վնասվածք
Հիմնականում եղել են հարվածի, հրմշտոցի հետևանք. Ավանեսյանը՝ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկի միջադեպից տուժածների վնասվածքների մասին
ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում զանգվածային անկարգությունների հետևանքով տուժածների վիճակին, հայտնեց, որ բոլոր քաղաքացիները, ոստիկանները ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն: «Մոտ 70 տոկոսն [հաջորդ] առավոտյան արդեն իսկ դուրս է գրվել, բայց ունեցել ենք մի քանի ստացիոնար բժշկական օգնության կարիք ունեցողներ, և նրանք ընթացքում ևս անհրաժեշտ բժշկական օգնությունը ստացել և…
Սպերցյանը կոտրել է ոտքի մատը․ նա բաց կթողնի մի քանի շաբաթ
Ռուսական «Կրասնոդարի» հայազգի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը վնասվածք է ստացել Մոսկվայի «Դինամոյի» հետ խաղում։ Այս մասին հայտնում է Sport-ը։ Նշվում է, որ վնասվածքը Սպերցյանը ստացել է այն բանից հետո, երբ «Դինամոյի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը կանգնել է նրա ոտքին։ Դրա արդյունքում Սպերցյանը մատի կոտրվածք է ստացել ու այդպես շարունակել հանդիպումը։ Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Սպերցյանը վնասվածքի հետևանքով կարող…
Հարոյանը կոտրվածք է ստացել, Հովհաննիսյանը՝ մկանային պատռվածք․ վնասվածքներ հավաքականում
Երեկ կայացավ Նորվեգիա-Հայաստան (9-0) ընկերական հանդիպումը։ Հանդիպման ընթացքում վնասվածքներ ստացած հավաքականի պաշտպաններ Վարազդատ Հարոյանը և Արման Հովհաննիսյանը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Facebook-ի էջից։ Նշվում է, որ Հարոյանի մոտ ախտորոշվել է աջ նախաբազկի երկու կոտրվածք, մեկը՝ տեղաշարժով, իսկ Հովհաննիսյանի մոտ (նախնական հետազոտությամբ)՝ ձախ ազդրի հետին շրջանի մկանային պատռվածք: ՀՖՖ-ն առողջություն է մաղթել ֆուտբոլիստներին։
Ռեալն ու Բարսան անհանգստացած են Բորուսիայի աստղի վնասվածքներով
Իսպանական «Ռեալն» ու «Բարսելոնան» անհանգստություն են հայտնել Դորտմունդի «Բորուսիայի» աստղ Էրլինգ Հալանդի՝ պարբերաբար կրկնվող վնասվածքներով։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ն։ Հիշեցնենք, որ Հալանդն այս մրցաշրջանում արդեն 14 հանդիպում է բաց թողել՝ 3 անգամ մկանային վնասվածք ստանալու հետևանքով։ Աղբյուրից հայտնում են, որ անհանգստության պատճառը ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրվածությունն է։ «Բարսան» դիտարկում է Հալանդի տրանսֆերը գնելու հնարավորությունը,…
Բենզեման կարող է բաց թողնել ՊՍԺ-ի դեմ խաղը
Մադրիդի «Ռեալի» գոլահար Կարիմ Բենզեման կարող է բաց թողնել Չեմպոինների Լիգայի 1/8-րդ եզրափակչի ՊՍԺ-ի դեմ առաջին հանդիպումը։ Այս մասին գրում է Marca-ն։ Պատճառը Բենզեմայի ազդրի մկանի վնասվածքն է, որից, ֆրանսիացին, դեռևս չի ապաքինվել։ Նշվում է, որ նա վնասվածքը ստանալուց ի վեր դեռևս չի մարզվել «Ռեալի» ընդհանուր խմբում։
Ռամոսը կարող է բաց թողնել Ռեալի դեմ խաղը
Ֆրանսիական ՊՍԺ-ի աստղերից Ռերխիո Ռամոսը շարունակում է ապաքինվել մկանային նասվածքից։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։ Նշվում է, որ իսպանացին, ամենայն հավանականությամբ, բաց է թողնելու «Ռեալի» դեմ Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին հանդիպումը, որը նախատեսված փետրվարի 15-ին։ Ըստ աղբյուրի՝ վնասվածքների պատճառով Ռամոսն այս մրցաշրջանում ընդամենը 5 խաղ է անցկացրել։
Ամիսների դադարից հետո Նեյմարը վերադառնում է խաղադաշտ
ՊՍԺ-ի բրազիլացի աստղ Նեյմարը վերականգնվել է վնասվածքից ու արդեն կարող է վերադառնալ խաղադաշտ։ Այս մասին գրում է L’Equipe-ն։ Նշվում է, որ Նեյմարին թույլատրվել է վերսկսել մարզումները։ Ըստ աղբյուրի՝ հնարավոր է, որ բրազիլացին մասնակցի փետրվարի 15-ին նախատեսված՝ Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպմանը։ Հիշեցնենք, որ Նեյմարը խաղադաշտ դուրս չի եկել 2021 թվականի նոյեմբերից։
Ռեալի պաշտպանը վնասվածք է ստացել
