանել՝ like կամ dislike դրել ՌԴ նախագահ Պուտինի ամանորյա ուղերձի տակ: Արգելափակված է նաև մեկնաբանություններ թողնելու էջը: Մինչ այդ՝ երեկ կեսօրին, երբ հաշվիչները դեռ աշխատում էին, մի շարք լրատվամիջոցներ,այդ թվում Эхо Москвы ռադիոկայանը, Дождь հեռուստաընկերությունը արձանագրել էին՝…
Պեսկովը պատմել է, թե ինչպես է Պուտինը տոնում Ամանորը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Россия 1 հեռուստաալիքի եթերում պատմել է, թե ինչպես է Վլադիմիր Պուտինը սիրում դիմավորել Ամանորը: Պեսկովը նշել է, որ պետության ղեկավարն Ամանորը հաճախ է դիմավորել Ռուսաստանի տարբեր հատվածներում: «Առաջին բանը, որ մտքովս անցնում է, Նոր տարին նա մի անգամ դիմավորել է Խաբարովսկում»,-ասել է Պուտինի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ եթե ժամանակացույցը թույլ…
Պուտինը խոստովանել է, որ վերջին ժամանակներում լավ չի քնում
Վերջին շրջանում ինձ չի հաջողվել լիարժեք քնել։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կարմիր հրապարակի սահադաշտում հոկեյի հանդիպման ընդմիջման ժամանակ։ Բիզնեսմեն Գենադի Տիմչենկոյի՝ մարզումներին ավելի շատ ժամանակ հատկացնելու կոչին, ՌԴ նախագահը պատասխանել է, որ վերջին շրջանում ինքը լիարժեք չի քնել: «Քիչ եմ քնել, 4-5 ժամ»,- ասել է Պուտինը: Կարմիր հրապարակի սահադաշտում Հոկեյի գիշերային…
Պուտինը ջերմացում է նկատում Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցում
Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման իրադրության հարցում ջերմացում է նկատվում: Այս մասին, ինչպես հաղորդում է Interfax-ը, հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Փարիզում «նորմանդական քառյակի» գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում: «Կա՞ արդյոք ինչ-որ ջերմացում: Ես կարծում եմ, որ այո»,- հայտարարել է Ռուսաստանի ղեկավարը: Նրա խոսքով՝ հակամարտության լուծման գործընթացը, ինչպես և Ուկրաինայի հետ հարաբերությունները, շարժվում են ճիշտ ուղղությամբ:…
Պուտինը մեկնաբանել է Ռուսաստանի որակազրկելու WADA-ի որոշումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է WADA-ի (Համաշխարհային հակադոպինգային գործակալություն) որոշումը՝ կապված Ռուսաստանին աշխարհի առաջնություններին և Օլիմպիական խաղերից 4 տարով որակազրկելու որոշման հետ։ Պուտինը նշել է, որ պետք է նախ և առաջ մանրամասն վերլուծել այս որոշումը։ Նա կարծիք է հայտնել, որ կա հակասություն այդ որոշման ու Օլիմպիական խարտիայի միջև և նշել, որ տվյալ հակասության համար…
Քոչարյանի կալանավորումը չի խոչընդոտում Պուտին-Փաշինյան հարաբերություններին․ Պեսկով
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ գտնվելը չի խոչընդոտում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններին։ Այս մասին Բիշքեկում Sputnik Armenia-ի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ձեզ մեկ բան կարող եմ ասել՝ վերջին այցի ժամանակ Պուտինը հանդիպել էր Քոչարյանի տիկնոջը՝ Բելլա Քոչարյանին։ Նրանք կապը պահում են։…
ՌԴ-ի հետ բարդ իրավիճակում ենք․ Զելենսկի
Ռուսաստանի հետ մենք շատ բարդ իրավիճակում ենք: Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդի հետ Տալլինում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ: «Անկեղծ ասած՝ ՌԴ-ի հետ երկխոսությունը սկսվելու է չորս ղեկավարների (Գերմանիա, Ռուսաստան, Ուկրաինա. Ֆինլանդիա) «նորմանդական հանդիպմանը»,-ասել է նա։ Զելենսկին անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախօրեին…
Հռոմի պապը ողջույնի հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ռուսաստանի երկնքով թռչելու պահին ողջույնի հեռագիր է հղել երկրի նախագհ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին հաղորդում են Սուրբ աթոռի մամուլի ծառայությունից։ Նշենք, որ քահանայապետը վերադառնում էր Ճապոնիայից, որտեղ նա նոյեմբերի 26-ին ավարտել է իր առաքելական այցը։ «Ես սրտանց ողջունում եմ ձերդ գերազանցությանը՝ թռչելով Ռուսաստանի երկնքով Թաիլանդից և Ճապոնիայից դեպ Հռոմ ճանապարհին: Վստահեցնում եմ…
Պուտինը խոսել է ԽՍՀՄ փլուզման պատճառների մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը բացատրել է, թե ինչու է փլուզվել ԽՍՀՄ-ը: Նրա կարծիքով՝ Խորհրդային Միության փլուզման պատճառը ոչ արդյունավետ տնտեսական քաղաքականությունն է եղել: Այս մասին հաղորդում է Ren.tv-ն: «Ոչ արդյունավետ տնտեսական քաղաքականության արդյունքներն ազդեցին նաև քաղաքական կյանքի վրա: Փլուզման արդյունքներն ավելի վատն էին, քան մարդիկ կարծում էին և կարող էին պատկերացնել անգամ իրենց ամենավատ…