Մադրիդի «Ռեալի» ու Ֆրանսիայի ազգային հավաքականի պաշտպան Ֆերլան Մենդին վնասել է ազդրի մկանը։ Այս մասին հայտնում է Marca-ն։ Դեռևս հստակ հայտնի չէ, թե որքան բաց կթողնի ֆուտբոլիստը, բայց հստակ է, որ նա բաց է թողնելու «Աթլետիկի», «Գրանադայի» ու «Վիլյառեալի» դեմ խաղերը։ Փետրվարի 15-ին նախատեսված ՊՍԺ-ի հետ հանդիպմանը մասնակցելը դեռ հարցական է։
Հալանդն անորոշ ժամանակով դուրս է մնացել շարքից
Դորտմունդի «Բորուսիայի» գոլահար Էրլինգ Հալանդը մկանային վանսվածք է ստացել ու պետք է լրացուցիչ հետազոտություններ անցնի։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ Հոլանդի մոտ ի հայտ եկած խնդիրները բուժում են պահանջում։ Դեռևս անհայտ, թե կոնկրետ որքան ժամանակ կբացակայի խաղադաշտից Հալանդը։ Նշենք, որ նա վնասվածքը ստացել է «Հոֆենհայմի» հետ խաղի ժամանակ, որն անցկացվում…
Բարսելոնան հայտնել է, թե ինչ բնույթի է Ֆատիի նոր վնասվածքը
Կատալոնական «Բարսելոնայի» ծագող աստղ Անսումանե Ֆատին նորից վնասվածք է ստացել «Աթլետիկի» դեմ խաղում, որն անցկացվում էր Իսպանիայի գավաթի 1/8-րդ եզրափակչի շրջանակներում։ Ֆատին փոխարինվեց հանդիպման 61-րդ րոպեին ու չկարողացավ զսպել արցունքները։ Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, Ֆատիի վնասվածքի վերաբերյալ հայտարարություն է տարածել «Բարսայի» մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Ֆատին վնասել է ձախ ազդրը, բայց վնասվածքի լրջությունը…
Մբապեն վնասվածք է ստացել
Վնասվածք է ստացել ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ Մբապեն վնասել է ձախ ոտքի մկանը։ Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը բուժզննում կանցնի վաղը՝ հունվարի 21-ին, ու հայտնի կդառնա, թե որքան է անհրաժեշտ ապաքինման համար։
ՊՍԺ-ն լրջորեն հետաքրքրված է Պոգբայով
Ամսիներ անց կավարտվի Պոլ Պոգբայի ու «Մանչեսթեր Յունայթեդի» միջև եղած պայմանագիրը և, ամենայն հավանականությամբ, ֆրանսիացին կհեռանա ՄՅՈւ-ից, քանի նա հիասթափված է անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռագնիկից։ Այս ֆոնին Պոգբայի նկատմամբ լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում ՊՍԺ-ն, հայտնում է L’Équipe-ն։ Ֆրանսիական ակումբը ցանկանում է ամռանն ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերել Պոգբային։ Նշենք, որ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված…
Պաշտոնապես հայտարարվել է Ֆատիի հերթական վնասվածքի մասին
Երիտասարդ ու ծագող աստղ Անսումանե Ֆատին չի կարողանում զերծ մնալ վնասվածքներից։ Այս մրցաշրջանում դաշտ վերդարձած գվինեացի հարձակվողը այժմ էլ վնասել է ձախ ազդրի մկանը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը։ Ֆատիի վերադարձի ժամկետը հայտնի կլինի վերականգնման գործընթացից։ Նշենք, որ Ֆատին երեկ կայացած «Սելտայի» դեմ խաղում փոխարինվել էր ընդմիջմանը։ [COMUNICADO MÉDICO] Las pruebas realizadas…
Մեսսին շարքից դուրս է մնացել անորոշ ժամանակով
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածքի պատճառով դուրս էր մնացել թիմի՝ «Լայպցիգի» դեմ հանդիպման հայտացուցակից: Infobae-ի տեղեկություններով՝ արգենտինացի հարձակվողը ծնկի վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել անորոշ ժամանակով: Աղբյուրի համաձայն՝ Մեսին բաց կթողնի մի քանի հանդիպում: Նա վնասվածքն ստացել է Արգենտինայի հավաքականի կազմում՝ Վենեսուելայի ընտրանու դեմ սեպտեմբերին կայացած խաղին(3-1): Ակնկալվում է, որ 34-ամյա Մեսին վերականգնողական կուրս…
Ֆատին կրկին վնասվածք է ստացել
Կատալոնական «Բարսելոնայի» ծագող աստղ Անսումանե Ֆատին կրկին վնասվածք է ստացել։ Նա ծնկի շրջանում ցավեր ունի ու բաց կթողնի «Բարսայի» առաջիկա հանդիպումը։ Այս մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Ֆատին բուժզզնում կանցնի, որից հետո էլ պարզ կդառնա, թե որքանով է լուրջ ֆուտբոլիստի վնասվածքը։ Հիշեցնենք, որ 18-ամյա հարձակվողը միայն վերջերս էր վերականգվել ծանր վնասվածքից…














